Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Օտա­րերկ­րյա ուղ­ղա­կի ներդ­րում­նե­րի զուտ հոս­քե­րը կրճատ­վել են շուրջ 5 ան­գամ»

INTERVIEW

Օրերս Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 100 փաստ «նոր Հայաստանի» մասին: 

Դրանք վերաբերում էին տնտեսության տարբեր ճյուղերում, առողջապահական, կրթական ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին: Ամեն ինչի մասին խոսվեց թվերի տեսքով, որոնք վկայում են աճի, զարգացման տեմպերի մասին: 

Մինչդեռ, օրինակ, տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը շտապեց 10 հակափաստարկ ներկայացնել` վարչապետի ներկայացրած 100 փաստերից 10 տնտեսական հարցերի վերաբերյալ:

«Փաստն» այս հարցերի շուրջ զրուցել է տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքել յանի հետ:

-Տիկին Առաքել յան, վարչապետը նշել էր, որ 2019 թվականի առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են փոփոխություններ, մասնավորապես ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48 տոկոսով, կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսը՝ 56 տոկոսով և այլն: Որպես հակափաստարկ նշել էիք, որ տարակարծիք մեկնաբանությունների տեղիք է տալիս իրականացվող փոփոխությունների արդյունավետությունը, քանի որ 2019 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտը 7,4 տոկոս անկում է գրանցել: Ի վերջո, ի՞նչ պատկեր ունենք գյուղատնտեսության ոլորտում:

-Այո՛, գյուղատնտեսության ոլորտը նվազել է 7,4 տոկոսով` հանգեցնելով տնտեսության ակտիվության դանդաղեցմանը: Ընդ որում՝ բուսաբուծությունն անկում է գրանցել 15,3 տոկոսով, իսկ անասնաբուծությունը՝ 3 տոկոսով: Բուսաբուծության նվազումը պայմանավորված է եղել պտղի և հատապտուղների, հացահատիկի և կարտոֆիլի բերքի նվազմամբ՝ համապատասխանաբար 51,4 տոկոսով, 18,7 տոկոսով և 13,5 տոկոսով: Անասնաբուծության վրա իր ազդեցությունն է թողել կենդանիների և թռչնի սպանդը՝ գրանցելով 4,1 տոկոս անկում:

Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները համակարգային լուծումների կարիք ունեն, ինչը ենթադրում է մեծածավալ ներդրումներ գյուղատնտեսության և գյուղատնտեսության վերամշակման ոլորտում՝ այդ բնագավառում առնվազն դրական միտումներ արձանագրելու և բնակլիմայական ոչ բարենպաստ գործոնները չեզոքացնելու համար:

-Վարչապետը նշել է, որ 2015 թվականից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019 թվականի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2,1 տոկոսով: Եթե թվերը համապատասխանում են իրականությանը, ինչո՞վ է պայմանավորված նվազումը:

-ՀՀ պետական պարտքը, որը բաղկացած է ներքին և արտաքին պարտքից, 15 ամիսների ընթացքում աճել է շուրջ 47 մլն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 6 մլրդ 934 մլն ԱՄՆ դոլար: 

Եթե դիտարկենք միայն արտաքին պետական պարտքը, այո, այն նվազել է շուրջ 120 (118,6) մլն ԱՄՆ դոլարով: Այն պայմանավորված է եղել ՀՀ ԿԲ-ի արտաքին պարտքի մարմամբ և վերագնահատմամբ (ԱՄՆ դոլարի նկատմամբ ազատ փոխարկելի տարադրամի` SDR-ի և եվրոյի արժեզրկմամբ), իսկ ՀՀ կառավարության արտաքին պարտքի կրճատումը պայմանավորված է եղել հիմնականում վերագնահատմամբ:

-Ներկայումս սպառողական շուկայում առկա՞ է գնաճ, ինչպե՞ս է այն հնարավոր զսպել: Ի՞նչ պատկեր կունենանք 2020 թվականի հունվարի 1-ից, երբ սկսեն գործել ԵԱՏՄ մաքսատուրքերը:

-Չնայած սպառողական գների ինդեքսը հաշվետու տարվա յոթ ամիսներին կազմել է 1,9 տոկոս և չի գերազանցում թիրախային 4 տոկոս ցուցանիշը, այդուհանդերձ, առաջին անհրաժեշտության որոշ պարենային ապրանքների գծով արձանագրվել է կտրուկ աճ: 

Օրինակ՝ 2019 թվականի հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ կարտոֆիլի գինն աճել է 75,4 տոկոսով, ձվի գինը՝ 38,9 տոկոսով, թռչնամսի գինն աճել է 13,6 տոկոսով, բանջարեղենինը՝ 11,7 տոկոսով, մակարոնեղենի գինը՝ 8,4 տոկոսով, հացի գինը 5,5 տոկոսով և այլն:

 

Երրորդ երկրներից ներկրվող առանձին վերցված ապրանքների գծով գների բարձրացումը 2020 թվականի հունվարի մեկից հետո պայմանավորված է լինելու ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի (ՄՄՍ) դրույքաչափերի կիրառմամբ (ավտոմեքենա) կամ անցումային շրջանում բարձրացող դրույքաչափերի հետ (սառեցրած հավի միս, տավարի միս, արևածաղկի ձեթ, կարագ և այլն), որոնք կհավասարվեն ԵԱՏՄ ՄՄՍ դրույքաչափերին 2022 թվականին: 

Նշեմ, որ գյուղական և բուսական ծագում ունեցող մի շարք ապրանքների թանկացումը՝ բնակլիմայական աղետներով կամ ԵԱՏՄ ՄՄՍ դրույքաչափերով պայմանավորված, կարելի է մեղմել տարբեր միջոցառումներ իրականացնելով, օրինակ՝ տեղական արտադրանքի ծավալների աճը և բնակլիմայական աղետների դեմ արդյունավետ պայքարը, կամ անհրաժեշտ ապրանքատեսակները ներմուծել հիմնականում ԵԱՏՄ երկրներից կամ երկրներից, որոնց հետ ՀՀ-ն ազատ առևտրի համաձայնագիր ունի: 

-Վարչապետը, կարծես թե, չխոսեց օտարերկրյա ներդրումների մասին: Ի՞նչ պատկեր ունենք այս առումով:

-Օտարերկրյա ուղղակի ներդրումների կիսամյակային ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, սակայն նախնական պատկեր ստանալու համար կարող ենք դիտարկել նաև տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի դինամիկան, ինչը ստացումների և մարումների տարբերությունն է: Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են շուրջ 5 անգամ՝ կազմելով 7,8 միլիարդ դրամ: Նշեմ, որ վիճակագրական կոմիտեի ցանկում ներառված են երեք տասնյակից ավելի երկրներ, և ուշագրավ է, որ դրանցից ավելի քան 50 տոկոսի դեպքում արձանագրվել է ներդրումային զուտ հոսքերի նվազում:

Ջերսիի դեպքում արձանագրվել է ամենամեծ փոփոխությունը, որտեղից ներդրումները 2019 թվականի առաջին կիսամյակում կազմել է 0 դրամ: Ներդրումներն այս երկրից կատարում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, և սա պայմանավորված է Ամուլսարի ծրագրի փաստացի սառեցմամբ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal