Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վարչապետը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետի եւ Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ (ֆոտո)

POLITICS

Past.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Այցը մեկնարկել է Լոս Անջելես քաղաքից։

Հայաստանի վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան եւ հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային եւ Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։

Վարչապետի առաջին հանդիպումը Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ էր։ Տիկին Կունալակիսը  ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ, կարեւորելով այցի մեկնարկը Կալիֆորնիա նահանգից, նշել, որ այն կնպաստի Հայաստան-Կալիֆորնիա գործընկերության զարգացմանը։ Կալիֆորնիայի փոխնահանգապետը, օգտվելով առիթից, շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակի եւ Հայաստանը ժողովրդավարության ճանապարհով առաջնորդելու կապակցությամբ։ Նրա խոսքով՝ աշխարհում ժողովրդավարության այսօրվա մարտահրավերների պարագայում թավշյա հեղափոխությունը ժողովրդավարության վառ վկայություն է եւ օրինակ։

Շնորհակալություն հայտնելով Կալիֆորնիայի փոխնահանգապետին ջերմ ընդունելության եւ գնահատականների համար՝ վարչապետը նշել է, որ ուրախ է գտնվել Կալիֆորնիայում, որտեղ ապրում եւ արարում է հայկական սփյուռքի ամենամեծաթիվ համայնքներից մեկը։ «Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր ժողովրդավարությունը տնտեսապես, եւ համագործակցությունը մեր ժողովրդավար գործընկերների, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնպաստի մեր նպատակների իրականացմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։  Հայաստանի վարչապետի խոսքով՝ Կալիֆորնիան ԱՄՆ առավել նորարարական տնտեսություն ունեցող նահանգներից է, տեխնոլոգիական ոլորտում ձեռքբերումների առումով համաշխարհային առաջատար դիրքեր է զբաղեցնում, եւ Հայաստանը՝ որպես տեխնոլոգիաների ոլորտը առաջնահերթությունը սահմանած երկիր, մեծապես կարեւորում է Կալիֆորնիայի հետ համագործակցության խորացումը։ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Նյու Յորքում Կալիֆորնիայի նահանգապետի հետ նախատեսվող հանդիպումը, որի շրջանակում համաձայնագրի, ինչպես նաեւ ԱՄՆ այցի ընթացքում նախատեսվող մյուս փաստաթղթերի ստորագրումը լավ հիմք են հայ-ամերիկյան գործընկերությունը խորացնելու համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել վարչապետի՝ Սիլիկոնյան հովիտ նախատեսվող այցի, ժողովրդավարության զարգացման, Հայաստանի տնտեսական առաջընթացի, տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։ Կալիֆորնիայի փոխնահանգապետը նշել է, որ վերջերս այցելել է Հայաստան, եղել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ տպավորված է իր այցելության արդյունքներով։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ Թումոն Հայաստանի բրենդն է, որը տարածվելու է ամբողջ աշխարհում. վերջերս Թումո կենտրոն է բացվել Փարիզում, նախատեսվում է նաեւ Մոսկվայում, Բեռլինում եւ այլ քաղաքներում։

 Հայաստանի վարչապետը նաեւ երախտագիտություն է հայտնել Կալիֆորնիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, Ցեղասպանության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ ներդրվող ջանքերի համար։

 ***

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լոս Անջելես մարզի կառավարիչ Քեթրին Բարգերի, նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։ Քեթրին Բարգերը եւ  Էնթոնի Պորտանտինոն ողջունել են Հայաստանի վարչապետի այցը Կալիֆորնիա եւ Լոս Անջելես, որը լավ հնարավորություն է համագործակցության խորացնման հեռանկարները քննարկելու համար։ Նրանք ընդգծել են՝ Լոս Անջելեսի հայ համայնքը կարեւոր դերակատարություն ունի տեղի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում, եւ քաղաքային իշխանությունները հետաքրքրված են Հայաստանի հետ գործընկերությունը սերտացնելու հարցում։

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո բռնել է ժողովրդավարությամբ առաջ շարժվելու, բարեփոխումներ իրականացնելու ուղին, եւ այս առումով ԱՄՆ-ի՝ որպես ժողովրդավարության առաջամարտիկ երկրներից մեկի փորձը, աջակցությունն այդ բարեփոխումներին մեծ կարեւորություն ունի։

Քաղաքային խորհրդի անդամները ողջունել են Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին Լոս Անջելեսի քաղաքապետարանում եւ նշել, որ պատրաստակամ են կիսվել փորձով, աջակցել Հայաստանին ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։ Վարչապետը նաեւ շրջայց է կատարել Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքում, ծանոթացել շենքի ճարտարապետությանը եւ պատմությանը։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal