Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշ­խա­նու­թյան գեր­կենտ­րո­նաց­ման պայ­քար, որ­տեղ նկա­տե­լի խո­չըն­դոտ է դի­տարկ­վում ՍԴ-ն»

INTERVIEW

Խնդիրն ավելի մասշտաբային է, որը գործադիր, օրենսդիր և դատական իշխանության փոխհարաբերություններին է վերաբերում: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ սկսած որոշ գործընթացներից, վերջացրած՝ իշխանական պատգամավորների՝ «մեր դեմ խաղ չկա» կոչերով:

«Կա գործադիր և օրենսդիր իշխանությունների կենտրոնացում: Ընդ որում՝ այդ իշխանությունների հարատևությունը պայմանավորված է մեկ անձով: Զուգահեռ՝ ունենք նշվածներին հակակշռող դատական իշխանություն, որն այնքան էլ ընդունելի չէ գործող իշխանությունների համար:

Ու տեսնում ենք, որ այդ նույն անձի ձեռքում դատական իշխանությունը գերկենտրոնացնելու մեծ ձգտում ու գայթակղություն կա: 

Եվ այդ նպատակով շրջանառվում են բազում անհեթեթ գաղափարներ. անցումային արդարադատություն, դատավորների հարկադրված հրաժարականներ, վեթթինգներ՝ թիրախավորված միայն դատավորներով, ու կա Սահմանադրական դատարան, որը, պայմանավորված իր դերով, ավելի բարդ քաղաքական համատեքստում է գործում:

ՍԴ-ն հենց այն ինստիտուտն է, որը պետք է լուծի օրենսդիրի հակասահմանադրական օրենքների սահմանադրականության հարցը: Այն նաև ընտրությունների հետ կապված վեճեր լուծող ինստիտուտ է, ունի քաղաքական կուսակցությունների գործունեության կասեցման, դադարեցման, որոշ դեպքերում նաև պատգամավորներին մանդատներից զրկելու դերակատարում:

Եվ այս առումով հենց նպատակային թիրախավորվել է ՍԴ-ն՝ պայմանավորված իր դերով: Ու որքան էլ այդ գերկենտրոնացման գործընթացում գործադիր իշխանությունն իրեն հաջողակ համարի, մինչև ամբողջովին չի ենթարկեցրել նաև ՍԴին, միանձնյա կառավարման տեսլականը կարող է հակակշիռներ ունենալ:

Հետևաբար, եթե կարճ ասեմ, ապա իշխանության գերկենտրոնացման պայքար է, որտեղ նկատելի խոչընդոտ է դիտարկվում ՍԴ-ն, և ողջ զինանոցը օգտագործվում է ՍԴ-ն զավթելու նպատակով»,-ասաց Ս. Սահակյանը:

Նա հավելեց, որ դատարաններն ունեն և պետք է ունենան առանցքային նշանակություն: «Ձեռք կբերեն առանցքային նշանակություն, երբ իրենց գործունեությունն իրականացնեն անաչառ սկզբունքով: Դատական իշխանությունը մեզ պետական մարմինների չարաշահումներից է պաշտպանում, ու եթե դատական իշխանությունը ենթարկեցված է չարաշահող պետական մարմիններին, ապա այն դառնում է ածանցված օղակ:

Սա իր հերթին մասշտաբային ոտնահարումների նախադրյալ է ստեղծում, որտեղ յուրաքանչյուր անձ լինելու է անպաշտպան, այսինքն, պաշտպանության միակ եղանակը դառնալու է քաղաքական թիմից ածանցված լինելը, քաղաքական նպատակահարմարություններին հարմարեցված գործելակերպը:

Այս ամենից դուրս նմանատիպ հասարակություններում պաշտպանված քաղաքացի պարզապես չի լինում»,-ասաց մեր զրուցակիցը՝ կիսելով նաև այն մտահոգությունները, որ վտանգի տակ է իրավական պետություն կոչվելու հանգամանքը:

«Յուրաքանչյուր մարդ, որը թեկուզև կարճ ժամանակահատվածում հնարավորություն է ունեցել մտքեր փոխանակել օտարերկրացի գործընկերների հետ, տեսել է վերջիններիս զարմանքն առ այն, թե ինչպես կարող են իրավական հռչակված պետության մեջ գործադիրի թելադրանքով դատարանների մուտքեր արգելափակվել, և այդ գործողություններն անհետևանք մնան:

Նման գործելակերպը բնորոշ է բացառապես ոչ իրավական, նախնադարյան մտածողությամբ հասարակություններում: Իսկ ժողովրդավարական, իրավական և համամարդկային արժեքներ կրող, իրավունքի գերակայությունը հարգող պետական գործչի տեսանկյունից այդ լուծումներն անթույլատրելի են: Մենք այդ վտանգին առերեսվել ենք նախ նշված միջադեպով:

Առերեսվում ենք նաև այսօր՝ ներկայիս կոչերով, երբ օրենսդիր մարմնի պատգամավորներն օրենսդրական խնդիրները թողած՝ հրաժարականի կոչերով, պահանջներով ու որոշ գործընթացներով զբաղվելն են գերխնդիր հռչակել»,-նշեց մեր զրուցակիցը:

Ս. Սահակյանը ընդգծեց՝ այս ամենը ցուցիչ է, ըստ որի՝ գործ չունենք գիտակցության անհրաժեշտ մակարդակ ունեցող գործիչների հետ. «Մեր իշխանությունը վստահված է մարդկանց, որոնց գործողությունները ցույց են տալիս, որ իրենք նշանակություն չեն տալիս այնպիսի արժեքների, ինչպիսին իրավունքի գերակայությունն է, հակակշիռներն են, ինչպես նաև պաշտպանվածությունը»:

Մեր զրուցակցի խոսքով, բոլոր դեպքերում ճիշտ ուղի վերցնելու հեռանկարներ կան. «Բայց դա չի նշանակում, որ նախորդ գործողություններն անհետևանք են մնացել:

Բնության մեջ առհասարակ որևէ գործողություն անհետևանք չի մնում, և մենք դեռ հավաքելու պտուղներ ունենք: 

Ուղղակի ցանկալի կլինի, որ ինչ-որ պահի ճիշտ որոշումներ կայացվեն, որոնց դրական պտուղները կնպաստեն թե՛ պետության, թե՛ հասարակության զարգացմանը: Այս պահին ես տեսնում եմ, որ իրավական պետության կերտման ուղղությամբ ճիշտ քայլեր չենք արել

 

Իշխանությունը մնում է անձնավորված, իսկ որոշումները ոչ թե պետական ինստիտուտների, հասարակության շահերի ու մեծ հեռանկարների, այլ ըստ անձերի են հարմարեցվում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal