Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գործադիր իշխանության ղեկավարությունը անվստահության մթնոլորտ է ստեղծում դատական իշխանության հանդեպ»

POLITICS

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դատական իշխանությունը արդարադատության երաշխավորն է, և դատական իշխանության նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումը պետք է լինի երկրի առաջնահերթություններից մեկը: 

Դրվագը, որը տեղի ունեցավ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ, բնականաբար, ինձ համար շատ ցավալի էր ու քննադատելի: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այստեղ կան «բայցեր» և մի շարք հարցադրումներ:

«Նախ, ըստ իս, որոշակիորեն համաչափ կիրառված չէ պատասխանատվությունն այդ երիտասարդների արարքի նկատմամբ: 

Համաչափ չէ նաև թե՛ տարբեր պաշտոնատար անձերի, թե՛ հանրության կողմից հնչեցված արձագանքը: 

Պետք է հետհայացք նետել, տեսնել, թե ի՞նչ էր նախորդել տվյալ դրվագին: Նախ՝ մեկ տարի շարունակ դատական իշխանության գործունեությունն անընդհատ միջամտության է ենթարկվում:

Այդ միջամտությունն իրականացվում է իշխանության այլ ճյուղերի կողմից՝ խախտելով Սահմանադրությամբ ամրագրված՝ ինչպես օրինականության, այնպես էլ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքները: 

Մեկ տարի առաջ ունկնդիր եղանք հայտնի ձայնագրություններին, որոնք վկայում էին այն մասին, որ կոնկրետ գործով դատավորների վրա ակնհայտ հարկադրանք և ճնշում էր գործադրվում: 

Այդ դեպքին հաջորդեց կոնկրետ գործով իշխանություններին ոչ հաճո որոշումներ և դատական ակտեր կայացրած դատավորների նկատմամբ ակնհայտ ճնշումների իրականացումը»,-ասաց մեր զրուցակիցը՝ օրինակ բերելով դատավորներ Ալբերտ Ազարյանին և Դավիթ Գրիգորյանին առնչվող դեպքերը:

«Իրադարձությունների գագաթնակետը վարչապետի կոչն էր՝ դատարանները շրջափակելու վերաբերյալ: Այն իրականում Սահմանադրության, միջազգային նորմերի, իրավակարգավորումների խախտումների մի ընդհանրական շղթա էր, որն առնվազն հարիր չէր իրավական պետությանը:

Բայց դատարանների մուտքերը շրջափակվեցին, ինչի հետևանքով սահմանափակվեցին թե՛ դատավորների գործունեությունը, թե՛ քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման հնարավորությունը:

 Այս երևույթը պետք է բավականին սուր գնահատականների արժանանար, ինչը, ըստ էության, կարելի էր որակել նաև սահմանադրական կարգի խախտում»,-ասում է իրավաբանը՝ շեշտելով, որ այս ամենին հաջորդեց դատավոր Ա. Դանիբեկյանի հետ կապված դրվագը, որը, իր գնահատմամբ, կարելի է որակել որպես «ոչ այնքան գիտակից երիտասարդների չարաճճիություն»:

«Նկատենք, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ հետապնդումները մինչև հիմա էլ շարունակվում են, որոնք ակնհայտ քաղաքական են և շղթայական բնույթ են կրում: 

Երբ մինչ այս եղած դեպքերում այդ անձինք պատասխանատվության չեն ենթարկվում, ապա այս պարագայում պատասխանատվությունն անհամաչափ է այն անձանց նկատմամբ, որոնք դատավորի քայլելուն զուգընթաց ընդամենը հարցադրումներ են արել:

 

Ի դեպ, օգտագործել են այն որակումը, որը հանրության մեջ ներմուծել է երկրի վարչապետը: Խոսքը «վնգստացող դատավոր» որակման մասին է:

Այս պարագայում և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյունից նույն քաղաքական իշխանության ներկայացուցիչներն իրենց պետք է հարց տան, թե որքանո՞վ է օբյեկտիվ, որքանո՞վ համաչափ այդ երիտասարդների նկատմամբ նմանաբնույթ ծայրահեղ քննադատական և պատասխանատվության միջոցներ կիրառելը: Ես կրկին շեշտում եմ՝ ինձ համար դա շատ ցավալի դրվագ էր, բայց, միևնույն ժամանակ, կանխատեսելի», - շեշտում է իրավաբանն ու նշում, որ ունենք մի իրավիճակ, երբ բարձր մակարդակով ընտրովի արդարադատություն է իրականացվում՝ կախված նաև կայացրած դատական ակտերից:

«Այսինքն, եթե կայացրած որոշումը կամ դատական ակտը հաճո է քաղաքական իշխանությանը, այդ դատավորներն ունեն առավելագույն պաշտպանվածություն, իսկ եթե տվյալ դատական ակտն իրենց հաճո չէ, ապա այդ դատավորները ենթարկվում են պարսավանքի, հարկադրանքի ու ճնշումների: 

Սա իրավական պետության շրջանակներում անթույլատրելի վարքագծի դրսևորում է: 

Եվ այս ամենով է պայմանավորված իրավական հանրույթի, գիտակից քաղհասարակության այն բուռն արձագանքը, սթափեցման կոչերը, որոնք լինում են յուրաքանչյուր նման դեպքից հետո. չի կարելի երկրում ընտրովի արդարադատություն ստեղծել և ամեն ինչ հարմարեցնել իրենց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հիմա ՍԴ-ի նկատմամբ ապօրինի, Սահմանադրության և մի շարք օրենքների խախտումներով գործընթաց է մեկնարկել, որի վերջնարդյունքը կառավարելի ՍԴ-ն է, ինչն անթույլատրելի է:

«Մեծ հաշվով, պետական իշխանությունը հրահրում է հասարակությանը և ստեղծում մի նախադեպային իրավիճակ, երբ տարբեր դատավորների նկատմամբ տարբերակված մոտեցում են ցուցաբերում՝ կախված այդ դատավորների համոզմունքներից, իրենց հանդեպ դրսևորած վերաբերմունքից ու կայացած դատական ակտերի՝ քաղաքական իշխանությանը հաճո լինելու հանգամանքից:

Սա իրավական պետության հիմքերի խարխլման, թուլացման առաջին նախապայմաններից է: 

Չի կարելի այդչափ նվազեցնել, այսչափ իջեցնել դատական իշխանության նկատմամբ հանրության հարգանքի և վստահության աստիճանը»,-ընդգծեց Գ. Մելոյանը՝ շեշտելով, որ նշվածի հեղինակը գործող քաղաքական ուժն է, ինչն առավել ևս՝ անթույլատրելի է:

 

«Այո՛, քննադատելի էր երիտասարդների արարքը, բայց ինչո՞ւ չէր կարելի նմանաբնույթ ծայրահեղ գնահատանքի ու պատասխանատվության ենթարկել մինչ այս տեղի ունեցած նախադեպի ու դրանց հաջորդած մյուս դեպքերի ժամանակ: 

Այդ բոլոր դեպքերում կրկին գեներացված ատելություն է եղել, մի շարք դատավորներ ավելի վատ գնահատականների ու վիրավորական արտահայտությունների էին արժանացել, լարվածությունը սրվել էր ու հասել անգամ ֆիզիկական կոնտակտի:

 

Այդուհանդերձ, այդ նախադեպերում անձինք պատասխանատվության չեն ենթարկվել: Իրավական համայնքում այդ երիտասարդների նկատմամբ տեղի ունեցածը որակվում է որպես քաղաքական հետապնդում:

Այսինքն, նրանք քաղբանտարկյալի կարգավիճակ են ձեռք բերում, որովհետև համանման իրավիճակ է դրսևորվել, և համանման իրավիճակում ընդհանրապես որևէ պատժամիջոց այլ անձանց նկատմամբ չի կիրառվել: 

Սա սահմանում է ԵԽԽՎ 1900 բանաձևը, որտեղ տրված են այն հիմքերը, թե որ դեպքերում է անձը քաղբանտարկյալ դիտարկվում»,-նշեց մեր զրուցակիցը: 

Իրավիճակը դիտարկելով ավելի լայն համատեքստում, խոսելով մասնավորապես իրավական հարթության մեջ հնարավոր հետևանքների մասին՝ Գ. Մելոյանը շեշտեց, որ վտանգավոր եզրագծին ենք:

 «Արդեն մի քանի նախադեպ ենք ունեցել, երբ, ըստ էության, խախտվել է երկրի սահմանադրական կարգը. մենք ունենք Սահմանադրությամբ հռչակված պետության կառավարման ձև: 

Սահմանադրության առաջին հոդվածում է ամենակարևոր եզրույթը՝ մենք իրավական պետություն ենք: 

Այդ եզրույթից բխեցվում են օրինականության, իշխանությունների բաժանման և զսպման սկզբունքները, որոնք արդեն տարաբնույթ իրավիճակներում խախտվել են գործող քաղաքական ուժի կողմից:

Այսինքն, քաղաքական ուժն իր նպատակներին հասնելու համար չի խնայում ոչինչ, և սա, բնականաբար, ունենալու է իր աղետալի հետևանքները:

Այս ամենը շղթայական ռեակցիա է ունենալու: 

Ես նշեցի, որ վերոնշյալ դեպքը ցավալի էր, բայց և սպասելի, ավելին՝ կարծում եմ, որ նման իրավիճակների դեռ շատ ենք ականատես լինելու: 

Աա այն գինն է, այն հետևանքը, որ երկրում ստեղծվում է ընտրովի արդարադատություն: 

Եվ յուրաքանչյուրն այդ իրավիճակում արդեն սկսում է սուբյեկտիվ գնահատական տալ. երբ քաղաքական իշխանության համար դրական և բացասական դատական ակտերին հետևում են դրանց համապատասխան գործողություններ, քաղհասարակությունն էլ համապատասխանաբար իր համար դրական և բացասական դատական ակտերին փորձելու է իր անձնական ուժերով արձագանք տալ՝ չվստահելով արդեն նույն դատական իշխանությանը: 

Մեծ հաշվով, քաղաքական ուժը, մասնավորապես գործադիր իշխանության ղեկավարությունը, անվստահության մթնոլորտ է ստեղծում դատական իշխանության նկատմամբ»,-եզրափակեց Գ. Մելոյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer