Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­րյուր տա­րի առաջ կա­տար­ված սխա­լը կրկնվեց

INTERNATIONAL NEWS

versia.ru -ն «Կորցրին բարեկամական Թուրքիային. ինչպես էին ԽՍՀՄ-ում փորձում խորհրդային դարձնել Դարդանելի նեղուցը, Լիբիան և Իրանը» վերնագրով հոդվածում գրում է, որ յոթանասուն տարի առաջ՝ 1939 թվականին, սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Դրա արդյունքը ոչ միայն ֆաշիզմի պարտությունն էր, այլ նաև աշխարհի վերաբաժանումը: Համարվում է, որ պատերազմի հիմնական արդյունքը եղել է Եվրոպայի հաստատված կախվածությունը երկու գերտերություններից`ԱՄՆ-ից և ԽՍՀՄ-ից:

Այնուամենայնիվ, Ստալինը նախապես ծրագրել էր, որ Ասիայի և նույնիսկ Աֆրիկայի զգալի տարածքներ ևս պետք է մտնեն խորհրդային ազդեցության գոտի, որի շնորհիվ ԽՍՀՄ-ը մուտք կունենա դեպի իրանական նավթ, Կարմիր ծովի նավահանգիստներ և կունենա ռազմակայան Դարդանելի նեղուցում:

Քաղաքական սխալների պատճառով այդ պլանները չիրականացան, ընդհակառակը, դարձավ ավելի վատ: Աշխարհը պատերազմից հետո բաժանելու մասին Ստալինը սկսել էր լրջորեն մտածել դեռ 1943 թվականին Ստալինգրադի տակ գերմանացիների պարտությունից հետո, քանի որ պարզ էր, որ Գերմանիայի պարտությունը միայն ժամանակի հարց է:

Այդ մասին մտածում էին նաև դաշնակիցները: Արդյունքում 1943 թվականին Թեհրանում Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի միջև տեղի է ունենում հայտնի համաժողովը: Ժպտալով միմյանց՝ երեք առաջնորդները հասկանում էին, որ իրենց առկա դաշինքը պատահական է, և իրականում իրենք թշնամիներ եղել են և կմնան:

Բանն այն է, որ այդ պահին Գերմանիան վերահսկում էր աշխարհի գրեթե մեկ երրորդը, և նրա անկման դեպքում գերմանական ազդեցության գոտիները անտեր էին մնալու: Ո՞վ էր դառնալու նրանց տերը: Ստալինը Թուրքիան համարում էր հեռանկարային «դաշտ»: Ինչու ոչ։ Չնայած Անկարան հայտարարել էր իր չեզոքությունը, բայց Բեռլինի հետ ուներ բարեկամության պայմանագիր:

Իհարկե, հետագայում Թուրքիան այն չեղարկել էր, սակայն չէր հարել հակահիտլերյան կոալիցիային: Արդյունքում, պետք էր Թուրքիային պատժել: 1945 թվականի մարտին Մոսկվան խզում է խորհրդա-թուրքական բարեկամության պայմանագիրը, որից հետո ԽՍՀՄ-ի արտաքին գործերի նախարար Մոլոտովը հայտնում է դաշնակիցներին և տեղեկացնում Անկարային, որ պետք է վերադարձնեն Կարսը, Արդվինը և Արդահանը, որոնք Լենինը, «ի նշան ընկերության և բարիդրացիական հարաբերությունների», տվել էր Թուրքիային, այսինքն, 1921 թվականին թուրքերը օգտվել են խորհրդային պետության թույլ կողմերից և խլել Խորհրդային Հայաստանի մի մասը, իսկ հայերը իրենց վիրավորված են զգում:

Բացի այդ, Մոլոտովը նշել էր, որ ԽՍՀՄ-ը մտադիր է իր վերահսկողության տակ առնել Բոսֆորն ու Դարդանելը և այնտեղ իր ռազմակայանը տեղակայել: Մոսկվան չէր կասկածում, որ թուրքերը տեղի կտան: Ի վերջո, ի պատասխան ի՞նչ կարող են անել նրանք:

Այնուամենայնիվ, հարյուր տարի առաջ կատարված սխալը կրկնվեց: 19-րդ դարի կեսերին ևս Նիկոլայ 1-ինը փորձել էր տիրանալ ռազմավարական նշանակություն ունեցող այդ նեղուցներին՝ մտածելով, որ Նապոլեոնի նկատմամբ տարած հաղթանակից հետո Եվրոպան պարտական է Ռուսաստանին և չի բողոքի:

Արդյունքում ամեն ինչ ավարտվեց Ղրիմի պատերազով և վատ: Եվ ահա, հիմա ևս Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները միաձայն դեմ արտահայտվեցին։ Նորից ոչինչ, որ Մոսկվան միայն հող ուզեր, բայց նեղուցների դեպքում այլ հարց է:

Արդյունքում ԱՄՆ-ը որոշում է քաղաքական աջակցություն ցուցաբերել Թուրքիային, և նրա «Միսսուրի» ռազմանավը մտնում է Ստամբուլի նավահանգիստ: Որպես արդյունք, Մոսկվայում հասկանում են, որ չափը անցել են:

Հատկապես տհաճ անակնկալ էր Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ ոչ ոք չէր պատկերացնում, որ արևել յան պետությունը կարող է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, և, ի հետևանք, ԱՄՆ-ի ռազմաբազան կհայտնվի ԽՍՀՄ-ի հենց սահմանին:

Հավանաբար, կարելի էր փորձել սխալը շտկել, բայց չկար ինքնասպան, որը համարձակվեր Ստալինին ասել, որ Թուրքիայի վերաբերյալ իր որոշումը սխալ է եղել: ԽՍՀՄ-ի կողմից թուրքերի դեմ պահանջները պաշտոնապես մերժվել են Ստալինի մահից երկու ամիս անց:

Ավելի ուշ Խրուշչովը խոստովանել է, որ իրենք, հաղթելով գերմանացիներին, գլխապտույտ են ունեցել և որոշել, որ եթե նոտա տան՝ Դարդանելը իրենց կտան, սակայն դա հիմարություն է, քանի որ Դարդանելը Թուրքիա չէ, այլ պետությունների հանգույց է, և արդյունքում իրենք կորցրել են բարեկամական Թուրքիան: Թուրքական նախագծին համահունչ ծավալվում էր ԽՍՀՄ-ի մեկ այլ նախագիծ։ 

Այս դեպքում խոսքը Իրանի մասին էր։ Դեռևս 1941 թվականին ԽՍՀՄ-ը և Մեծ Բրիտանիան Իրանը գերմանական գործակալներից ազատելու նպատակով երկիր էին մտցրել զորքեր՝ փաստացի «խլելով» Իրանի համարյա կեսը։ Հետո նրանց միացել են նաև ամերիկացիները։ Բոլոր երեք տերություններին հետաքրքրում էր Իրանով անցնող ճանապարհային միջանցքը, որով Կարմիր բանակին «Ստուդենբեկկերներ» և «Վիլլիսներ» էին մատակարարվում։

Շուտով պարզվում է նաև, որ Իրանում նավթա-գազային հզոր պաշարներ կան։ Արդյունքում ԽՍՀՄ-ում որոշվում է իրականացնել մի օպերացիա, որի արդյունքում խաչ պետք է դրվեր ամերկացիների և անգլիացիների ներկայությանը Մերձավոր Արևելքում։ Բանն այն է, որ Իրանի հյուսիսում հիմնական բնակչությունը էթնիկ ադրբեջանցիներ էին, իսկ իշխանությունները ինտենսիվ կերպով փորձում էին այնտեղ արմատավորել պարսկերենը։

Արդյունքում առաջացել էր լարվածության օջախ, որը վերածվել էր զինված ապստամբության։ 1945 թվականի նոյեմբերին ապստամբներին ճնշելու ուղարկված Թեհրանի 1,5 հազարանոց զորքը անսպասելիորեն խորհրդային զորքերի շրջափակման մեջ է հայտնվում։ Այնուամենայնիվ, Իրանական Ադրբեջան ստեղծելու ԽՍՀՄ-ի փորձը ձախողվում է, քանի որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան չէին ցանկանում նոր խորհրդային պետության ստեղծում, և նրանք հայտարարում են Իրանից իրենց զորքերի դուրս բերման մասին, իսկ եթե ԽՍՀՄ-ը չի ցանկանում իր զորքերը դուրս բերել, ապա իրենք էլ դուրս չեն գա Եգիպտոսից, Սիրիայից, Հունաստանից և այլն։

Արդյունքում խորհրդային զորքերը ստիպված էին լքել Իրանը։ Ի դեպ, ամենաիրականը եղել է այն, որ խորհրդային կարող էր դառնալ Լիբիան։ Առաջ այն Իտալիայի գաղութն էր, իսկ պատերազմից հետո հարց էր դրված, թե ում պետք է պատկանի։

Այնուամենայնիվ, այն ևս բաժին չհասավ ԽՍՀՄ-ին։ Ըստ մի վարկածի, Ստալինը որոշել էր, որ այն շատ է հեռու և ԽՍՀՄ-ի համար դժվար կլինի պահպանել այն։

Կամո Խաչիկյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer