Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տնտեսությունը լուրջ հիվանդ է». երբ պատասխանատուներ են նշանակվում հետագիծ չունեցող մարդիկ

INTERVIEW

Գրեթե ամեն օր հրապարակվող ցուցանիշներն ու իրականության մեջ ակնկալվող արդյունքները տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը դիտարկում է մի քանի ուղղություններով՝ հաշվի առնելով նաև իր ունեցած օրինակները: Սկսելով վիճակագրությունից՝ տնտեսագետը նշում է. «Մի թիվ ընդամենը վերցնեմ. հիմա խոսվում է 65 հազար աշխատատեղի մասին:

Ընդհանրապես շատ կարևոր է հաշվի առնել մի բան, ըստ որի՝ նախքան տոկոսային որևէ հարաբերակցություն ներկայացնելը, պետք է հաշվի առնել, որ գործազրկության բացարձակ թիվը մեկ տարի առաջ 218 հազար էր: Մեկ տարի առաջ 218 հազար մարդ գործազուրկ էր ու եթե 65 հազար աշխատատեղ է ստեղծվել, այսօր պետք է ունենայինք 140 հազար գործազուրկ: Բայց երբ նայում ենք մեր վիճակագրական տվյալներին, բացարձակ հաշվով, այդպիսի թիվ չկա»:

Թ. Մանասերյանը շեշտեց՝ գործազուրկների թիվն իրականում շատ ավելին է՝ հաշվի առնելով նաև հավել յալ ստվերային գործազրկությունը, որն ավելի մեծ թիվ է:

«Պատճառն այն է, որ ամեն մարդ չի գնում ու որպես գործազուրկ գրանցվում, քանի որ դրա համար արդեն նպաստ էլ չի տրվում, այսինքն՝ որպես գործազուրկ գրանցվելու մոտիվացիա այլևս չկա: Մեծ հաշվով, եթե անգամ միայն պաշտոնական թվերը վերցնենք, կարող ենք ասել, որ ցուցանիշների շատ լուրջ վիճակագրական խզումներ կան: Ինձ մոտ երբեմն տպավորություն է, որ թվեր ներկայացնող ոմանք, կլինի օգնական, խորհրդական, թե վիճակագրական կոմիտե, կարծես, անլուրջ վերաբերմունք են դրսևորում: Բայց չէ՞ որ, ի վերջո, այդ թվերը կառավարության ղեկավարի շուրթերից են դուրս գալիս:

Ազգային հաշիվները, որպես այդպիսին, բոլորն իրար հետ պետք է խոսեն: Մի մասով չի կարող լինել մեծ աճ, իսկ մյուս հատվածներն իրենց վրա չզգան այդ տարբերությունը: Այնպես որ, իրականությունը մի փոքր այլ է, ու լավ կլինի առերեսվել այդ իրականության հետ»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց տնտեսագետը:

Նրա խոսքով, ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ պետք է իրենց տեղերում լինեն. «Առանձին բացառություններ, իհարկե, կան: Այդուհանդերձ, շատ լուրջ կառույցներում հիմնականում պատասխանատուներ են նշանակվում հետագիծ չունեցող մարդիկ, ինչից հետո ուզում են արդյունքներ ակնկալել, որոնք այս դեպքում չեն կարող լինել: Բառացիորեն երկու օր առաջ հանրային խորհրդում քննարկում էինք Կադաստրի պետական կոմիտեի օրենքի նախագիծը՝ կապված անշարժ գույքի գնահատման հետ:

Հարց է տրվում՝ մասնակցե՞լ են տնտեսագետներ, իրենց կարծիքը հայտնե՞լ են, ներկայացուցիչն ասում է՝ ոչ, պետք չէ, հետո կարող ենք հաշվի առնել: Սա օրենքներ մշակելու, որոշումներ կայացնելու լրջության աստիճանի ցուցիչ է: Հետո քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ ոտքի են կանգնում ու չեղարկվում են որոշումներ, քանի որ իրականության պատկերը չի արտացոլվում պետական փաստաթղթերում: 

Այս ամենը չի կարող խմորումների չբերել ու չնպաստել խնդիրների առաջացմանը, որոնք կարող էին և չլինել, եթե կարողանայինք արհեստավարժ մոտեցում ցուցաբերել»:

Թաթուլ Մանասերյանը բարձրաձայնում է մեկ այլ խնդրի մասին. «Հիմա փորձագիտական միտքը պահանջարկված չէ:

Մի հոծ զանգված ուղղակի դուրս է մնացել այդ գործընթացից: Իհարկե, կան գրպանային փորձագետներ, որոնք շեֆին ինչ ձեռնտու է, դա պետք է զեկուցեն, և վարչապետի հետ նկարվելու համար կարող են շինծու հավաքներ ու քննարկումներ անել, որտեղ լուրջ հեղինակություն ունեցող մասնագետները չեն երևում: Սա ոչ միայն տնտեսագիտական դաշտի, այլ տարբեր ասպարեզների ու ոլորտների մասին է: 

Ես մի ուրիշ բան ասեմ. երբ վարչապետը այցելել էր ԵՊՀ, անձնական զրույցի ժամանակ խոսք գնաց տնտեսագիտական հանրության հետ կապը պահելու մասին, ինքը խնդրեց, որ այդպիսի մեխանիզմ մշակվի, որ հաշվի առնվի տնտեսագետների կարծիքը: Այդ մեխանիզմը մշակվել է, բայց արդեն կես տարի է՝ մենք փորձում ենք դա հասցնել վարչապետին, բայց անօգուտ է:

Գիտեք՝ մենք չպետք է խնդրենք, ասենք՝ եկե՛ք, հաշվի նստեք մեզ հետ: Երբ մարդը հիվանդ է, ինքն է գնում բժշկի մոտ, բժիշկները չեն գալիս ու հերթ կագնում՝ ասելով՝ կարո՞ղ եք մեզ ընտրել, գանք ու ձեզ օգնեք: 

Հիմա տնտեսությունը լուրջ հիվանդ է, իսկ ո՞ւր են բժիշկները: Երբ դոկտորի, ակադեմիկոսի կոչում են տալիս, այդ հեղինակությունը պետք է նյութականացնել՝ նպաստ բերելով երկրին:

 

Մեկ ուրիշ օրինակ բերեմ. տնտեսագիտական վերնախավի մասնակցությամբ Անվտանգության խորհրդում ներկայացվել է Հայաստանի տնտեսության զարգացման ճանապարհային քարտեզը: 

Բավականին լուրջ փաստաթուղթ է մշակված, բայց անգամ այդ մակարդակով ներկայացված փաստաթուղթը որևէ կերպ որևէ արձագանք չի ստացել: 

Ընդհանրապես, պետք է ցանկություն լինի, չէ՞, որ մտքերն օգտագործեն: Ցավոք, հանգում եմ այն եզրակացությանը, որ այդ ցանկությունն ու պահանջարկը չկա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal