Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փաշինյանին պետք է փոխարինի բոլորի համար ընդունել եւ կայունություն ապահովող մարդ. Ստեփան Դանիելյան

POLITICS

Past.am

Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը  հիշեցնում է 1997 թվականը, որովհետև 97 թվականին քաղաքական դաշտը բաժանվել էր երկու իրարամերժ հատվածների եւ այլեւս այդպես շարունակել հնարավոր չէր, եւ հասարակայնության մի զգալի հատված չէր ընդունում գործող իշխանությանը, եւ նաեւ իշխանության մեջ եղած մարդիկ հասկացան, որ այդպես շարունակել չի կարելի, ինչ-որ փոփոխություններ են անհրաժեշտ, եւ առաջին դեմքը պետք է փոխվի։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Եւ, ըստ էության, բերվեց դրսից մարդ՝ Ռոբերտ Քոչարյանը, որը այդ երկու կլանների անդամ չէր եւ որը, լինելով իշխանության թեկնածու, նաեւ ընդունելի էր ընդդիմության համար։ Դաշնակցության մի զգալի հատվածը բանտերով էր անցել, ԱԺՄ-ն հալածանքների էր ենթարկվել, մենք հիմում ենք՝ նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնում ուղիղ հեռարձակմամբ ծեծի էին ենթարկվում։ Բանտերում շատ լուրջ խոշտանգումներ են եղել, եթե այն ժամանակվա մամուլը բացեք, սարսափելի նկարագրություններ կան։ Եւ այդ ժամանակ քաղաքական փոփոխության պահանջ առաջացավ։  Եւ, այժմ, խնդիրն այն չէ, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, թե հրաժարական չի տա, խնդիրը իրավիճակն է։ Շատ ժամանակ իրավիճակն է թելադրում ապագա քայլերը»,- ասաց Դանիելյանը։

Նրա գնահատմամբ՝ 2018 թ. իշխանափոխությունը, ըստ էության, հանրությունը ոգեւորված ընդունեց, եւ նախկին իշխանությունները մի կողմ քաշվեցին եւ, ըստ էության, մինչեւ հիմա նրանք չէին խանգարում, որ գործող իշխանությունը ինչ-որ քաղաքական փոփոխություններ իրականացնի. «Սակայն խոստացված քաղաքական ռեֆորմները մենք չենք տեսնում՝ Սահմանադրության փոփոխություն, անցումային արդարադատություն, որը իմ կարծիքով այլ իմաստ պետք է ունենար, մի շարք կարևոր օրենքների փոփոխություն, տնտեսական կառուցածքի փոփոխություն, եւ այլն։ Բայց ամբողջ քաղաքական դաշտը եկել է Մարտի 1-ի խնդրի առջեւ է կանգնել, եւ մենք ամեն օր լուրեր ենք ստանում, ոնց որ ռազմաճակատից լուրեր լինեն։ Մենք խորը անցյալում ենք հայտնվել, 2008 թվականում ենք նորից ապրում։ Եւ այս առումով հանրությունը արդեն ռեալ բաժանվել է երկու հատվածի, եւ այդ հատվածներն արդեն գաղափարական բնույթ են ստանում։ Այսինքն մի կողմից այն ուժերը, որոնք 2008 թվականին մի կողմում էին գտնվում, այդ ուժերը նորից արդեն քաղաքականությունից դուրս են մնացել։ Կա կասկած Արցախի հարցում ներկա իշանության քաղաքականության վերաբերյալ, որ արդեն նաեւ գաղափարական հիմք է տալիս շատ մարդկանց համար չվստահել այս իշխանությանը, եւ դա շատ խորը եւ ցավոտ խնդիր է։ Սա նույնպես կարող է հասարակության մի կողմը մոբիլիզացնել մյուս կողմի դեմ եւ նաեւ այդ հատվածը դուրս գա իշխանության դեմ»։

Ըստ Դանիելյանի,  Արցախի հետ են շատ բարդացել հարաբերությունները, գնալով բարդանում են, եւ հիմա արդեն խնդիրը Ռոբերտ Քոչարյանի անձը չի, արդեն այստեղ այլ խնդիրներ են առաջանում։  «Այս առումով ես կարծում եմ, որ գործող իշխանությունը չկարողացավ հանրությանը մոբիլիզացնել քաղաքական փոփոխությունների շուրջ, որովհետև այդ փոփոխությունները տեղի չունեցան։ Եւ ոնց որ այս փոփոխությունների հիմքում Նիկոլ Փաշինյանի անձն է, որովհետեւ ինքը միանձնյա է որոշումներ կայացնում։ Եւ որքանով ես հասկանում եմ՝ նույն իշխանության շրջապատում կան նաեւ դժգոհություններ եւ իր այդ քայլերը նրանց համար հասկանալի չեն, եւ նրանք հասկանում են, որ այս պերմանենտ կոնֆլիկտների այս իշխանությունը այդքան ռեսուրս չունի դիմանալու։ Եւ մյուս կողմից էլ նաեւ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն է իջնում հանրության շրջանում ։ Կարծում եմ՝ ինչպես 1997 թվականին իշխող քաղաքական էլիտան հասկացավ, որ պետք է փոփոխություն արվի, պետք է գա մի մարդ, որը այս կամ այն չափով բոլորի համար ընդունելի է եւ որը կարող է որոշ ժամանակաշրջան կայունություն ապահովեկ երկրում, մինչեւ տեղի ունենան նոր քաղաքական ընտրություններ, այսպես էլ ներկայիս քաղաքական էլիտան պետք է վարվի»։

Հարցին, թե արդոք կան թեկնածուներ, Դանիլյանը նշեց. «Գիտեք, ես նկարագրում եմ երեւույթը։ Ինչ վերաբերվում է նրան, թե կա այդպիսի թեկնածու, թե չկա, իմ կարծիքով այսպիսի թեկնածուները բազմաթիվ են, նաեւ նույն իշխանության մեջ գտնվող մարդկանց ի նկատի ունեմ»։

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer