Սինգապուրում բանտարկություն է սպառնում ավիատոմս գնած եւ դրանից չօգտված տղամարդուն
INTERNATIONAL NEWS
Սինգապուրում օդանավակայանում 27-ամա ուղեւորին կալանավորել են այն պատճառով, որ նա տոմս է գնել, բայց դրանից չի օգտվել: Հիմա նրան սպառնում է 2 տարվա բանտարկություն եւ 13 հազար եվրոյից ավելի տուգանք, հայտնում է The Sun-ը:
Ուղեւորը տոմսը գնել էր օդանավակայանի տարանցման գոտում հայտնվելու եւ կնոջը հրաժեշտ տալու համար: Սակայն կալանավորվել է Սինգապուրի ոստիկանների կողմից. տեղական օրենսդրության համաձայն՝ վայրէջքի կտրոն եւ տարանցման գոտուն հասանելիություն ստացողը իրավունք ունի այնտեղ գտնվել միայն այն դեպքում, եթե մտադիր է ճանապարհորդել:
«Եթե ուղեւորները չեն նախատեսում օդանավ նստել, ապա պատասխանատվություն են կրում ենթակառուցվածքի պահպանության մասին օրենքը խախտելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիմա օրինախախտին սպառնում է մինչեւ 2 տարվա բանտարկություն եւ 13 հազար եվրոյից ավելի տուգանք:
Ոստիկանությունը հայտնել է, որ 2019 թվականի հունվարից այսպիսի խախտումների համար պատասխանատվության են ենթարկվել 33 ուղեւորներ: