Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բա­ցի քա­ղա­քա­կան շո­ու­նե­րից, ոչն­չի ունակ չեն»

POLITICS

Հավասարակշռված կառավարում, որոշումներ ընդունելու կարողություն ու պատրաստվածություն: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այս և մի շարք այլ գործոնների բացակայությամբ է պայմանավորում այն ցայտնոտային իրավիճակները, որոնցում իշխանությունը վերջին շրջանում հաճախ է հայտնվում: 

Բենիամին Մաթևոսյանը նորմալ է համարում այն հանգամանքը, որ իշխանափոխությունից հետո իշխանությունը պետք է կորցներ իր վարկանիշը: «Երբ կա էյֆորիա, ամեն դեպքում, մարդկանց թե՛ աջակցությունը, թե՛ սպասելիքները մեծ են լինում:

Բայց մարդկանց քո կողմը պահելու համար հստակ արդյունքներ են պետք: Իսկ եթե չի հաջողվում ապահովել այդ արդյունքները, ստիպված քաղաքական որոշակի գործընթացներ են իրականացնում, որի օրինակը քաղաքական շոուներն են: Այդուհանդերձ, այդ շոուները ժամանակի ընթացքում իրենց ազդեցությունը կորցնում են, և այդ ժամանակ մնում է քաղաքական դաշտում գործընկերներ փնտրելու տարբերակը:

Այս իրավիճակը հանգեցրեց նրան, որ Ն. Փաշինյանը, որպես քաղաքական գործընկեր, տեսնում է «Սասնա ծռերին»: Մի ուժի, որը քաղաքական պայքարի հիմքում տեսնում է ահաբեկչական գործողություններ, զենքով պայքար: Մի ուժի, որը ծայրահեղ հակառուսական է, ծայրահեղ դիրքորոշում ունի Արցախի իշխանությունների հանդեպ:

Այստեղ մեկ այլ հանգամանք կա, այն է, թե ինչպե՞ս է Ն. Փաշինյանը դեմ գնում իր գաղափարներին: Անցած տարվա իրադարձությունների գլխավոր կարգախոսը «ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն» էր, որը մերժում էր բռնության ցանկացած տեսակ:

Բայց հիմա, փաստորեն, նա համագործակցության է գնում մի ուժի հետ, որը կարծում է, թե հենց բռնի ուժի միջոցով կարելի է քաղաքական պայքար մղել: Սա անճարության հետևանք է: Պատճառներից մեկն էլ այն է, որ Ն. Փաշինյանն իր գործողություններով վանում է ոչ միայն հնարավոր ընտրազանգվածին, այլև մի շարք քաղաքական ուժերի: 

Նա չի ստեղծել ազգային համաձայնության կառավարություն, հասարակությանը չի ներկայացրել զարգացման որևէ ծրագիր, չի ստեղծել ներառական իշխանություն: Նա, փաստորեն, մարգինալ «Սասնա ծռերի» հետ հայտնվել է նույն քաղաքական դաշտում և համագործակցում է նրանց հետ, ինչի մասին են վկայում վերջին զարգացումները:

Պարտադիր չէ, որ համագործակցությունը հուշագրով լինի: Մենք պետք է եզրակացություններ անենք քաղաքական հայտարարություններից »,-ասաց նա՝ շեշտելով, որ թեպետ միայն մի հանդիպում ենք տեսել, բայց պետք է հաշվի առնել նաև «Սասնա ծռերի» ներկայացուցիչների այն ելույթները, որոնք հաջորդեցին այս հանդիպմանը:

«Նրանք նշել էին, որ ամբողջովին թև ու թիկունք են վարչապետին, որ Հայաստանում կան, այսպես կոչված, ռևանշիստական ուժեր, որոնք ուզում են տապալել իշխանություններին, իսկ իրենք ամեն ինչ անելու են, որ թույլ չտան դա»,-ասաց քաղաքագետը՝ չբացառելով «Սասնա ծռերի» հետ համագործակցության հետագա դրսևորումները:

Խոսելով ՍԴ որոշման շուրջ ստեղծված իրավիճակից՝ քաղաքագետն ընդգծեց, որ այն ոչ միայն մեկ քրեական գործի, այլ ավելի գլոբալ շրջանակում պետք է դիտարկել:

«Այն պահից հետո, երբ Ն. Փաշինյանը կկարողանա սեփականաշնորհել դատական իշխանությունը և անձամբ կտիրապետի թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր և թե՛ դատական իշխանություններին, և, իր իսկ բնորոշմամբ, Սերժ Սարգսյանի հագով կարած Սահմանադրության կետերի համաձայն կտիրապետի հատուկ ծառայություններին, Հայաստանում մեկ այլ գործընթաց է սկսելու:

Խոսքը սեփականության վերաբաշխում ասվածի մասին է, որի շրջանակում արդեն ուզում են շրջանառել մի օրինագիծ, ըստ որի, առանց դատական որոշման կարող են մարդկանցից սեփականություն խլել: Թե՛ ՍԴ-ն, թե՛ առհասարակ ամբողջ դատական համակարգն անհրաժեշտ են լինելու միայն այն բանի համար, որ պարզապես դակեն Նիկոլ Փաշինյանի սրտի որոշումները:

Ու սա այն պարագայում, երբ մենք ունենք նաև Արցախի չլուծված խնդիր. երկիրը նման ցնցումների տանելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Մեծ հաշվով, ես կցանկանայի, որ ՍԴ շուրջ իրադարձությունները հանրությունը դիտարկի ոչ թե միայն Ռ. Քոչարյանի քաղաքական քրեական գործի, այլ ավելի լայն համատեքստում»,-նշեց Բ. Մաթևոսյանը:

Նա ընդգծեց, որ անցած տարվա դեպքերը մեծամասամբ տեղի ունեցան այն պարզ պատճառով, որ հասարակության և իշխանության օրակարգերը տարբեր էին:

«Հասարակությունը ուզում էր փոփոխություններ, բայց նախկին իշխանությունը կա՛մ ունակ չէր, կա՛մ պարզապես չէր ուզում իրականացնել այդ փոփոխությունները:

Երբ հասարակությունը մերժում էր նախկին իշխանություններին, մերժում էր ոչ էֆեկտիվ կառավարման համար:

Բացի այդ, հասարակության գրեթե բոլոր շերտերն իրենց իշխանափոխության շահառու էին տեսնում՝ կարծելով, որ որոշակի հարցեր կկարգավորվեն, կլուծվեն: Բայց այս մեկուկես տարվա զարգացումները ցույց են տալիս, որ իշխանափոխության շահառուները դարձել են նեղ խմբի մարդիկ, որոնք հիմա նստած են կառավարությունում, ԱԺ-ում, պետական տարբեր կառույցներում: Հասարակությունը, մեծ հաշվով, անհաղորդ է մնացել:

Այսինքն, չկան լուրջ տնտեսական, սոցիալական ծրագրեր, որոնք իսկապես որակական փոփոխություն կապահովեին մեր երկրի համար:

Չկա նաև երկրի զարգացման ինչ-որ հայեցակարգ: Բացի այդ, չի փոխվում նաև մարդկանց կենսամակարդակը, ինչը հանգեցնում է նրան, որ ինչպես նախկինում, հասարակությունն ու իշխանությունը սկսում են կրկին բաժանվել իրարից:

Իսկ իշխանությունը, հասարակությանը բաժանելով սևերի ու սպիտակների, մերոնց ու ձերոնց, իր հերթին ամեն ինչ անում է, որ այդ բաժանարար գծերը շատանան:

Դրա համար դարձյալ ստացվում է մի իրավիճակ, երբ իշխանության կողքին մնացել են մարդիկ, որոնք, այսպես ասած, կրոնական էքստազի մեջ են՝ ամեն օր գրում են՝ «Փաշինյանը մեր Հիսուսն է»:

Իսկ հասարակության մտածող հատվածը, որն ուզում է երկրի զարգացման հայեցակարգ ունենալ, ինչպես նաև հասկանալ՝ առհասարակ արժե՞, որ ինքն իր երեխաների հետ Հայաստանում շարունակի ապրել, տեսնում է, որ այս իշխանությունները, բացի քաղաքական շոուներից, ոչնչի ունակ չեն:

Հետևաբար, հասարակությունը փորձելու է ինչ-որ այլընտրանքներ գտնել: Իշխանության ազդեցությունից դուրս պետք է ձևավորվի մի լուրջ կառույց, որն առնվազն կզսպի այս իշխանություններին:

Առավելագույն ծրագիրը կլինի այն, որ այդ ուժը կգա փոխարինելու այս իշխանություններին, բայց արդեն հստակ զարգացման ծրագրով, հստակ հայեցակարգով: Մենք այլ տարբերակ չունենք, իսկ Ն. Փաշինյանի վարչապետության շրջանի հետհաշվարկն արդեն միացված է:

Վստահ եմ, որ տեսանելի ապագայում կտեսնենք գործընթացներ, որոնք կբերեն Հայաստանում նոր իշխանության ձևավորմանը»,եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal