Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ար­դյոք՞ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյունն ինք­նին դա­դա­րել է բա­նակ­ցու­թյուն­նե­րի առար­կա լի­նել

INTERNATIONAL NEWS

egnum.ru-ն «Լեռնային Ղարաբաղ. «երկրորդ հատակի» գործոնը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը:

Սկզբում բանակցությունների վերաբերյալ կանխատեսումները չեզոք էին, քանի որ արդեն ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում «Դուշանբեի ոգին քամահարվել է», և բանակցությունների առարկայական կողմը դարձել է առեղծված: Ինչ-որ իմաստով ավանդական գաղտնիության վարագույրը աննշան, բայց որոշակի շեշտադրմամբ բացել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան Twitter- ում մեկնաբանություն տալով, որ հանդիպումը կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններում առկա ներկայիս իրավիճակը պարզելու համար», և որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ընդլայնեն իրենց ջանքերը տարածաշրջանում խաղաղություն բերելու և միջազգային նորմերի, սկզբունքների և կանոնակարգերի հարգման ուղղությամբ»:

Համանախագահներն իսկապես փորձում են գոնե ձևականորեն պահպանել բանակցային ձևաչափը Բաքվի և Երևանի միջև, բայց Աբդուլաևայի հայտարարությունը վկայում է, որ արդեն խնդիրներ են հայտնվել հենց բանակցային գործընթացում: 

Ավելի ստույգ, հակամարտությունն ինքնին դադարել է բանակցությունների առարկա լինել, և ներկայումս քննարկվում են ուղեկցող բացասական գործոնները, և կոնկրետ այս դեպքում խոսքը հակամարտության գոտում ադրբեջանցի զինվորի սպանության մասին է: Հայաստանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը հիմնված է մի փոքր այլ ակնարկների վրա:

 

Այնտեղ ասվում է, որ «կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը և գնահատել ստեղծված իրավիճակը», միևնույն ժամանակ, հայկական կողմը շեշտել է զինադադարի ամրապնդման և զորքերի շփման գծում լարվածության նվազեցմանը ուղղված ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: Փաստորեն, սա «Դուշանբեի ոգին» վերակենդանացնելու կոչ է, չնայած դրան հասնելը հեշտ չի լինի: 

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «ոտքի վրա հանդիպումից» մինչև Մամեդյարովի և Մնացականյանի հանդիպման համատեղ հայտարարությունը, որտեղ նշված էր, որ «կողմերը հաստատել են իրենց մտադրությունը քաղաքական, դիվանագիտական միջոցներով և վստահության մթնոլորտ ստեղծելով՝ շարունակել ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում», անցած ժամանակահատվածը թվում էր, թե հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց է գրանցվել:

Բայց այնուհետև տեղի ունեցավ խզում, որն արտաքինից կապված էր Փաշինյանի քաղաքական իմպրովիզացիաների հետ, որոնք, հակամարտության դաշտ թափելով անհասկանալի և վերլուծության չենթարկվող «Փաշինյանի կարգախոսները», սկսեցին բանակցությունների խնդրահարույց դաշտ ստեղծել: 

Պարզ էր միայն մեկ բան՝ փոխընդունելի լուծումների որոնումը կա՛մ բարդ է, կա՛մ էլ ընդհանրապես գոյություն չունի: Սկզբից Փաշինյանը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանին վերադարձնելու անհրաժեշտության մասին՝ ասելով, որ ինքը իրավունք չունի խոսել Ստեփանակերտի անունից, ինչը ենթադրում է բանակցությունների տրամաբանության և ձևաչափի փոփոխություն: 

 Այնուհետև Փաշինյանը հայտարարել էր, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», իսկ որոշ ժամանակ անց էլ շրջանառության մեջ է դրել իր «բանաձևը», համաձայն որի, «ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»: 

Ըստ Փաշինյանի, «իրենք պատրաստ են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար լուծումներ գտնել, և իր ուղերձն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, և ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որը ասում է, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, և իրեն դրա համար Հայաստանում քննադատում են»: 

Փաշինյանը նշել է նաև, որ հիմա ակնկալում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես կարտահայտի և կընդունի նույն բանաձևը: 

Մինչ հիմա ոչ ոք չի կարողացել վերծանել այս բանաձևը, որը ենթադրում է մեկնաբանությունների լայն տեսականի՝ ընդհուպ մինչև ինչ-որ բանի դիմաց որոշ տարածքների հանձնումը Ադրբեջանին: 

Հնարավոր է, որ այս «բանաձևը» պոկված է Փաշինյանի և Ալիևի բանակցությունների համատեքստից, սակայն մյուսները այդ մասին ոչինչ չգիտեն, և Փաշինյանի կողմից օգտագործվող այդ «յուրօրինակ դիվանագիտական ոճը» միայն տարակուսանք է առաջացնում, ինչը շեշտում է անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:

 Եվ ոչ միայն նա. ի վերջո, դա օբյեկտիվորեն միտված է բանակցային գործընթացի խափանմանը, սակայն գաղտնիք չէ այն, որ բանակցությունները շարունակվում են հին ձևաչափով, և Բաքուն չի մտածում հեռանալ այն բանակցային գործընթացից, որտեղ քննարկվել կամ քննարկվում են ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերը:

Փոխզիջումային լուծումների բացակայության պատճառով հակամարտող կողմերի պաշտոնական մակարդակում նման դիրքորոշումների արտահայտումը սկզբունքորեն անհնար է դարձնում բանակցությունները: Կամ էլ փոխզիջումային լուծումներ կան, բայց կողմերը ձեռնպահ են մնում դրանք հրապարակելուց: 

Այդ իսկ պատճառով շատ փորձագետներ վստահ են, որ բանակցություններում կա «երկրորդ հատակի» գործոն, և հակամարտող կողմերը չեն համարձակվում կամ չեն ցանկանում կառուցողական հայտարարությունների և կոնկրետ քայլերի միջոցով այդ գոտուց դուրս գալ: Նրանք բացահայտորեն բլեֆ են անում:

 

Գուցե և Բաքուն սպասում է, որ Փաշինյանը վերացնի Ստեփանակերտի հետ իր «անհամաձայնությունը» և շարունակի կատարել սխալ հաշվարկներ ու սխալ քայլեր, ինչը թույլ կտա գործարկել գործողությունների այլ սցենար: Բայց մինչ այժմ ամեն ինչ կառուցվում է բանավոր խոսքերի վրա, որոնց հետևում ոչինչ չկա:

Կամո Խաչիկյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal