Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դատարկվող գյուղի ըմբոստը. Կառլոսի «Ժիգուլին», տան ճանապարհն ու պապից ժառանգած ջաղացքարը.

SOCIETY

Սյունիքի մարզի Լիճք համայնքում, ուր, գյուղի բնակիչների խոսքով, հազիվ 15-20 տնտեսություն լինի, ապրում է նաև 64-ամյա Կառլոս Խաչատրյանը:

Գյուղի հենց սկզբում էր կանգնած Կառլոսը: Աչքի էր ընկնում հումորով, պատմություններով, որոնցից մի քանիսը 10 րոպեում հասցրել էր պատմել Երևանից ժամանած լրագրողական խմբին:

Խումբը ցրվեց, ամեն մեկը գյուղում իր ճանապարհը բռնեց, իսկ մեր ճանապարհին կրկին հայտնվեց Կառլոսը, որն իր «Ժիգուլիով» տուն էր բարձրանում:

Հրավիրեց տուն: Նստեցինք մեքենան, որի մեջ առանձնահատուկ տեղ ուներ Հայաստանի դրոշը, որը, սովորաբար, մեքենաներում դրվող դրոշներից շատ ավելի մեծ էր: Ցույց տալով ճամփի կողքի մատուռը՝ ասաց. 

«Պատուհանն իջեցրեք, որ լավ տեսնեք: Խաչքար է՝ կողքին մատուռ, որը ես եմ սարքել՝ 2017 թվականին: 

Ես ու հայրս խաչքարը շատ տարիներ առաջ հենց այստեղ էինք գտել: Ասում են՝ չի կարելի խաչքարն իր տեղից տանել: Խաչքարը տարիների ընթացքում խոտերով էր ծածկվել: Լավ չէր երևում, ու որոշեցի բացել, կողքին էլ մատուռ սարքել»:

Հետո խնդրեց պատուհանը բարձրացնել, որովհետև ճանապարհը փոշոտ էր. «Առաջ ավելի անպետք էր: Հող-մող լցրեցինք, որ իմ «Ժիգուլին» ու հարևաններիս ավտոները գնան ու գան:

Հիմա հող ենք լցրել, բայց ուզում ենք ավելի սիրունացնել: Իմ «Ժիգուլիով» մեկ-մեկ տաքսի էլ եմ քշում, բայց արդեն հոգնել եմ, ու քանի որ ուրիշ աշխատանք չկա, այլ նպատակ եմ դրել»,-ասաց նա այն պահին, երբ հասանք տուն:

Այգի, բերքատու ծառեր, վարդեր, փոքր մատուռ, կարասներ, ջաղացքարը, որը ժառանգել էր պապիկից ու դրել էր այգու կենտրոնում: 

Բացի թվարկածներից, նաև իր ձեռքով քարեր ու հին իրեր էր մշակել, նոր կյանք էր տվել դրանց՝ օգտագործելով դրանք կենցաղում:

Տունը գնել է 1970 թվականին: Նկարը պահել էր, ցույց տվեց ու ասաց. «Տե՛ս՝ այն ժամանակ ոչինչ չկար: Մի ծառից սկսվեց ամեն ինչ: Կռիվ եմ տվել քարի հետ, առողջական խնդիրներ ձեռք բերել, բայց համարյա ստացել եմ էն, ինչ ուզում էի:

Հիմա նպատակ եմ դրել քիչ-քիչ հյուրատուն սարքել: Բայց գիտես՝ օտարերկրացիներին էս հնությունն ավելի է դուր գալիս: Քարի վրա պառկում են, ու իրենց համար դա հրաշք ա: Մի քանի զբոսաշրջիկի հետ արդեն հասցրել եմ ծանոթանալ:

Պատահական էին մտել գյուղ, բայց սիրահարվել էին գյուղին: Հաջորդ տարի խոստացել են գալ»:

«Իտալուհի… շվեդ»,-թվարկում է նա ու ծիծաղելով շարունակում. «Անգլերեն չեմ կարողանում խոսել՝ ձեռով-ոտով էի խոսում, հեռախոս, հասցե վերցրին ու ասացին, որ մյուս տարի անպայման պիտի գան:

Գիտեք՝ գյուղում հանք կա, դեռ չի շահագործվում, բայց ես դեմ եմ դրան: Մի հատ էս հրաշք գյուղին նայեք՝ իր գետով, ջրվեժներով ու բնությամբ…»:

Կառլոսի երեխաները մեծացել ու մեկնել են Մոսկվա: «Արդեն քաղաքացիություն են ստացել: Բայց ես կյանքում չեմ գնա: 

Հրավիրում են, ասում՝ տուն-տեղը ծախի՝ արի, բայց ես էս հրաշքը թողնեմ, ո՞ւր գնամ: 

Մանավանդ՝ էս մատուռն էլ նոր եմ կառուցել: Ես իմ հողի վրա եմ կանգնած, էնտեղ ուրիշի հողի վրա կանգնե՞մ»,-շեշտում է նա՝ չնեղսրտելով, որ մենակ է:

Հիշում է կնոջը, որին շատ էր սիրում:

«Հրաշք կին ունեի, քաղցկեղ ուներ, շուտ գնաց… Մենակ դժվար է, բայց ամեն ինչ անում եմ: Բոլորն ասում են, որ էներգիաս շատ է: Բոլորը զարմանում են:

Ասում են՝ ո՞նց ես հասցնում համ տաքսի քշես, հաց սարքես, տանն էլ ժամանակ տրամադրես»,-պատմում է նա ու հավելում, որ հասցնում է նաև մեղու պահել, մրգեր աճեցնել, բայց վաճառք չի իրականացնում՝ միայն իր ու ընկերների համար է:

«Նանա եմ չորացնում՝ հատուկ Կանադա ուղարկելու համար: Ընկերներս հատուկ դրա համար են գալիս: Սրտի դեղ է:

4 փեթակ ունեմ: 

Էնքան եկան, երդվեցին ընտանիքի բոլոր անդամների անուններով, որ արդար մեղր են ծախում, ջղայնացա: Հասկանալով, որ շաքար է, որոշեցի ինքս պահել»,-շեշտեց նա:

«Գյուղը քանդվել է, դժվար է,-ասում է նա ու հավելում.- Բոլորը վաճառում են, գնում, բայց ես կառուցում եմ: Չնայած մայրամուտ եմ գնում, բայց որոշել եմ ըմբոստանալ (ծիծաղում է): Ինչքան գնում, ըմբոստանում եմ, որ մեր հրաշք գյուղը պահեմ: Մի ծաղկով գարուն չի գալիս, մի ձեռքն էլ ծափ չի տալիս, պիտի բոլորի մեջ այդ ուժը լինի, բայց…

… Ժողովուրդը էլ չկա…

Պետությունը պիտի ժամանակին էնպես աներ, որ ժողովուրդը դուրս չգար, եղածն էլ մնար, հիմա ուշ է… Էս տարի դպրոցը փակվել է, իսկ որտեղ դպրոցը փակվում է, ուրեմն գյուղը քանդվեց: 

Ջահելություն չկար, դրա համար փակվեց: Ջահելները իջան ներքև՝ Մեղրի, Ագարակ… 

Տխուր թեմաներից խոսեցի, բայց ձեզ լավ տրամադրությամբ եմ ուզում ճանապարհել»,- ասաց Կառլոսն ու իր պատմություններից մեկը պատմեց:

«Պապուս ջաղացը տեսաք, չէ՞: Տարիներ առաջ քաղաքից երկու տղա էին եկել: Ասեցին՝ էս ի՞նչ սեղանա, ասեցի՝ ջաղաց: Հարցրին՝ դո՞ւ ես ծակել: Որ հարցրին՝ գլխի ընկա, որ բան չեն հասկանում:

Ասեցի՝ հա, ես եմ ծակել: Հարցրին՝ բա ինչի՞: Ասեցի՝ կնիկս էնքան թամբալ ա, սեղանը մաքրում ու ալարում ա մաքրածը թափի, ես էլ ծակեցի, որ գոնե լցնի էս ծակի մեջ: Ասեցին՝ հոպար ջան, քեզ համբերություն, ասեցի՝ ապրես, ցավդ տանեմ»:

Նյութը պատրաստվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի մեդիա տուրի շրջանակում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer