Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ով­քե՞ր են Ամուլ­սար հան­քի շա­հա­գործ­ման շա­հագր­գիռ ան­ձինք

INTERNATIONAL NEWS

eadaily.com-ը «Ուկրաինան ուտելն ավարտող Ռոտշիլդի «գիշանգղները» Հայաստանի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը կարող է հանգեցնել Հայաստանի երկու խորհրդանիշների` Սևանա լճի և Ջերմուկի հանքային աղբյուրների աղտոտման:

 

Ինչո՞ւ են իրենց երկրի ազգային շահերի պաշտպան հռչակված՝ Հայաստանի «հեղափոխական» իշխանությունները պատրաստվում թույլատրել դա անել: Ո՞վ է «Լիդիան ինթերնեյշնլ» օֆշորային ընկերության դուստր ձեռնարկության՝ «Լիդիան Արմենիայի» բաժնետերերի մեջ, և ովքե՞ր են հայկական Ամուլսար հանքի շահագործման շահագրգիռ անձինք:

Եվ վերջապես, ո՞վ է նրանց տարել այդ անդրկովկասյան հանրապետություն: Այն փաստը, որ լորդ Մայքլ Ֆարմերը, որը 2001 թվականից հանդիսանում է Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության դոնորը, նախկին կուսակցական գանձապահը և Լորդերի պալատի «ցմահ պէրը», ուղղակիորեն կապված է «Լիդիան Արմենիայի» ութ հիմնական բաժնետերերից մեկի հետ, ավելի վաղ էլ է գրվել eadaily.com-ում:

 

Միևնույն ժամանակ, թերթին հաջողվել է պարզել նաև, որ ոչ միայն «նվիրյալ քրիստոնյա», «կարմիր ուրուր» և «պարոն պղինձ» լորդ Մայքլ Ֆերմերն է կապված Ամուլսարի հետ, այլ նաև աշխարհի ամենահարուստ և հզոր Ռոտշիլդների ընտանիքը: «Լիդիան ինթերնեյշնլ» օֆշորային ընկերության բաժնետերերի թվում է ակտիվների կառավարման խոշորագույն Franklin Templeton Investments (ամերիկյան «գիշանգղ») հիմնադրամային ընկերությունը, որը համեստորեն գրավում է «Լիդիան ինթերնեյշնլ» օֆշորային ընկերության բաժնետերերի ցուցակի չորրորդ տեղը: Ի դեպ, ֆինանսիստների աշխարհում «գիշանգղներ» կոչում են այն ներդրողներին, որոնք հետագա վերավաճառքի նպատակով ցածր գներով ձեռք են բերում խնդիրներ ունեցող ակտիվներ:

Նշենք, որ Franklin Templeton ընկերությունը հանդիսացել է Ուկրաինայի հիմնական վարկատուներից մեկը (2017 թ.-ի 7 միլիարդ դոլար արժողությամբ պորտֆելից մնացել է ընդամենը 1,2 միլիարդ դոլար): Նա ուկրաինական պետական ֆինանսական պարտավորությունների նկատմամբ իր հետաքրքրություններով հայտնվել է 2013–2014 թվականներին և աճող քաղաքական ճգնաժամի ֆոնի վրա սկսել է էժան գներով փոքր պարտատերերից գնել Ուկրաինայի պետական պարտատոմսերը: Թե ինչ գնով է գնել, հայտնի չէ: Այս հիմնադրամային ընկերությունը ներդրումների և ակտիվների ժամանակին ավարտելու առումով համարվում է ամենահաջողակը: Վերլուծաբանների կարծիքով, նա երբեք չի սխալվել և միշտ եկամուտով և «չոր» է դուրս եկել ռիսկային գործարքներից: 

 

Օրինակ՝ ինչպես ժամանակին հայտարարել էր Bloomberg գործակալությունը, Ուկրաինայի պարտքի մեծ մասը գնել է ամերիկյան ներդրումային Franklin Templeton հիմնադրամը՝ ի շահ ամերիկյան Ռոտշիլդների ընտանիքի: Ավելին, երբ 2015 թվականին հիմնադրամը սկսել է դեմ արտահայտվել ուկրաինական պարտքերի վերակազմավորմանը, հայտնվել է Ռոտշիլդ խմբի ֆրանսիական բաժինը:

 

Վերջինս հայտարարել է, որ ինքը խորհրդակցություններ է անցկացնում վարկատուների հետ՝ Ուկրաինայի ֆինանսների նախարարության հետ հետագա բանակցություններում հնարավոր միջնորդություն իրականացնելու հարցով, որպեսզի ներկայացվեն երկրի արտաքին պարտքի վերակազմավորման առաջարկներ:

Ամենայն հավանականությամբ, այս ամենը բեմականացում էր: Նախ՝ այն պատճառով, որ Franklin Templeton-ը դեռ 1988 թվականին էր ձեռք բերել Ռոտշիլդների հիմնադրամի կառավարումը, և երկրորդ՝ հիմնադրամը հետագայում համաձայնել է վերակազմավորել արտաքին պարտքը, բայց ավելի խիստ պայմաններով և արդյունքում հետագա տարիներին առավելագույն չափով քամել Ուկրաինային: 

 

Այսպես, թե այնպես, պնդումը, որ Franklin Templeton հիմնադրամը կարող է գործել Ռոտշիլդների ընտանիքի շահերից, ֆանտազիա չէ:

Ինչ վերաբերում է հայկական Ամուլսարին, բացառված չէ, որ այստեղ հիմնադրամը գործել է այդ ընտանիքի շահերից ելնելով, ավելի ճիշտ` Ռոտշիլդների ընտանիքի լեգենդար ներկայացուցիչ, ֆրանսիացի գործարար և բարերար բարոն Էրիկ դե Ռոտշիլդի համար, որը 2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և IDeA հիմնադրամի հրավերով անձամբ այցելել էր Հայաստան:

Այս այցի առիթով հայկական մամուլը ժամանակին գրել էր, որ 1973 թվականից ի վեր բարոն Էրիկ դը Ռոտշիլդը ղեկավարում է Chateau Lafite-Rothschild ֆրանսիական գինեգործական ընկերությունը (այսինքն՝ Հայաստանի նկատմամբ նրա հետաքրքրությունը գինին է)՝ մոռանալով նշել կամ համարելով մանրուք, որ նա նաև հանդիսանում է Rothschild & Co ֆինանսական հոլդինգի վերստուգիչ խորհրդի նախագահ, որը ղեկավարվում է Ռոտշիլդների ընտանիքի ֆրանսիական և անգլիական մասնաճյուղերի կողմից: Ի դեպ, բրիտանացիների մասին: Էրիկա դը Ռոտշիլդը և արքայազն Չարլզը (որին ևս ժամանակին հրավիրել էին Հայաստան, բայց ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանի կողմից) «ստեղծագործ» գործընկերներ են:

 

Օրինակ՝ արքայազն Չարլզը իր ստեղծագործական ունակությունները կիրառել է Chateau MoutonRothschild գինու շշի պիտակի դիզայն ստեղծելու համար: Մի քանի խոսք էլ Էրիկ դե Ռոտշիլդին և արքայազն Չարլզին Հայաստան հրավիրող կողմի, այսինքն՝ Ռուբեն Վարդանյանի և Արմեն Սարգսյանի մասին, որոնք նրանց համար հանդիսանում են ոչ միայն լավ, այլ նույնիսկ կարելի է ասել եղբայր ընկերներ, և, բացի այդ, Ամուլսարի մեջ ունեն (ունեին) իրենց հետաքրքրությունները: 2016 թվականին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որի հիմնական բաժնետերը Ռուբեն Վարդանյանն է, «Լիդիան Արմենիա» ընկերության հետ կնքել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու վարկային պայմանագիր:

Նշվել է, որ այդ գումարները ծախսվելու են Ամուլսարի հանքավայրում ոսկու արդյունահանման ծրագրի մշակման համար նախատեսված սարքավորումների գնման և ցիանիդի գործարանի կառուցման համար:

 

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal