Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փա­շի­նյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ավե­լի հա­ճախ ունեն ոչ թե դա­տա­րան­նե­րի ապա­քա­ղա­քա­կա­նաց­ման, այլ գեր­քա­ղա­քա­կա­նաց­ման նշան­ներ

INTERNATIONAL NEWS

russian.eurasianet.org-ը «Տեղեկանք. Ինչու են դատում Հայաստանի նախկին նախագահին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանքով դատվում է Երևանում, և ահա թե ինչու: Իսկ ո՞վ է Քոչարյանը: 65-ամյա Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականից մինչև 2008 թվականը եղել է Հայաստանի նախագահը: Դրանից առաջ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում նա եղել է էթնիկ հայկական զինված խմբավորումների հրամանատարներից մեկը, ապա նաև Ղարաբաղի դե ֆակտո նախագահը:

Լքելով Հայաստանի նախագահի պաշտոնը՝ Քոչարյանը աշխատանքի է անցել Ռուսաստանում: Ինչո՞ւ է նա թողել նախագահի պաշտոնը, եթե հետխորհրդային տարածքում սովորաբար նախագահները նման բան չեն անում: Այդ տարի՝ 2008 թվականին, Հայաստանում ստեղծվել էր Ռուսաստանին նման իրավիճակ. համաձայն Հայաստանի Սահմանադրության, Քոչարյանին արգելվում էր երրորդ անգամ նախագահ դառնալ, ուստի նա նախագահությունը հանձնեց իր դաշնակից Սերժ Սարգսյանին, իսկ կառավարության անդամներից շատերը պահպանեցին իրենց պաշտոնները (այնուամենայնիվ, ի տարբերություն Պուտինի, Քոչարյանը չդարձավ վարչապետ, այլ կամավոր կերպով ամբողջովին դուրս եկավ քաղաքականությունից):

Ինչի՞ մեջ է մեղադրվում Քոչարյանը, և ինչո՞ւ նոր հետհեղափոխական կառավարությունը պատասխանատվության չի ենթարկում Սերժ Սարգսյանին: Քոչարյանին ներկայացված պաշտոնական մեղադրանքը բավականին մշուշոտ ձևակերպում ունի`«սահմանադրական կարգը տապալելը»: 

2008 թվականի նախագահական ընտրություններով Քոչարյանը իշխանությունը պաշտոնապես փոխանցել էր Սարգսյանին, սակայն ընդդիմությունը հայտարարել էր, որ ընտրությունները կեղծված են, և սկսել էր բողոքի ցույցեր անցկացնել: Ոստիկաններն ու զինվորական ստորաբաժանումները դաժանորեն ճնշել են այդ մարտյան ցույցերը, զոհվել է ութ ցուցարար և երկու ոստիկան: 

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը այդ բողոքի ցույցերի կազմակերպիչներից մեկն էր, և դրա արդյունքում գրեթե երկու տարի անցկացրել է բանտում: Քանի որ այդ իրադարձությունների ժամանակ Քոչարյանը դեռևս նախագահ էր, նրան են պատասխանատվության ենթարկում:

Նրա հետ միասին նույն գործով դատվում են այն ժամանակվա պաշտպանության նախարարը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականը և Երևանի կայազորի պետը: 

Հետագայում 2018 թվականի սկզբին նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահպանելու համար Սարգսյանը փորձել էր կրկնել Պուտինի մանևրը:

 Սակայն դրան հաջորդել են բողոքի ցույցեր, որոնք էլ ի վերջո հանգեցրել են իշխանությունից նրա հեռանալուն, և Փաշինյանը դարձել է վարչապետ: Բողոքի ակցիաների հիմնական կարգախոսն էր`«Մերժի՛ր Սերժին»: Սարգսյանի իշխանությունը այնքան կոշտ չէր, որքան Քոչարյանի ռեժիմը: 

Ի վերջո, Սարգսյանը շահել է նոր իշխանությունների համակրանքը, քանի որ խաղաղ կերպով հրաժարական էր ներկայացրել և ուժ չէր կիրառել ցուցարարների դեմ, քանի որ այդ ժամանակ շատերն էին վախենում ուժի կիրառման արդյունքում 2008 թվականի իրադարձությունների կրկնությանից: Արդյոք սա արդարության հաղթանա՞կ է, թե՞ վրեժխնդրություն, կամ էլ պատմությանը տուրք տալու փորձ: Սա բարդ հարց է: 

 

Մի կողմից՝ Հայաստանում շատ չեն այն մարդիկ, որոնք չեն հավատում Քոչարյանի կատարած բազմաթիվ հանցագործություններին: 

Ավելին, շատերը ցանկանում են, որ նա պատժվի 2008 թվականի մարտի իրադարձությունների համար: Մյուս կողմից էլ անգամ նոր կառավարության շատ կողմնակիցներ կարծում են, որ Քոչարյանի գործը արագ ու փնթի է կարվել: 

Ավելին, նման կարծիքները, որպես կանոն, հրապարակայնորեն չեն արտահայտվում այս խնդրի ծայրահեղ զգայունության պատճառով: 

Այս դատավարությունը բարձրացնում է հայկական դատարանների անկախության հարցը: 

Դատական համակարգի բարեփոխումը Փաշինյանի առաջնահերթություններից է, և նա պնդում է, որ շատ դատավորներ նշանակվել են նախորդ իշխանությունների կողմից և հավատարիմ են մնացել նրանց:

Այնուամենայնիվ, Փաշինյանի գործողությունները ավելի հաճախ ունեն ոչ թե դատարանների ապաքաղաքականացման, այլ գերքաղաքականացման նշաններ: Երբ մի դատվոր Քոչարյանին գրավի դիմաց ազատ էր արձակել, Փաշինյանը կոչ էր արել իր կողմնակիցներին հավաքվել և շրջափակել դատարանները:

Դատական համակարգում նրա նորընտիր քաղաքական կողմնակիցներից մեկը անմիջապես փորձել էր ձևական հիմք օգտագործելով՝ դառնալ Սահմանադրական դատարանի ղեկավար՝ առաջ բերելով եվրոպական պաշտոնյաների քննադատություն: Այսինքն, անկախ նրանից՝ Քոչարյանը կդատապարտվի, թե ոչ, դատավճռի վերաբերյալ քաղաքական դրդապատճառներ անպայման լինելու են և լինելու են նաև հայտարարություններ այդ մասին: 

Ո՞րն է Մոսկվայի արձագանքը այս դատավարության մասին, և արդյոք այն կարևորություն ունի՞: Քոչարյանը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում: Նա և Սարգսյանը լավ հարաբերություններ են ունեցել Պուտինի հետ: Ներկայումս Մոսկվան հասկացրել է Երևանին, որ դժգոհ է ստեղծված իրավիճակից:

Հնարավոր պատճառներից մեկն այն է, որ Պուտինին, որը մի օր չի լինելու Ռուսաստանի նախագահ, դուր չի գալիս նախկին նախագահներին հետապնդելու գաղափարը: Նա վերջին երկու տարում ծննդյան տարեդարձի կապակցությամբ ցուցադրական կերպով ջերմ շնորհավորանքներ է հղել Քոչարյանին, իսկ անցած տարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Քոչարյանին մեղադրելը «չի կարող իրենց չանհանգստացնել»:

Թերևս այս պատմությունը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ամենալուրջ նյարդայնացնող պատճառն է, չնայած սկզբունքորեն պատճառներ շատ կան: Կրեմլը ակնհայտորեն դժգոհ է այն ամենից, ինչ տեղի է ունենում Հայաստանում, և ընդհանուր առմամբ իր «ներքին բակում» տեղի ունեցող բոլոր ժողովրդական հեղափոխություններից:

Բացի այդ, Փաշինյանի թիմի շատ անդամներ ունեն արևմտամետ հայացքներ: Այնուամենայնիվ, արտաքինից Ռուսաստանը իրեն առայժմ դեռ հանգիստ է պահում:

Կամո Խաչիկյան

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer