Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փա­շի­նյա­նի գա­ղա­փար­նե­րը պետք է կա­րո­ղա­նա հաղ­թա­կան թիմնիրա­գոր­ծել,բայցայդթի­մըհաղ­թա­կանչեմհա­մա­րում»

INTERVIEW

Բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Խաչիկ Մանուկյանը, խոսելով մշակույթի ոլորտում տիրող իրավիճակի մասին, ասում է՝ շատ բան է խախտվել մշակութային, հասարակական կյանքում, քաղաքական ոլորտում:

«Բոլոր ուղղություններով լուրջ անելիք ունենք: Նախորդ տարիներին իրական արժեքները շրջանցվել են, և հիմա պետք է կարողանանք ոչ միայն ազգովի, այլև առողջ ուժերին համախմբել: Անընդհատ հույսներս կապում ենք այս կամ այն անհատի հետ, բայց այդպես չի լինում:

Պետք է մեր միջի ուժն ու զորությունը դուրս բերենք: Եթե ընդամենը կողքից նայում ենք և միայն գնահատականներ տալիս, ապա մեկնակետից առաջ չենք անցնելու: Հիասթափություններ ենք ապրելու՝ չհասկանալով մի պարզ բան, որ մենք ենք մեր ժամանակն ուղղորդում և ոչ թե հակառակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանուկյանը:

Բանաստեղծն արձագանքում է այն կարծիքներին, որոնք կան մշակույթի նախարարության օպտիմալացման շուրջ:

«Որպես բանաստեղծ, կարող եմ ասել՝ մշակույթի նախարարությունը մեր ոլորտում ծրագրային որևէ լուրջ հարց չի լուծել և չէր էլ լուծելու:

Նախարարությունն ինքն իրեն պետք է ներկայանալի դարձներ, ինչ-որ աշխատանքով ցույց տար, որ անմերժելի է: Սա ասում եմ, բայց հնարավոր է, որ եթե լուրջ, ճշմարիտ արժեքները ճանաչող ղեկավարներ լինեին, այդ ամենն այլ ընթացք ստանար, և հասկանայինք, թե ինչ ենք կորցնում»,-ասում է մեր զրուցակիցը:

Մանուկյանն ընդգծում է՝ մշակույթի ոլորտում նոր մոտեցումներ են պետք: «Մեր իրականության մեջ ռաբիզը շարունակում է իշխել թե՛ պետական մակարդակի միջոցառումներում, թե՛ մասնավոր կարգի միջոցառումներում:

Ոգեղենությունը մերժող, գետնաքարշ արժեքները, որոնք մատուցվում են, ոչնչությունը բազմապատկող ցուցիչներ են: Պարբերաբար Կոմիտասի անունն ենք տալիս, այս տարի էլ նշում նրա 150-ամյակը:

Բայց Կոմիտասը միայն անուն չէ: Նա դասական ոգեղենությունն է, որը մեր օրվա, մեր իրականության առանցքը պետք է լինի»,ասում է բանաստեղծն՝ ընդգծելով, որ մեր երկիրն այսօր ունի մշակութային պետական քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն:

«Երկիրը ոգեղեն կառույց է: Հայաստանը մեզ համար 30 հազար քառակուսի մետր չէ, մեր զգացողության մեջ այն նույն չափն ունի, ինչ աշխարհի գերհզոր երկրները: Մեր հզոր մշակութային դեմքերը մեր ուղեցույցը պետք է լինեն:

Բայց ի՞նչ ենք այսօր անում. միջակությունը բարձրացնում ենք բեմ, ծափահարում և մասնակից ենք դառնում գորշության տարածմանը: Համո Սահյանն էր ասում՝ միջակությունն ատոմային ռումբից ավելի ուժեղ է»,-հավելում է Մանուկյանը: 

Անդրադառնում ենք նաև ներկայիս իշխանությունների վերաբերմունքին մշակութային տարբեր ոլորտների նկատմամբ, նաև խնդիրների ֆինանսական կողմին: Բանաստեղծն ասում է՝ Նիկոլ Փաշինյանն իր օրինակով գրքի նկատմամբ վերաբերմունք ձևավորեց՝ գիրք գնեց, գիրք նվիրեց:

«Սրանք կարևոր մոտեցումներ են, բայց ամեն ինչ սրանով չպիտի սահմանափակվի: Սա տարածական լինելով, պետք է ավանդույթ դառնա: Տեսեք, ժամանակին պետպատվերով գրքեր եմ տպագրել:

Իհարկե, ծրագիրն ուներ բացեր, բայց սա չէր նշանակում, որ պետք էր ծրագիրը փակել կամ փոխել մեկ ուրիշով:

Շատ հեղինակներ, որոնք ֆինանսական միջոցներ չունեին, կարողանում էին այս ծրագրի միջոցով տպագրել իրենց ստեղծագործությունները: Կային բողոքներ, որ ոչ միշտ են արժանավոր գրքերը տպագրվում:

Կարելի էր ընտրող հանձնախումբը փոխել, որոշակի հարցեր առաջ քաշել, խնդիրներ լուծել, բայց ոչ թե ծրագիրը վերացնել: Շատ երկրներում, օրինակ, ժամանակակից հեղինակներին ազատում են գրքի հետ կապված հարկերից, քանի որ երբ գրքի ստեղծման բյուջեն մեծ է, արդյունքում գիրքն էլ է թանկանում:

Եթե հեղինակը քիչ գումար ծախսի իր գրքի ստեղծման վրա, ապա շուկայում հայտնվելիս այն ավելի մատչելի կլինի, ընթերցողն էլ հնարավորություն կունենա այն գնելու»,-նշում է գրողների միության վարչության նախագահության անդամը:

Զրույցը եզրափակում ենք երկրում տեղի ունեցող փոփոխությունների մասին բանաստեղծի կարծիքով: «Փոփոխությունների որոշակի չափաբաժին նկատում եմ, որոշ ոլորտներում շարժ կա:

Կարծիքս ձևակերպեմ մեկ նախադասությամբ:

Փաշինյանի հաղթական գաղափարները պետք է կարողանա հաղթական թիմն իրագործել, քանի որ օրենքները, գաղափարները, որոշումները մարդն է կյանքի կոչելու, բայց ես այդ թիմը հաղթական չեմ համարում:

Այդտեղ շատ թույլ ու խոցելի օղակներ կան:

Պիտի կարողանան լուրջ բարեփոխումներ անել հենց ներսում»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈԻՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal