Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երև­ա­նում ոմանք մտա­դիր են ար­խիվ­նե­րի հետ կապ­ված քա­ղա­քա­կա­նաց­ված ար­շավ նա­խա­ձեռ­նել և ՊԱԿ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցած մարդ­կանց բա­ցա­հայ­տել

INTERNATIONAL NEWS

regnum.ru-ն «Երևանում որոշել են հիշել ԽՍՀՄ ՊԱԿ-ի արխիվները. արդյո՞ք նախապատրաստվում են լ յուստրացիայի» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, որը ամենափորձառու ազգային քաղաքական գործիչներից մեկն է, անսովոր հայտարարություն է արել:

Ըստ նրա, երբ իրենք 1990-ականների սկզբին իշխանության են եկել, անմիջապես սկսել են քննարկել ՊԱԿ-ի (КГБ) արխիվները բացելու կամ չբացելու հարցը, սակայն պարզվել է, որ Խորհրդային Միությունն ավելի խելացի էր գտնվել, և իրենց իշխանության գալուց մի քանի օր առաջ ՊԱԿ-ի ամբողջ արխիվը ինքնաթիռով տեղափոխել էր Սմոլենսկ, և ժամանակին ինքը դիմել է ՊԱԿ-ի ղեկավարությանը և Գորբաչովին՝ պահանջելով վերադարձնել Հայաստանի արխիվները:

Այսպիսով, Մանուկյանը բարձրացրել է հարցերի մի ամբողջ շերտ, որի պատասխանների որոնումը ոչ այնքան տեղեկատվական բնույթի է, որքան սուր քաղաքական հետաքրքրություն ունեցող: Իսկ ե՞րբ էր ԽՍՀՄ ՊԱԿ-ը որոշել Անդրկովկասի խորհրդային հանրապետություններից իր արխիվները դուրս բերել:

Մանուկյանը նշում է 1990-ականների սկիզբը: Պաշտոնական Թբիլիսին, որը ևս ժամանակին Մոսկվայից պահանջել էր վերադարձնել ԽՍՀՄ նախկին ՊԱԿ-ի արխիվների մի մասը, նույնպես նշում է այդ ժամանակաշրջանը:

Ադրբեջանի մասին տվյալներ չկան, բայց կարելի է ենթադրել, որ Մոսկվան սույն միջոցառումը անցկացրել է միևնույն ժամանակ:

Երբ մի անգամ այս հոդվածի հեղինակին հաջողվել է հարց ուղղել ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախկին նախագահ Վլադիմիր Կրյուչկովին արխիվների արտահանման ամսաթվի մասին, նա միայն պատասխանել է, որ դա եղել է մի փոքր շուտ:

Ինչ-որ չափով այս գործողությունը կարելի է համեմատել Հայրենական մեծ պատերազմի տարիներին առաջնագծից կամ պոտենցիալ գրավման ենթակա տարածքներից արխիվային փաստաթղթերի տարհանման գործողության հետ:

Հետևաբար ԽՍՀՄ ՊԱԿ-ը տեղեկություններ է ունեցել երկրի մոտալուտ փլուզման և Անդրկովկասի նկատմամբ վերահսկողության կորստի մասին:

ԽՍՀՄ ՊԱԿ-ի ղեկավարի նախկին տեղակալ, ՊԱԿ-ի վերլուծական ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Լեոնովը պատմել է, որ 1980-ականների վերջերին Լյուբյանկայում (ՊԱԿ-ի գրասենյակ) հասկացել են, թե ինչ է կատարվում այդ ժամանակ Անդրկովկասում, և որ ԽՍՀՄից նրանց անջատման խնդիր է հասունանում, միևնույն ժամանակ տեսանելի էր ԽՄԿԿ Կենտկոմի անգործությունը, չնայած երբ «Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ գնում էր քայքայման», ՊԱԿ-ը ծավալային տեղեկություններ էր տալիս տարածաշրջանում ազգայնամոլական պարույրի լարման մասին: 

Հասկանալի է, որ նման տեղեկությունները, ի թիվս այլ աղբյուրների, գալիս էին ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալական ցանցից, որն Անդրկովկասում ակտիվ գործում էր, այսպես կոչված, ժողովրդական ճակատների ճամբարներում:

Այն ժամանակ ստեղծվել էր պարադոքսալ իրավիճակ՝ Անդրկովկասի երկրներում ազգային-ժողովրդավարական հեղափոխությունների հաջողությունների դեպքում շատ գործընթացներ կարող էին հայտնվել ԽՍՀՄ ՊԱԿ-ի վերահսկողության տակ:

Որոշակի փուլում դա հենց այդպես էլ տեղի էր ունենում, երբ կանխվում էին ապակառուցողական և ծայրահեղական ուժերի գործողությունները:

Դժբախտաբար, ներկայումս շատ քիչ փաստաթղթեր են մնացել, որոնք կարող են պատմել այդ իրադարձություններում խորհրդային անվտանգության գործակալությունների դերի մասին:

Այսինքն՝ ՊԱԿ-ը, գիտակցելով, որ անհնար է դառնում կանգնեցնել նոր ուժերի առաջընթացը, սկսել էր խլել նախաձեռնությունը և «ղեկավարել գործընթացը»:

Միևնույն ժամանակ չեկիստները հասկացել են, որ Մոսկվայում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում կոմունիստները իշխանությունը պահելու քիչ հնարավորություն ունեին, և սկսել են գործել այլ կազմակերպությունների և կուսակցությունների միջոցով:

Հասկանալի է, որ այդպիսի սյուժեները արտացոլվել են ՊԱԿ-ի տեղական կառույցների կողմից կենտրոն ուղարկված տեղեկատվությունների մեջ, և դրանք եղել են տեղական իշխանությունների տրամադրության տակ:

Անդրկովկասում սոցիալական ակտիվությունից ի հայտ եկած որոշ կազմակերպությունները, որոնց թվում՝ նաև քաղաքական կուսակցությունները, շատ հետաքրքիր և հեռանկարային են եղել:

Հետևաբար, հասկանալի էր նաև նոր իշխանությունների ձգտումը այնպիսի փաստաթղթերի ծանոթանալու, որոնք կարող են օգտագործվել տարբեր քաղաքական իրավիճակներում հակառակորդների դեմ պայքարի գործում: 

Հենց այդ տվյալներն են, որ ՊԱԿ-ը արտահանել էր Անդրկովկասից, և քիչ հավանական է, որ դրանք տեսանելի ապագայում հասանելի դառնան հանրության համար: Այլ բան է, որ տարածաշրջանի նոր հանրապետությունների իշխանությունների տրամադրության տակ մնացել է ավելի հեռավոր անցյալին վերաբերող փաստաթղթերի հսկայական քանակ:

Օրինակ՝ այն, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ «նոր Վրաստանը նախկին ԽՍՀՄ-ի համար որևէ պարտավորություն չունի, և նախկին ԽՍՀՄ-ի հին արխիվները, որոնք պահվում են Վրաստանի պետական անվտանգության նախարարությունում, պետք է հասանելի լինեն լայն հասարակությանը», նշանակում էր, որ նա արխիվներում չի գտել այն ցանկալին, որը կարող էր քաղաքական սենսացիա լինել:

Ահա թե ինչու է Մանուկյանը ՊԱԿ-ի արխիվների նկատմամբ հետաքրքրությունը դնում պատճառների և դրդապատճառների հարց: Դրանք կարող են շատ տարբեր լինել: Հնարավոր է՝ լինի ընդամենը իմացական պատճառ, կամ էլ պայմանավորված է նրանով, որ Երևանին ՊԱԿ-ի արխիվները պետք են լ յուստրացիայի գործընթացին նախապատրաստվելու համար, քանի որ այն նյութերը, որոնք ներկայումս գտնվում են հայկական հատուկ ծառայությունների տրամադրության տակ, բավարար չեն, որպեսզի իրավաբանորեն հաստատվեն երկրի որոշ քաղաքացիների ենթադրյալ համագործակցությունը Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ:

ՊԱԿ- ի հետ համագործակցած մարդկանց ցուցակի ընտրովի բացահայտումը յուրահատուկ պտտախաղ կլիներ՝ ոմանց համար հաջողակ, իսկ մյուսների համար անհաջող: Երևում է՝ Երևանում ոմանք մտադիր են արխիվների հետ կապված քաղաքականացված արշավ նախաձեռնել և ՊԱԿ-ի հետ համագործակցած մարդկանց բացահայտել:

Իսկ Վազգեն Մանուկյանը իր հերթին հասկացրել է, որ դրանից ոչինչ չի ստացվի, քանի որ պահանջվող արխիվները վաղուց արդեն Հայաստանում չեն:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal