Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Փլուզ­վել է 1790 թվա­կա­նին կա­ռուց­ված Սուրբ Մի­նաս եկե­ղե­ցու տա­նի­քը

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Ջրի որակի մոնիթորինգի համաշխարհային օր, Զոհված մոտոցիկլիստների հիշատակի համաշխարհային օր, Չիլի՝ 1810 թվականի առաջին կառավարության հիշատակի օր, Իրան՝ Պարսկական երաժշտության և պոեզիայի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1895- հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները», սակայն թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա՝ կոտորելով մոտ 2000 հայի:

1895– ծնվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը:

1908 – ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը:

1910-ծնվել է նկարիչ Հարություն Կալենցը:

1918 –ծնվել է արվեստաբան, արվեստագիտության թեկնածու Լևոն Ազարյանը:

– Ֆրանս-հայկական համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայկական լեգեոնը Պաղեստինում ֆրանսիական բանակի կազմում մասնակցել է իր առաջին ճակատամարտին:

1939- վախճանվել է դրամատուրգ, մշակութային գործիչ Էմին Տեր-Գրիգորյանը:

1988- ադրբեջանաբնակ Խոջալու գյուղով անցնելիս քարկոծվել են գյուղատնտեսական աշխատանքներից վերադարձող հայ ուսանողներով լեցուն ավտոբուսները, որոնք մեկնում էին Ստեփանակերտ: Արդյունքում մեկ մարդ զոհվել է, իսկ ավելի քան 40-ը ստացել են վնասվածքներ:

2003- Հայաստանի կառավարությունը հինգ տարի ժամկետով Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ մենատիրոջը՝ «ՌԱՕ» ընկերությանն է փոխանցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը։

2007- մեկնարկել են ռուս-ադրբեջանաամերիկյան բանակցությունները, որի օրակարգում Գաբալայի ռադարային կայանը ամերիկացիների հետ համատեղ շահագործելու մասին Մոսկվայի առաջարկն էր:

2014-Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում փլուզվել է 1790 թվականին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը:

2016- Հայաստանի 317 համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

ԱՇԽԱՐՀ

53 – ծնվել է Հռոմի կայսր Տրայանոսը:

96-Դոմիցիանոսի սպանությունից հետո Հռոմի կայսր է հայտարարվել Մարկ Կոկցեյ Ներվան:

1698 –Բաստիլ է տեղափոխվել «երկաթե դիմակով» խորհրդավոր բանտարկյալը:

1709 –ծնվել է անգլիացի գրող Սեմուել Ջոնսոնը:

1793 –ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնը դրել է առաջին քարը կառուցվող Կապիտոլիումի հիմքում:

1783 –վախճանվել է նշանավոր մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը:

1819 – ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն, որը հաշվարկել է լույսի արագությունը, ստեղծել է հիրեսկոպ և ֆուկոյի ճոճանակ:

1810– Չիլին անկախացել է Իսպանիայից:

1851 –լույս է տեսել «Նյու Յորք Թայմս» օրաթերթի առաջին համարը, որի արժեքը 2 ցենտ էր:

1905– ծնվել է շվեդ հայտնի դերասանուհի Գրետա Գարբոն:

1907 –ծնվել է ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս, Նոբել յան մրցանակակիր Էդվին Մակ միլանը:

1909- վախճանվել է ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան Օգյուստ Շուազին:

1911- վախճանվել է Ռուսական Կայսրության պետական գործիչ և վարչապետ Պյոտր Ստոլիպինը:

1932 –թագավորներ Հիդջազան և Նեջդա Աբել Ազիզը միավորել են իրենց թագավորությունները, նոր երկիրը կոչվել է Սաուդյան Արաբիայի Թագավորություն:

1947 –ԱՄՆ-ում ռազմաօդային ուժերը դարձել են առանձին զորատեսակ և ստեղծվել է ԿՀՎ-ն:

1961-ԽՍՀՄ ֆիզիկայի ինստիտուտի լ յումինիսցենցիայի լաբորատորիայում գործարկվել է արհեստական ռուբինի բյուրեղով աշխատող առաջին լազերը:

1961– ծնվել է ֆրանսիացի գիտաֆանտաստիկ ժանրի գրող, փիլիսոփա և միլիոնատեր Բերնար Վերբերը:

1970 –վախճանվել է ամերիկացի կիթառահար, երգիչ և կոմպոզիտոր Ջիմի Հենդրիքսը:

1976 —Չինաստանում տեղի է ունեցել Մաո Ցզեդունի հուղարկավորությունը:

1976– ծնվել է բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ Ռոնալդոն:

2009-Ճապոնիայում հայտնաբերվել է անգամ վիրուսներին, նաև խոզի գրիպի վիրուսին ոչնչացնող ախտահանիչ նյութ:

2014- կայացել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեն:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal