Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գարեգին Բ-ն մասնակցել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացմանը

CULTURE

Past.am

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, մեկնարկել է Վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց Կոմիտասի թանգարան, որտեղ հնչեցրեց թանգարանի զանգը` ազդարարելով հոբելյանական միջոցառումների մեկնարկը:

Արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյան, մշակույթի գործիչներ եւ այլ մտավորականներ: Թանգարանի ցուցասրահներով շրջելուց հետո դահլիճում ներկաներին ողջունեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, ապա պաշտոնապես ներկայացվեց Կենտրոնական բանկի կողմից Վարդապետի 150-ամյակի առիթով թողարկված արծաթե հուշադրամը:


Հյուրերը հնարավորություն ունեցան նաեւ ունկնդրելու ՀՀ ժողովրդական արտիստ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի կոմիտասյան կատարումները:

Արարողության ընթացքում կոմիտասյան երգերով հանդես եկավ «Գեղարդ» երգչախումբը, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի երգչախումբը:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Հայրապետը եկեղեցականների եւ հրավիրյալների ուղեկցությամբ այցելեց Կոմիտաս վարդապետի շիրիմին, որտեղ կատարվեց հոգեհանգստի կարգ: Կոմիտաս վարդապետի հոգու խաղաղության համար կատարված աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկաներին Վարդապետի ծննդյան 150-ամյակի առիթով:

Ստորեւ ներկայացնում ենք Գարեգին Բ-ի խոսքը Կոմիտաս Վարդապետի շիրիմին.

«Սիրելինե՛ր,

Գոհություն եւ փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն, որ Նրա բարերար կամքով այսօր, Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում, առիթն ունենք ոգեկոչելու հայ երգարվեստի մեծագույն նվիրյալի հիշատակը։ Նրա ամբողջ ներաշխարհը, հոգեւոր ու մտավոր նրա ողջ էությունը, նրա կյանքն ու գործը կատարելապես արտահայտվում է սաղմոսերգուի փառաբանական խոսքերի մեջ՝ «Իմ սիրտը պատրաստ է, Աստվա՛ծ իմ, օրհներգելու եւ սաղմոս ասելու քեզ իմ ողջ էությամբ»։

Կոմիտաս վարդապետն արդեն շուրջ մեկ դար իր հայրենաբույր եւ սրբազան երգով հատել է ժամանակի եւ տարածության սահմանները՝ հայկական ինքնության արմատներից սնվող ու արդյունավորվող ստեղծագործությամբ դառնալով զրուցակիցը հայ եւ այլազգի երաժշտասեր յուրաքանչյուր անձի հոգու ապրումներին։ Քրիստոսասեր մեր ժողովրդի սրտից ու հոգուց բխած երգի մեջ էր նա տեսնում մեր դարավոր ինքնությունը, այդտեղ, նրա իսկ խոսքերով՝ «որպէս զշող ցոլայ բնատուր հանճար Հայաստան ազգին»։

Կոմիտասը, Աստծո, Եկեղեցու եւ Հայրենիքի հանդեպ իր անսասան հավատով մաքրեց ու հայացրեց մեր երգը, ստեղծեց այն հոգեւոր պարարտ անդաստանը, որտեղ հայն այլեւս հավիտենապես ճանաչում է իր հոգեւոր «ես»-ը, առերեսվում դարերի խորքից հնչող հայրապետների ու վարդապետների նվիրական աղոթքին, հայրենաշունչ եւ խրոխտ նախնյաց զգացումներին, շինականի անկեղծ ու ստեղծագործ հորովելին: Կոմիտաս վարդապետը հավիտենության մեջ դրեց մեր երգը՝ ցեղասպանության սարսափի մեջ անգամ դառնալով հայ ժողովրդի անկորնչելի դարավոր հույսը եւ հոգու զրույցն Աստծո հետ։

Մեծ վարդապետի ծննդյան հոբելյանական այս տարում նա հառնում է ամենքիս առաջ՝ իբրեւ Աստծուն ուղղված ողջ հայության հառաչանքի ու հույսի, անկեղծ աղոթքի ու նորոգության խորհրդանիշ։ Այս է գաղտնիքը նրա ստեղծագործությունների համամարդկային ու համահայկական հաղորդականության, որոնք իրենց բովանդակությամբ պարզ են, բայց եւ հանճարեղ եւ որոնք մեր ժողովրդին բերում են պատգամը ապրելու հոգեւոր-մշակութային արժեքներին հավատարիմ կյանքով։ Կոմիտասը մեզ տալիս է լուսո մեր իսկ ջահը՝ մարդկային ոգու մարտահրավերների այս դարաշրջանում լուսավորելու մեր ուղին, հնագույն մեր արժեքների շուրջ համախմբելու ամենքիս՝ իբրեւ ազգ, իբրեւ նկարագիր ու տեսլական ունեցող ժողովուրդ։

Կոմիտասի սիրտն ամեն վայրկյան բաբախում էր՝ Աստծուն եւ իր հայրենիքին ծառայելու եւ փառաբանելու մղումով։ Նրա շիրմի առաջ խոնարհված՝ ուսանենք աստվածսիրության ու հայրենասիրության այս մեծ օրինակը, որն անվախճան է ու անանց՝ հոգեւոր-ազգային իր լայն ընդգրկումով եւ նվիրականությամբ։

Այս մաղթանքով Մեր հայցն ենք բարձրացնում առ Աստված, որ երկնային օթեւաններում հավետ երանություն եւ խաղաղություն պարգեւի երանաշնորհ Կոմիտաս վարդապետի լույս հոգուն:

Մշտահունչ աղոթք եւ օրհնություն Կոմիտաս վարդապետի անմահ ու մշտավառ հիշատակին»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal