Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նամականիշներ, ինչպիսի՞ն էին դրանք սկզբնական շրջանում

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1840 թվականին, որպես փոստային բարեփոխումների տարրերից մեկը, Անգլիայում շրջանառության մեջ է դրվել այսօր բոլորիս այդքան ծանոթ մի բան, այն է՝ փոստային նամականիշը: Սակայն դրա հեղինակի առումով ներկայումս կոնսենսուս չկա:

Օրինակ՝ ոմանք համարում են, որ նամականիշի հեղինակը Շվեդիայի քաղաքացի Գաբրիել Տրեֆֆենբերգն է, ով 1823 թվականին առաջարկել էր ծրարի վրա գունավոր նկար նկարել՝ որպես վճարման ապացույց:

«Հեղինակային իրավունքի» մյուս մրցակիցը անգլիացի Ջեյմս Չալմերսն է, ով 1834 թվականին իր սեփական տպագրատանը տպագրել է ծրարին սոսնձվող նամականիշների փորձնական խմբաքանակ:

Դրանք ունեցել են վճարման մասին համապատասխան գրություններ, իսկ գինը որոշվել է ոչ թե տեղափոխման հեռավորությամբ, ինչպես սովորաբար լինում է, այլ նամակի կշռով: Սակայն նրա գաղափարը չի կարողացել հաղթահարել բյուրոկրատական խոչընդոտները: Փոստի պատմության մեջ պաշտոնապես առաջին փոստային նամականիշը ստեղծվել է անգլիացի Ռոուլենդ Հիլլի ջանքերով: Երեք տարի պայքարելով՝ նա հասել է նրան, որ 1840 թվականի մայիսի 6-ին թողարկվել է Վիկտորյա թագուհու նկարով, փոքր չափերով, սև գույնի ուղղանկյուն նամականիշների խմբաքանակ՝ 1 պեննի նոմինալ արժեքով:

Սրանց ժողովուրդը անմիջապես կոչեց «սև պեննի»: Դրանից հետո հայտնվեցին 2 պեննիանոց նամականիշները, միայն թե դրանք արդեն սև չէին, այլ կապույտ:

Առաջին նամականիշները արտադրվել են առանց եզրային կտրման հատվածների՝ ատամնանիվների: Դրանք տպագրվում էին մեկ թերթիկի վրա, իսկ վաճառքի ժամանակ փոստային բաժանմունքում պարզապես կտրվում էին մկրատով։

Սակայն դա շատ անհարմար էր, և արդյունքում բողոքներ շատ էին լինում: Մի օր փոստային աշխատող Հենրի Արչերը, օգտագործելով սովորական կարի մեքենան, նամականիշներով թերթը անցկացրեց մեքենայով, եզրագծելով կտրման տեղերը:

Արդյունքում դրա շնորհիվ արդեն հնարավոր էր ձեռքով, առանց ջանք գործադրելու նամականիշները պոկել ընդհանուր թերթիկից:

Ոգևորվելով իր հայտնագործությունից՝ Արչերը սկզբից սկսեց օգտագործել կարի մեքենայի կոտրած ասեղ (ավելի լայն անցքեր ստանալու համար), ապա կատարելագործելով այն՝ սկսեց օգտագործել մամլիչ մեքենա մի քանի ասեղներով:

Այսպիսով ստեղծվեց նամականիշների պերֆորացիոն մեքենան, իսկ սկսած 1854 թվականից սկսեց եզրային կտրման հատվածների ատամնանիվներով փոստային նամականիշների արտադրությունը:

Ռուսաստանում փոստային նամականիշների պատմությունը սկսվում է 1857 թվականի դեկտեմբերի 10-ից:

Հենց այդ օրն է 10 կոպեկ արժողությամբ առաջին նամականիշը սկսել ազատ շրջանառվել: Նամականիշի վրա պատկերված էր ռուսական զինանշանը, ընդ որում՝ մինչև 1917 թվականը թողարկված բոլոր նամականիշների վրա այդ պատկերը առկա է եղել: 

1864 թվականի փոստային բարեփոխումից հետո Ռուսաստանի պետական փոստային ծառայությունը սկսեց նամականիշներ ուղարկել բոլոր բնակավայրեր, ընդ որում, ոչ միայն քաղաքներ կամ շրջկենտրոններ, այլ նաև գյուղեր:

Ստեղծված նահանգային փոստային բաժանմունքները ունեին իրենց հատուկ նամականիշները, որոնք շրջանառվում էին պետական նամականիշների հետ համատեղ:

Այս ամենը բերեց նամականիշների չափսերի և ձևերի հսկայական բազմազանության, օրինակ՝ օվալ, ռոմբաձև, կլոր, հսկայական, փոքր և ագամ մարման կտրոններով:

Հետաքրքիր է նշել, որ որևէ նամականիշի վրա, անկախ ծագման կամ թողարկման երկրից, պարտադիր կերպով նամականիշը թողարկող երկրի անունը գրվում է լատիներեն տառերով, իսկ եթե դա չկա, ապա նշանակում է, որ այդ նամականիշը անգլիական արտադրության է:

Բանն այն է, որ Մեծ Բրիտանիան, որպես փոստային նամականիշները առաջին անգամ շրջանառության մեջ դնող երկիր, ազատվել է նամականիշ թողարկած երկրի անունը պարտադիր նշելու այդ պարտականությունից:

Երբ 1918 թ. հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Հայաստանը չուներ իր նամականիշը: Բայց փոստային պահեստներում մնացել էին ցարական Ռուսաստանի նամականիշները. դրանք էլ հենց դրվեցին շրջանառության մեջ:

1919 թ., որպեսզի նամականիշները որոշ չափով դառնան «հայկական», որոշվեց ցարական նամականիշների վրա թանաքով դրոշմել «Հ» տառը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer