Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տպավորություն է, որ ովքեր տնօրինում են միջոցները և լծակները, չեն գիտակցում` ինչն է կարևոր, ինչը՝ ոչ»

INTERVIEW

Խմբագիր-սցենարիստ Անուշ Բաբայանը կարծում է, որ մշակութային կյանքի բնութագրման առումով երկակի պատկեր ունենք: 

«Մի կողմից՝ ունենք շատ մեծ ակտիվություն: Քանի որ մշակութասեր, արվեստասեր ժողովուրդ ենք, սեփական նախաձեռնությամբ, մեծ դժվարությամբ գումար հայթայթելով, ամեն մեկն իր ոլորտում կազմակերպել է ու կազմակերպում է միջոցառումեր՝ համերգային ակտիվ կյանք, վերջին տարիներին գրահրատարակչության ֆենոմենալ զարթոնք, նկարիչների ցուցահանդեսներ, կինո և թատերական փառատոններ: Այսինքն՝ արտաքին միջոցառումների առումով մեծ ակտիվություն կա: 

Բայց եթե վերցնենք ամեն մի ոլորտի ներքին խոհանոցը, ճահճացման անելանելիության զգացում, իհարկե, կա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բաբայանը:

Նա նշում է, որ ոչ միայն իր, այլև շատերի կարծիքով՝ կա պետական միջոցների անտրամաբանական, սխալ բաշխում: 

«Տեսնում ենք, որ օգտակար շատ նախագծեր դուրս են մնում ֆինանսավորումից, բայց ինքնանպատակ շատ նախագծեր ստանում են պետական ֆինանսավորում: Արվեստի մարդկանց համար աշխատելն իրոք դժվար է:

 

Կարող եմ օրինակ բերել կինոյի ոլորտը, քանի որ վերջին տարիներին հատկապես այդ ոլորտի հետ եմ առնչվում: Երազանք մնաց տեսնել, որ ուսանողներն ունենան կայուն պետական ֆինանսավորում՝ ֆիլմեր նկարահանելու համար: 

Մի բան, որն արվում է ուրիշ երկրներում. կա սերնդափոխության խնդիր, պիտի աճես, նկարահանես, փորձ կուտակես:

 

Որքան կարելի է զրո բյուջեով, ընկերներին խնդրելով, սեփական նախաձեռնությամբ ինչ-որ բան անել: Իհարկե, օրենք գրելը լավ է, բայց դրանով արվեստ չի ստեղծվում, ուրիշ խթաններ են պետք: 

Խորհրդային Միության փլուզումից հետո շատ երկրների, օրինակ՝ Ռուսաստանին, Բելառուսին, Էստոնիային, Վրաստանին հաջողվեց վերականգնել իրենց կինոստուդիաները: 

Ստացվում է, որ մեզ մոտ չկա համապարփակ, գրագետ, պրոֆեսիոնալ մոտեցում ստեղծագործողների կամ ոլորտների աշխատողների գործունեությունն ավելի հեշտ ու հնարավորությունները ավելի լայն դարձնելու համար:

Դժվարություններ կան հատկապես այն աշխատողների համար, որոնք անկախ են, որևէ խմբի, կառույցի հետ ինչ-որ հարաբերությունների մեջ չեն»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Նա նշում է՝ շատ մեծ դժվարություններ կան հատկապես ֆինանսներ հայթայթելու հարցում: «Ստանում ես առաջարկներ դրսից, սակայն քո կողմից ներդրում անելու հնարավորություն չունես: 

Միայն ֆինանսական հնարավորություն չունենալու պատճառով զրկվում ես ներկայանալու հնարավորությունից: 

Բայց մյուս կողմից էլ տեսնում ես՝ ծեծված, ոչինչ չասող, անընդհատ կրկնվող միջոցառումներն իներցիայով ստանում են իրենց ֆինանսավորումը, առաջ են գնում»,ասում է սցենարիստը:

Բաբայանը կարծում է՝ Հայաստանը ժամանակակից շատ գործընթացներից բավականին հեռու է, ավելի մեկուսացած, ընդ որում՝ տարբեր պատճառներով: «Սա չէի կապի առանձին ստեղծագործողների հետ: 

Օրինակը նորից բերեմ կինոարտադրության ոլորտի վրա: Կինոն թանկ հաճույք է, թիմային աշխատանք: 

Մենք չունենք «Ա կլասի» փառատոնի մասնակցած, հաղթանակով վերադարձած և հայկական կինոարդյունաբերությունը որպես գործոն ցույց տված գոնե մեկ կամ մի քանի ֆիլմ, գոնե մեկ հեղինակավոր փառատոն, որտեղ կհնչեր Հայաստանի անունը, և երկիրը երևար որպես որակյալ, բարձրակարգ ֆիլմ արտադրող երկիր:

Ունենք երկրի ներսում անցկացվող փառատոններ, որոնց մասնակցում են շատ շնորհալի երիտասարդ ռեժիսորներ: Ստացվում է, որ այստեղ առանձին անհատների ստեղծագործական անպտղության խնդիրը չէ: 

Շատերի դեպքում սա կկապեի դրսում ներկայանալու հնարավորություն չունենալու հետ: 

Հայաստանում կա պետական քաղաքականության բացակայություն կինոլորտի հանդեպ, որն ամենամասսայական, ամենաներկայանալի, երկրի հեղինակությանը և ստեղծագործողին շատ մեծ դիվիդենտներ բերող ոլորտն է»,-նշում է Բաբայանը, երբ հարցնում եմ՝ արդյոք չունի՞ այն տպավորությունը, որ Հայաստանում ստեղծվող մշակութային գործերը, կարծես թե, միայն սեփական լսարանի համար են և ներկայանալի չեն արտերկրում:

Անդրադառնում ենք նաև մշակույթի նկատմամբ պետական քաղաքականությանը: 

«Ոչ թե կա բացարձակ արհամարհանք կամ անտեսում, այլև, ցավոք սրտի` չգիտակցված մոտեցում: Կողքից տպավորությունն այնպիսին է, որ նրանք, ովքեր տնօրինում են միջոցները, լծակները և այլն, չեն գիտակցում` ինչն է կարևոր, ինչը՝ ոչ, ինչն է հեռանկարային, ինչը՝ ոչ, և այսպես շարունակ: 

Սա խնդիր է դառնում: 

Եթե սա գիտակցվեր, մոտեցումներն էլ կդառնային ավելի նպատակային ու արդյունավետ:

Պետք է հիմնավոր մի բան փոխել, եթե ուզում ենք, որ մշակութային ոլորտն արթնանա ոչ միայն կարմիր գորգեր փռելու, սիրուն միջոցառումներ կազմակերպելու իմաստով: 

Կարևորը՝ ոլորտի ներսում չլինեն այն զգացողություններն ու հուսահատեցնող դժվարությունները, որոնք, իրոք կան»,-հավելում է Ա. Բաբայանը:

Շատերը խնդիրներ են տեսնում նաև կրթության ոլորտում, նշում են, որ ուսուցման մեթոդները հնացած են, տեխնիկական միջոցները՝ նույնպես: Խմբագիր-սցենարիստն ընդգծում է՝ արվեստի ոլորտում կրթություն ապահովող բուհերում կան խնդիրներ:

«Կա դասախոսների սերնդափոխության խնդիր: Աշխատավարձերի ցածր լինելու պատճառով այդ աշխատանքը երիտասարդների համար գրավիչ չէ: 

Միևնույն ժամանակ, եթե երիտասարդներն էլ գալիս են դասավանդելու, նրանց էլ պետք է ֆիլտրել՝ որակյալ կադրեր գտնելու համար: Ժամանակը առաջ է գնում, շատ բան հնանում է, շատ բան պետք է փոխվի հատկապես կրթության ոլորտում: 

Ամեն ինչ պետք է այնքան խելացի կազմակերպել, որ ապագայում կոնկրետ ոլորտի համար պետությունը հանգիստ լինի, սահուն կերպով սերնդափոխություն իրականացվի:

Նորից կինոյի ոլորտի վրա օրինակը բերեմ. դասագրքերը հին են, այսօր այլ տեխնիկական միջոցներով են աշխատում, այլ սկզբունքներով են կադրեր պատրաստում: 

Սա պետք է հաշվի առնել, ժամանակին համընթաց գնալ: 

Պետք է նորացնել դասավանդման մեթոդները, դասախոսական կազմը և այլն: 

Ու ամենակարևորը՝ ուսանողներն ունենան հույս, որ հենց այնպես չեն սովորում:

 

Հետագայում հնարավորություն են ունենալու հետաքրքիր գործեր ստեղծելու: Ի վերջո, միայն լավ կյանք փնտրողները չէ, որ հեռանում են երկրից: 

Շատ լավ երիտասարդներ են հեռանում, որովհետև դրսում հնարավորությունները շատ մեծ են: Վատատեսության մեջ ընկնելու խնդիր չկա, բայց ավելորդ լավատեսության առիթ էլ չկա, որովհետև խնդիրներն ու դժվարությունները շատ են»,եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023