Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ահա թե ում ենք մենք ընտրում որպես կողակից և ինչու

LIFE

 

Առավել մանրամասն ՝ այստեղ


Ոմանք մեզ անտարբեր են թողնում, իսկ ոմանց մենք սիրում ենք ողջ սրտով: Ընտանեկան հոգեբան Իրինա Չեսնովան փորձել է մեկնաբանել, թե ինչու են տարբեր մարդիկ մեզ մոտ այսքան անհամադրելի զգացմունքներ առաջացնում:

 

BlogNews-ը ձեզ է ներկայացնում նրա տեսակետը:

 

Անցյալի ստվերներ: Երբեմն դժվար է հասկանալ, թե ինչու ենք մենք տարվում կոնկրետ ինչ-որ մեկով և մեկ ուրիշով: Մեր ընտրությունը պայմանավորված է բնազդային և ենթագիտակցական մի շարք հանգամանքներով: Մենք մեր ներսում պահում ենք այն մարդկանց պատկերները, ովքեր մեծ դեր են խաղացել մեր ձևավորման և կազմավորման հարցում: Հիմնականում դրանք մեր ծնողների և բարեկամների պատկերներն են:

 

Այս պատկերները հիմնականում իրականության և մանկական երևակայության խառնուրդ են: Մենք այս պատկերներն ասոցիացնում ենք սիրո հետ, սեր, որը մենք ստացել և ընկալել ենք մանուկ հասակում: Երբ պատահական մեկը, ում մենք հանդիպում ենք, ինչ-որ կերպ, ինչ-որ չափով համընկնում է այդ պատկերի հետ և արթնացնում է մեր անենաջերմ հիշողությունները, որոնց ազդեցության ներքո մենք չենք կարողանում տվյալ մարդու հանդեպ անտարբեր մնալ: Այդ անձը շարժում է մեր հետաքրքրությունը, գրավում է մեզ, և ի վերջո մենք սիրահարվում ենք:

 

Մանկական տրավմաներ: Հոգեբանության մեջ կա այսպիսի մի թեորիա, որ մեր կողակիցը մեր ծնողի ավելի կատարյալ տարբերակն է: Այդ մարդը ինչ-որ մի յուրահատուկ ձևով մեզ մշտապես հիշեցում է մեր ծնողին, և դա է պատճառը, որ մենք կարողանում ենք նրա հետ լեզու գտնել: Սակայն  նա, միևնույն ժամանակ, տարբերվում է մեր ծնողից, և դա մեզ դուր է գալիս նրա մեջ:

 

Եթե դուք սիրո պակաս եք զգացել կա՛մ ձեր մոր, կա՛մ ձեր հոր հետ հարաբերություններում, այս թեորիայի համաձայն՝ դուք անխուսափելիորեն փորձելու եք հաղթահարել այդ սիրո և ուշադրության դեֆիցիտը չափահաս տարիքում ձեր հարաբերությունների միջոցով ենթագիտակցական մակարդակով: Հենց այդ պատճառով էլ մենք հաճախ փնտրում ենք մեկին, ով կկարողանա բուժել մեր մանկության վերքերը: Այդ հարաբերությունները մեզ օգնում են իրականություն դարձնել մեր ակնկալիքները, երազանքները, հույսերը և, առհասարակ, այն ամենն, ինչի պակասը մենք ունեցել ենք: Մենք ձեռք ենք բերում սեր, հարգանք, պաշտպանություն, ինքնավստահություն և անգամ անկախություն:

 

 

Այս մտքին հաջորդում է մեկ այլ վարկած. մենք ունենք այնպիսի մարդու կարիք, ով մեզ կքաջալերի և կոմպլիմենտներ կանի և կփոխլրացնի, ինչի արդյունքում կբարձրանա մեր ինքնագնահատականը: Բայց արդյո՞ք տարբերվող բնավորություն ունեցող մարդիկ ի վիճակի են իրար փոխլրացնելու: Հստակ պատասխան չկա: Սակայն, համաձայն հոգեբան Վադիմ Պետրովսկու, երբ սիրահարները միմյանց նման են այս 3 բնագավառներում, ապա նրանց հարաբերությունները շատ մեծ պոտենցիալ ունեն:

 

1. Տաքություն և սառնություն խառնվածքի առումով: Եթե մեկն ունի տաք խառնվածք, ապա զուգընկերը նույնպես պետք է ունենա տաք խառնվածք և հակառակը:

 

 2. Բացության և մարդամոտության մակարդակ: Երկու փակ մարդիկ իրար շատ ավելի լավ են հասկանում, քան բաց և փակ մարդիկ:

 

3. Խանդի մակարդակ: Խանդոտ մարդիկ իրար չափազանց լավ են հասկանում: Նրանց հարաբերությունները գուցե շատ բուռն են և կրքոտ, սակայն սա է՛լ ավելի է ամրացնում և խորացնում նրանց սերը: Խանդոտ մարդկանց միջև հարաբերություններն անհամեմատ ավելի ամուր են, քան խանդոտ և ոչ խանդոտ մարդկանցը: Անգամ երկու ոչ խանդոտ մարդկանց հարաբերություններն են ավելի երկարակյաց, քան խանդոտի և ոչ խանդոտինը: Ուստի հոգեբանն, իր մասնագիտական պրակտիկայի վրա հիմնվելով, ասում է, որ տարբեր բնավորություններ ունեցող մարդիկ ունակ չեն իրար փոխլրացնելու:

 

Սա շատ նման է թատերական բեմադրության: Մենք ընտրում ենք նրանց, ովքեր ի վիճակի են լավ խաղալ դերը, ում հետ նույն մակարդակի վրա ենք գտնվում: Մենք ընտրում ենք նրանց, ովքեր ծանոթ են սյուժեին, գիտեն սցենարը: Ինչպես և թատրոնում, ոչ բոլոր ներկայացումներն ունեն լավ ավարտ, կան դրամաներ, ողբերգություններ, դե երբեմն էլ՝ անգամ կատակերգություններ: Ամեն ինչ կախված է այն սցենարից, որը դուք և ձեր զուգընկերը համատեղ գրում եք:

 

Իրար բացահայտելը: Հարաբերություններն իրենցից կենդանի օրգանիզմ են ներկայացնում, որը շարունակ զարգացման մեջ է գտնվում և կարող է երբեմն հիվանդանալ: Այն կարող է կա՛մ ապաքինվել, կա՛մ էլ մահանալ:Հարաբերությունների սկզբնական փուլում մենք սուզված ենք մեր զգացմունքների մեջ և չենք նկատում մեր սիրո օբյեկտի թերությունները: Նա մեզ անթերի է թվում: Բայց վաղ թե ուշ կախարդանքն անցնում է, և մենք տեսնում ենք մի սովորական մարդու, ով ունի թե՛ թերություններ, թե՛ վախեր:

 

Այս պարագայում կա երկու ուղի՝ կա՛մ հիասթափված բաժանվել նրանից և սկսել փնտրել նոր «իդելական» մեկին, կա՛մ էլ սովորել հարգել և ընդունել դիմացինին այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր առանձնահատկություններով և թերություններով հանդերձ: Շատ կարևոր է չփորձել փոխել դիմացինին և չկորցնել այն սկզբնական հիացմունքը, որ տածել եք նրա հանդեպ: Նրանք շարունակում են ունենալ այն հատկանիշները, որոնց վրա դուք կարող եք հույս դնել, և որոնք էլ ձեզ գրավել էին նրա մեջ: Հարաբերություններում ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ձեր սիրելիի մեջ դրականն ու լավը տեսնելու կարողությունը: Այսպիսով՝ դուք կարող եք ստեղծել ամուր հարաբերություններ մշտապես իրար աջակցելով և քաջալերելով: Լավ և ամուր հարաբերությունների գաղտնիքը հաղորդակցությունն է, միմյանց հետ անկեղծ շփումը, որի արդյունքում դուք չեք թաքցնում ձեզ անհանգստացնող կամ տհաճ երևույթները և միասին փորձում եք փոխզիջումների եղանակով լուծում գտնել:

 

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank