Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մարդիկ, ում «վերևները» վստահել են, փորձում են համալսարանը ծառայեցնել իրենց անձնական շահերին»

SOCIETY

Երևանի պետական համալսարանի շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր, որ ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառումները համակարգող կառավարական հոբել յանական հանձնաժողով չի ստեղծվել, տոնական միջոցառումների անցկացման համար կառավարությունը տրամադրել է ընդամենը 36 մլն դրամ և, ըստ նախնական պայմանավորվածության, թե՛ ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին, թե՛ գլխավոր խորհրդաժողովին երկրի վարչապետն ու նախագահը չեն մասնակցելու։

«Փաստի» հետ զրույցում, խոսելով ստեղծված իրավիճակի մասին, Ափոյանը նշում է՝ ցավն այն է, որ ընդհանրապես վերաբերմունք չկա Երևանի պետական համալսարանի նկատմամբ: «Հիմա ԵՊՀ-ն անտարբեր վիճակում է հայտնվել, որևէ մեկին չի հուզում, թե համալսարանն ո՞ւր կգնա, ի՞նչ կլինի:

Համալսարանը մի քանի հոգու պատասխանատվության տակ է, որոնք ո՛չ համալսարանի հոգսերով են ապրում, ո՛չ իրենց հետաքրքրում է, թե համալսարանն ինչ կլինի: Իրենց կյանքում մատը մատին չեն տվել համալսարանի համար մի բան կառուցելու, քարը քարին դնելու համար: Երկրի քաղաքական ընդհանուր վիճակը խառն է, պատասխանատու լիազոր մարմինները չեն հասցնում հետաքրքրվել այս հարցերով, և համալսարանը մնացել է ստվերում:

Ու այդ մարդիկ, ում «վերևները» վստահել են, փորձում են համալսարանը ծառայեցնել իրենց անձնական շահերին: Իմ խորին համոզմամբ, համալսարանը ենթարկվում է մեծ ճնշումների: 

Ունենք հոգաբարձուների խորհուրդ, որտեղ հարցերը չեն քննարկվում՝ ի շահ համալսարանի: Դրանք խորը վերլուծության չեն ենթարկվում:

Եթե հոգաբարձուների խորհրդի կազմին նայեք, այն հիսուն տոկոսին, որն առաջադրվել է կառավարության կողմից, վստահ եմ՝ այդ կազմից շատերին՝ ութսուն տոկոսին որ հարցնեք, իրենք չգիտեն՝ ինչի համար են եկել ու քվեարկել:

Ուղղակի տեսել են, որ հոգաբարձուների խորհրդի նախագահն առաջարկել է այդ հարցը, կողմ են արտահայտվել:

Մարդը քվեարկում է, կառուցվածքային փոփոխության վերաբերյալ որոշում է կայացնում, բայց որևէ վերլուծություն չի անում, այս դեպքում ցանկացած տրամաբանող մարդու մոտ հարց է առաջանում. այդ մարդն ի՞նչ հիմքով է կողմ կամ դեմ քվեարկել, ո՞րն է նրա համոզմունքը: 

Այդ մարդը երբեք չի մտել համալսարան, չի տեսել, թե այն ինչ հոգսերով է ապրում, ինչի կարիք ունի, բայց կողմ է քվեարկում: Այստեղ այլ կարծիք լինել չի կարող, քան այն, որ մարդն իմիջիայլոց քվեարկում է: Նրանց էլ պետք չի մեղադրել, մեղավորներին, այդ անտարբերությունը պետք է ավելի վերև փնտրենք»,-ասում է ԵՊՀ ուսխորհրդի նախագահը:

Նա նշում է՝ օրերս ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները դիմեցին համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: «Ուսանողները նախաձեռնեցին գիտական խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկեն գիտական խորհրդի դերի բարձրացման հարցը:

Հոգաբարձուների խորհուրդը, որը համալսարանի գլխավոր ղեկավար մարմինն է, որոշումներ է կայացնում, որոնց հիմնական կատարողը գիտխորհրդի անձնակազմն է: Բայց տեսնում ենք, որ գիտխորհրդի կարծիքն ընդհանրապես հաշվի չի առնվում: Պնդում ենք, որ գիտխորհրդի կարծիքը հաշվի առնեն, նախապես հարցերը քննարկեն ու առաջադրվածը չխեղաթյուրեն:

Ես բոլորովին չեմ խոսում վետո ունենալու իրավունքի մասին:

Եթե մի քանի ամիս հետ գնանք, տեսնում ենք, որ գիտխորհրդի և հոգաբարձուների լիազորություններն ամբողջությամբ խախտվում են: Ինչ է ստացվում՝ գիտխորհուրդն առաջարկում է հոգաբարձուների խորհրդի հաստատմանը կառուցվածքային ստորաբաժանում, բայց տեղում հոգաբարձուների խորհուրդը խեղաթյուրում է այդ առաջարկը, որի իրավունքը չունի: 

Ինքը կա՛մ պետք է հաստատի, կա՛մ չհաստատի:

Տեղում այդ սխեմայից մի քանի ստորաբաժանում ջնջում են՝ ըստ իրենց սուբյեկտիվ նպատակահարմարության, և հաստատում են, մինչդեռ գիտական խորհուրդն իրենց ուրիշ բան է առաջարկել: Գիտական խորհուրդը դեմ է, որ Բյուրականի ուսումնարտադրական բազան վաճառվի, մեկ էլ, չգիտես ինչպես, օրակարգում հայտնվում է այն, որ բազան պետք է վաճառվի:

Սրանք արգելքներ են համալսարանի առաջ, որոնք օր առաջ պետք է կանխվեն: Այս խնդիրն օրհասական է և պետք է լուծում ստանա: Գիտխորհրդի դերը պետք է բարձրանա համալսարանում: Գիտխորհուրդն աշխատում է համալսարանի համար, մտահոգված է խնդիրներով, մինչդեռ նրա կարծիքը հաշվի չի առնվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում եմ՝ ուսանողները, համալսարանի գիտխորհուրդն իրենց մտահոգություններով կիսվե՞լ են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Ափոյանը բացասական պատասխան է տալիս: 

«Եթե նախարարը մտահոգված լիներ բուհով, ոչ միայն հիմա, այլ չորսհինգ ամիս առաջ տեսած կլիներ, թե բուհում ինչ է կատարվում: Բազմաթիվ քննարկումներ, մամուլի անդրադարձներ եղան, բայց նախարարը չկա: Եթե նախարարը չի հետաքրքրվում, ես գնամ, նախարարից ի՞նչ պահանջեմ»,-եզրափակում է ԵՊՀ ուսխորհրդի նախագահը:

 

Հ. Գ. Երեկ ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստը չկայացավ. օրակարգը չհաստատվեց:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank