Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեղավոր անձինք պետք է պատասնատվություն կրեն օրենքի ողջ խստությամբ

POLITICS

Past.am

Հայաստանի Հանրապետության զինված ուժերին ռազմամթերքի մատակարարման մրցույթի ձախողման փաստով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ԶԳՔՎ-ում քննվող քրեական գործի առնչությամբ վերջին ժամանակահատվածում հանրապետության զանգվածային լրատվության որոշ միջոցներով տարածվել են գործին վերաբերող, ինչպես նաեւ չվերաբերող, սակայն առնչվող տեղեկատվություն:

Տեղեկատվությունը վերաբերել է ինչպես հիշյալ մրցույթի արդյունքներին, այնպես էլ՝ ռազմամթերքի շուկայում «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ռուսական ընկերության («ОРСИС»-Оружейные системы России» ապրաքային նշան) եւ վերջինիս հայաստանյան գործընկեր «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերության գործունեությանը:

Ընդգծված հարգանքով վերաբերելով խոսքի ազատությանն ընդհանրապես եւ զանգվածային լրատվությանը մասնավորապես, ստիպված ենք արձանագրել, որ առանձին լրատվամիջոցներում հիշյալ հարցերի շուրջ տարածվել է ոչ լիարժեք ստուգված տեղեկատվություն: Այն, հիմնականում, վերաբերել է «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերության ստեղծմանը, դրանում ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց դերակատարությանը, վերջիններիս՝ ձեռնարկատիրական գործունեության մասնակցությանը, չհիմնավորված գներով ռազմամթերքի մատակարամանը եւ այլն: Նախ, տեղեկացնենք մեր գործընկերներին, որ «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ընկերության եւ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերության համատեղ գործունեությունն իրականացվում է հետեւյալ ձեւաչափով. «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ընկերության կողմից ապահովվում են տնտեսական անհրաժեշտ գործնական պայմանները՝ համապատասխան պայմանագրերը կատարելու համար, այդ թվում՝ ռազմամթերքի արտադրությունը, տեղափոխումը, դրա հանձնում ստացող կողմին, փորձարկումները, հետագա տեխնիկական եւ տեղեկատվական սպասարկումը, իսկ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերությունն ապահովում է փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Քննվող քրեական գործի նախաքննության շահերից, ինչպես նաեւ ռազմական ու նախաքննական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունից ելնելով հարցերի զգալի մասին այժմ լիարժեք անձնադարձ կատարել չենք կարող եւ կարող ենք նշել միայն, որ «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ընկերության ու վերջինիս հայաստանյան գործընկեր «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերության համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ սկսվել է ընդամենը 2017 թվականին, որի ընթացքում Հայաստանի զինված ուժերին կատարվել են անհրաժեշտ, որակյալ ու բարձրակարգ ռազմամթերքի խոշոր մատակարարումներ: Այս իմաստով հատկանշական է, որ «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ընկերության մուտքով հայկական շուկա զենքի եւ ռազմամթերքի որոշ տեսակների ձեռք բերման գները նվազել են շուրջ 2 անգամ, այլ ոչ թե աճել են, որպիսի ակնարկ արվել էր վերջին հրապարկումներում: Ավելին, ուշագրավ է, որ թեեւ «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ընկերությունը հանդիսանում է զենքի եւ ռազմամթերքի անմիջական եւ խոշոր արտադրող, նախկինում զենքի եւ ռազմթերքի համանման տեսակները (հատկապես՝ փամփուշները) Հայաստանի զինված ուժերի կողմից գնվել են ոչ միայն կրկնակի թանկ, այլեւ՝ երրորդ աղբյուրից եւ այնպիսի ընկերություններից, որոնք անգամ ԵԱՏՄ-ում, ԵՄ-ում եւ անգամ ԱՄՆ-ում գրանցված չեն: Հետեւություններն թողնում ենք ընթերցողին: Այս եւ համանման այլ հանգամանքներն ու դրանց պատճառները, մեր կարծիքով, միանշանակ պետք է դարձվեն նախաքննության առարկա: Ինչ վերաբերում է «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերության ստեղծմանն եւ գործունեությանը ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց առնչությանը, ապա հարկ է նշել, որ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերությունը ստեղծվել է 2017 թվականի մայիսի 4-ին: Հիմնադիրների թվում եղել նաեւ ՀՀ ՊՆ գնդապետ Արթուր Գալստյանը, որն այդ իրավունքը ուներ: Նույն օրվա՝ 2017 թվականի մայիսի 4-ի՝ «Բաժնեմասը հավատարմագրային կառավարման մասին» պայմանագրով Ա.Գալստյանը, նպատակ չունենալով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերությունում ունեցած իր բաժնեմասը գործող օրենսդրության տառին համապատասխան հանձնել է հավատարմագրային կառավարման եւ ընկերության տնտեսական գործունեությանը եւ դրա կառավարմանը որեւէ ձեւով չի առնչվել, այդ թվում՝ չի ստացել շահաբաժին (դիվիդենտ), իսկ սույն թվականի հունիսի 28-ին Ա.Գալստյանն իր բաժնեմասն ընդհանրապես օտարել է այլ անձի եւ այժմ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերության հետ առհասարակ որեւէ կապ չունի: Այս իմաստով, վճռականորեն հայտարարում ենք, որ որեւէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ իր նեղ անձնական, շատադիտական դրդումներից համար եւ Հայաստանի զինված ուժերին ռազմամթերքի մատակարարման տապալման խնդիրը քողարկելու կամ դրանից ուշադրությունը շեղելու նպատակով կարող է հարգանք վայելող սպայի մասին թյուր տեղեկատվություն տարածի: Ու դա անի այն մարդու նկատմամբ, որի բացառապես անձնական կապերի շնորհիվ ռուսական արտադրության ռազմամթերքը մեր զինված ուժերին սկսեց մատակարարվել անմիջական արտադրողից, այլ ոչ թե բարդ ու կասկածելի օֆշորային սխեմաներով:

Եթե կային հույսեր, որ, քանի որ խնդիրը վերաբերում է ռազմական գաղտնիքին, «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ընկերությունը, «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերությունը եւ «ՍԻՐՈՒՆՅԱՆ-ԿԻՐԱԿՈՍՅԱՆ» իրավաբանական գրասենյակը լռելու են, ստիպված ենք հիասթափեցնել. հարուցված քրեական գործով լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննությունը անկասկած ցույց է տալու ով ինչ չափով առնչություն եւ դերակատարություն ունի բանակին ռազմամթերք մատակարարելու հարցում, ով, բառի իսկակական իմաստով, որ բարձրաաստիճան պաշտոնատար անձի ազգականն է, ինչու են ռազմամթերքի՝ «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ընկերության գները տարբերվում նախկինում գոյություն ունեցող գներից եւ որն է պատճառը, որ Հայաստանի զինված ուժերին ռազմաթերք մատակարարելուն առնչվում են օֆշորային ընկերությունները, որոնք, ընդ որում, Հայաստանի հարկատու չեն, ինչու էր ռուսական արտադրության ռազմամթերքը Հայաստանի զինված ուժերին մատակարարելու համար մինչեւ վերջերս գնվում ոչ ՌԴ-ից եւ այլն: Ու, ինչպես իր հայտնի ելույթում հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, որեւէ մեկը չի պլստալու: Ասվածը չի վերաբերում ԶԼՄ-ներին, խոսքի ազատությունը սուրբ հասկացություն է: Այն վերաբերում է խնդրով հետաքրքրված այն անձանց, որոնք առնչվում են մրցույթի տապալմանը, նախկինում ուռճացված գներով բանակին ռազմամթերքի մատակարարմանը եւ որոնք հիշյալ տեղեկավական «արտահոսքերում» հանդես են եկել որպես «ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուր»: Մրցույթի տապալման եւ ռազմաթերքի մատակարարման ձախողման մեջ մեղավոր անձինք պետք է պատասնատվություն կրեն օրենքի ողջ խստությամբ, իսկ նոր Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի իմանալ ողջ ճշմարտությունը: Հավատացած եղեք, որ թե՛ «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ընկերությունը, թե՛ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերությունը եւ թե՛ «ՍԻՐՈՒՆՅԱՆ-ԿԻՐԱԿՈՍՅԱՆ» իրավաբանական գրասենյակը այդ ամենի կգործադրեն բոլոր ջանքերն ու միջոցները: Ընդ որում՝ միայն օրենքով սահմանված կարգով: Հիշյալ հարցերին վերաբերող բոլոր փաստաթղթերը «ՍԻՐՈՒՆՅԱՆ-ԿԻՐԱԿՈՍՅԱՆ» իրավաբանական գրասենյակում առկա են:

Հարգանքով՝ «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» եւ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերությունների ներկայացուցիչ, «ՍԻՐՈՒՆՅԱՆ-ԿԻՐԱԿՈՍՅԱՆ» իրավաբանական գրասենյակի տնօրեն, դոցենտ Ալեքսանդր Սիրունյան:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal