Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պար­զա­պես դուրս եկեք մարդ­կանց մեջ

ANALYSIS
Երեկ, այսպես ասենք, զավեշտալի դեպք է գրանցվել. առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդհատել է մամուլի ասուլիսն ու հեռացել: Չէ, նախարարը ոչ մի շտապ գործ չուներ, առողջական խնդիրներ ևս, փառք Աստծո, չուներ:
 
Բանն այն է, որ ասուլիսի սրահ էր մտել ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը և ցանկանում էր մի քանի հարց ուղղել նախարարին: Դե, նախարարն էլ խուսափելու այլ տարբերակ չգտավ, քան պարզապես լքել իր իսկ ասուլիսը: Փոխարենը ասուլիսը շարունակեց Թամամյանը:
 
Ի դեպ, հիշեցնենք, որ վերջինս օրերս հրաժարական էր ներկայացրել առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնից՝ Արսեն Թորոսյանին մեղադրելով պոպուլիզմի ու առողջապահության ոլորտը ձախողելու մեջ:
 
«Ցավում եմ, քանի որ ունեիք բոլոր հնարավորությունները ռեալ փոփոխություններ կատարելու Հայաստանի առողջապահության ոլորտում, սակայն նախընտրեցիք սուտն ու կեղծիքը, նախընտրեցիք ընտրել այն սենյակը, որտեղ ամենախելացին Դուք կերևայիք, բնավ չընկալելով, որ կայացած բժիշկների նկատմամբ խանդով ու նախանձով լցվելով և անկարող և նեղմիտ կադրերով ոլորտը լցնելով, քանդում եք այն:
 
Իրոք, ցավալի է, որովհետև բազմաթիվ մարդկանց մոտ ստեղծել եք արդար ու աշխատող մարդու կերպար, որ օրնիբուն մտածում է իրենց առողջության մասին, սակայն այդ ամենը շատ հեռու է իրականությունից, և մարդիկ, անկասկած, մի օր արթնանալու են և տեսնեն, որ թագավորը մերկ է, որ այդ ամենն ուղղակի շղարշ էր և նրան միակ հետաքրքրող բանն իր նեղ անձնական շահերն են ու վարկանիշը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Թամամյանը:
 
Չասենք, որ վերջինիս քայլը՝ մտնել ու խանգարել ասուլիսը, արդարացված է: Սակայն հարցն այստեղ առավելապես այն է, թե պաշտոնյաները ինչպես են արձագանքում «արտակարգ իրավիճակներին»: Տվյալ դեպքում առողջապահության նախարարը պարզապես փախավ նման իրավիճակում՝ խուսափելով բաց ու հրապարակային պատասխանել հարցերին:
 
Առավել ևս, որ Թամամյանը իր վերոնշյալ գրառման մեջ նշել էր. «Եվ, անկեղծ, խորհուրդ կտամ չմտնել բանավեճի մեջ, ոչ ուղղակի, ոչ էլ միջնորդավորված, հակառակ դեպքում, խոստանում եմ, որ նույնիսկ Ձեզ այդպես ջանասիրաբար պաշտպանողներն ու ձոներ հյուսողները խորը հիասթափություն կապրեն»: Ստացվում է, որ Թորոսյանը անսացել է այս խորհրդին, այնինչ ենթադրվում է, որ, ընդհակառակը, պետք է շահագրգռված լիներ՝ ապացուցելու, որ իրեն ուղղված մեղադրանքներն անհիմն են, իսկ բանավեճում շահեկան վիճակում ինքն է լինելու:
 
Սա արտաքուստ միայն մեկ նախարարի հետ կապված մեկ դիպված է, սակայն իրականությունն այն է, որ այս իշխանության մեջ գտնվողների զգալի մասը պարզապես խուսափում է հրապարակային բանավեճերից՝ սահմանափակվելով լրագրողների մեկ-երկու հարցերի պատասխանելով կամ պարզապես ֆեյսբուքյան «կտրիճ», «բաց», ժողովրդավար կերպարով հրապարակումներ անելով: Իհարկե, չափազանց հեշտ է կողմնակիցների ու ֆեյքերի թիկունքում քողարկվել սոցցանցային տիրույթում՝ «ճնշելով» բացասական մեկնաբանություններն ու հարցադրումները, կամ պարզապես չնկատել դրանք:
 
Շատ ավելի դժվար է իրականության աչքերի մեջ նայել, լսել նաև քննադատություններն ու պատրաստ լինել պատասխանել դրանց:
 
Ընդդիմախոսի հետ հեռակա «պատերազմը» միշտ հաղթելու պատրանք է ստեղծում: Այլ բան է, երբ ունակություն ու քաջություն ունես առերեսվել ոչ միայն իրականության հետ, այլև ընդդիմախոսներիդ հետ, նստել երկխոսության, բանավեճի, լսել ու պատասխանել հրապարակայնորեն:
 
Հայտնի ֆիլմի հերոսն իր վարորդին ասում էր. «Դու կյանքին նայում ես իմ մեքենայի պատուհանից»: Նախկինները վաղուց էին կյանքին նայում իրենց կաբինետների ու ճոխ մեքենաների պատուհաններից՝ իսպառ կտրվելով իրականությունից:
 
Արդյունքում, ինչպես ասում են, «տուն գնացին»: Նորերի մեծ մասին ընդամենը մեկուկես տարի էր պետք, որ դարձյալ ամեն ինչ տեսնեն առանձնասենյակների ու ծառայողական մեքենաների պատուհանից: Սա էլ հանգեցնում է նրան, որ ամենօրյա ռեժիմով թմբկահարվում է, թե «բան է փոխվել», ամեն ինչ հոյակապ է, ընտիր վիճակագրական թվեր ունենք, ավելին, ինչպես նախարարներից մեկն էր օրերս պնդում, «ՀՀ քաղաքացին այսօր ավելի լավ է ապրում, քան մեկ տարի առաջ»:
 
Այդ նույն ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը հաստատապես զարմացած պիտի լիներ նման իրականության հետ առերեսվելով, քանզի ստիպված էր համեմատության մեջ դնել նման հայտարարություններն ու իր իրական վիճակը: Իսկ ոմանք երևի մտածեցին՝ գուցե իսկապե՞ս ավելի լավ ենք ապրում, բայց մենք չգիտենք, մենք չենք հասկանում, չենք զգում: Երևի:
 
Բայց ասուլիսներից փախչելու, մարդկանց հարցերից խուսափելու փոխարեն լավ կլիներ նախարարները, պատգամավորները, վարչապետի օգնականներն ու խորհրդականները հաճախակի լինեին շենքերի բակերում, գյուղերում: Ընդ որում, այնպիսի վայրերում, ուր իրենց դեմքով չեն ճանաչում:
 
Եվ այցելեին առանց թաղապետների, համայնքապետների, տեղեկան այլ պաշտոնյաների ու ընդհանրապես իրենց ճանաչող անձանց ուղեկցության: Վստահեցնում ենք՝ այդ ժամանակ վերջնականապես կհամոզվեք, որ սոցցանցային տրամադրությունները բոլոր առումներով իրականության հետ գոնե մոտավոր կապ չունեն:
 
Իհարկե, հազիվ թե դրանից հետո ցանկություն առաջանա, ասենք, վարչապետին զեկուցել իրական տրամադրությունների մասին («անցավ գլուխը ցավի տակ դնելու» ցանկություն ու քաջություն քչերն ունեն), բայց գուցե այդպիսի մի քանիսը ձեր մեջ գտնվեն, և հետո՝ մի քիչ այլ աչքերով կսկսեք նայել իրականությանը: Նախկինում էլ բոլորը «շեֆին» զեկուցում էին, որ ամեն ինչ լավ է, պարզվեց՝ ոչ միայն լավ չէր, այլև շատ վատ էր, հիմա էլ վստահաբար նույնկերպ են զեկուցում:
 
Այնինչ... Այնինչ, պարզապես դուրս եկեք մարդկանց մեջ, կրկնենք՝ ձեզ չճանաչողների մեջ, որ կեղծ, հաճոյացող բառեր չլսեք, այլ մարդկանց իրական կարծիքը, ու կհասկանաք «այնինչի» ամբողջ բովանդակությունը: Ցավոտ կլինի, բայց սթափեցուցիչ:
 
Հակառակ դեպքում հետո անհամեմատ ցավոտ կլինի: Հարցրեք ՀՀԿ-ականներին, նրանք ձեզ այդ մասին կպատմեն: Հանրամատչելի...
 
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal