Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սիրանուշ Սահակյանի ելույթը ԵԱՀԿ մարդու իրավունքների հարցերին նվիրված տարեկան հանդիպմանը

SOCIETY

Սեպտեմբերի 23-ին Վարշավայում տեղի է ունեցել ԵԱՀԿ մարդու իրավունքների հարցերին նվիրված տարեկան հանդիպումը։

Իրավունքի գերակայությանն ու դատական իշխանությանը նվիրված աշխատանքային քննարկման շրջանակներում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դատական իշխանության անկախության սկզբունքի պահպանման հրամայականից։ Մասնավորապես՝ անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին դատավորների առնչությամբ նոր լիազորություններ տրամադրելուն զուգահեռ հանձնաժողովի անկախության վերացման հարցին։

Ստորև ներկայացնում ենք Սիրանուշ Սահակյանի ելույթն ամբողջությամբ․

«Կցանկանայի անդրադառնալ դատական համակարգի անկախության նկատմամբ հարգանքի կարևորությանը՝ գործադիրի կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության և ջանքերի համատեքստում։ Մենք կարծում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի անկախությունը միմյանց չեն բացառում։
Այնուամենայնիվ, նկատվում է գործադիր իշխանության կողմից հակակոռուպցիոն ինստիտուտներն ու ընթացակարգերը չարաշահելու միջոցով դատական իշխանությանը ենթարկեցնելու միտում։ Չնայած նրան, որ նոր հակակոռուպցիոն կարգավորումները հայ հասարակությանը ներկայացվում են որպես ժողովրդավարական և հանրային շահին ուղղված, դրանք քողարկված հարձակումներ են «անհնազանդ» դատավորների դեմ։

Արդարադատության նախարարությունը մոտ մեկ ամիս առաջ հրապարակել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Նախագծով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են վերպահվում 2 լրացուցիչ լիազորություններ։ Դրանք են՝

1․ Դատավորների հնարավոր կոռուպցիոն վարքագծերի վերաբերյալ կոնֆիդենցիալ զեկույցի ներկայացման լիազորություն՝ առանց Հանձնաժողովի լիազորությունների վերաբերյալ որևէ հստակեցման, ինչպես նաև առանց չարաշահման դեմ ընթացակարգերի և երաշխիքների։

2․ Գույքի և եկամուտների հայտարարագրի ներկայացման խախտումերի պարագայում կարգապահական վարույթի հարուցման լիազորություն։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների շրջանակն ընդլայնելով՝ Նախագիծը զգալի կերպով թուլացնում է դատական համակարգի անկախության մակարդակը։ Այսպես՝

1․ Չնայած նրան, որ քաղաքական ազդեցությունից խուսափելու նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքը (գործող) սահմանում է թեկնածուների առաջադրման հանրային և մրցութային ընթացակարգ, Կառավարությունը այս առաջադեմ դրույթների կենսագործումը «պահպանում» է հետագա առաջադրումների և նշանակումների համար՝ այժմ հենվելով «ուղղակի և վերահսկվող» նշանակումների վրա։ Նախագծով առաջարկվում է, որ Հանձնաժողովի առաջին կազմը բաղկացած կլինի Կառավորության, խմբակցությունների և Բարձրագույն Դատական Խորհրդի կողմից առաջադրված թեկնածուներից՝ համապատասխանաբար 6, 4 և 3 տարի պաշտոնավարման ժամկետներով։ Միևնույն ժամանակ, թեկնածուները ներկայացվում են Ազգային Ժողով, որն էլ ձայների մեծամասնությամբ ընտրում է Հանձնաժողովի անդամներին։ Ազգային ժողովի քաղաքական այս կառուցվածքում ընդդիմության ձայնը որոշիչ չէ։ Մյուս կողմից, ձայների անհրաժեշտ մեծամասնությունն ունենալու համար իշխող քաղաքական խմբակցությունը կախված չէ ընդդիմության քվեից։ Հարկ է նաև նշել, որ Բարձրագույն Դատական Խորհրդում զանգվածային հրաժարականներից և խորհրդարանի կողմից նոր նշանակումներից հետո, ԲԴԽ-ն գտնվում է իշխող քաղաքական ուժի ազդեցության ներքո։

2․ Նախագիծը մեղմացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նկատմամբ պահանջները, մասնավորապես՝ աշխատանքային փորձին վերաբերող պահանջները։ Վերոնշյալ դրույթը ամրապնդում է ներկայիս իրավիճակը՝ այն է հանրային կարևոր պաշտոններում մասնագիտական փորձ և ճանաչվածություն չունեցող անձանց նշանակելը, թուլացնում է ողջ Հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմը՝ այն դարձնելով քաղաքական ճնշումների հանդեպ ավելի խոցելի։

3․ Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից և տրամաբանությունից։ Հանձնաժողովը դատավորների նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթներ և վարչական վարույթներ ենթադրյալ նույն խախտման հիմքով։ Սա կիրառելի է միայն դատավորների նկատմամբ, և ոչ այլ հանրային պաշտոնյաների և ծառայողների նկատմամբ, ովքեր դատավորների հետ ունեն հայտարարագրերին վերաբերող հավասար պարտականությունները։ Գույքի և եկամուտների հայտարարագրման պարտականությունը ունիվերսալ պարտականություն է և բխում է հանրային պաշտոնյաների/ծառայողների ընդհանուր պարտականություններից (և ոչ դատավորների մասնագիտական գործունեությունից) և հետևաբար չի կարող առնչություն ունենալ դատավորների կարգապահական վարույթների հետ։ Նման կարգավորումն իր մեջ պարունակում է դատավորների նկատմամբ խտրականություն (ընդ որում, եթե նախարարը չի իրականացնում իր հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը, նրա նկատմամբ կկիրառվի վարչական տույժ, իսկ դատավորի դեպքում դա կհանգեցնի նաև կարգապահական վարույթի հարուցմանը)։ Հատկանշական է, որ հայտարարագրերին առնչվող ցանկացած խախտում համարվում է լուրջ կարգապահական խախտում (որը դատավորի լիազորությունների դադարեցման միակ հիմքն է), մինչդեռ, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, հայտարարագրերի ուշ ներկայացումը, ոչ պատշաճ ներկայացումը և թերի կամ սխալ տեղեկություններ պարունակող հայտարարագրի ներկայացումը հանգեցնում է միայն նախազգուշացման կամ սահմանված նվազագույն տույժերի։

Կոչ ենք անում բոլոր կողմերին դատապարտել դատավորներին, քաղաքական գործիչներին ստրկացնելու նպատակով հակակոռուպցիոն ինստիտուտների չարաշահումը և կոռուպցիայի դեմ պայքարի շահարկումը։
Կոչ ենք անում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին՝ ուշադիր հետևել զարգացումներին և դիտարկել նախագիծը՝ հաշվի առնելով Հայաստանի` ԵԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես` Դատական անկախության վերաբերյալ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի Կիևյան հանձնարարականը»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal