Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Երևանում մեկնարկել են շուրջօրյա հանրահավաքներ

SOCIETY

ՏՈՆԵՐ

Ծերերի համաշխարհային օր, Բուսակերության համաշխարհային օր, Բժիշկների համաշխարհային օր, Կամերուն՝ Միավորման օր, Կիպրոս՝ Անկախության օր, Չինաստան՝ ՉԺՀ-ի ստեղծման օր, Նիգերիա՝ Անկախության օր, Տուվալու՝ Տուվալուի օր, Ռուսաստան՝ Ցամաքային զորքերի օր, Ուզբեկստան՝ Ուսուցչի և դաստիարակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆ

1387- երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը վերադարձել է Սամարղանդ

1827- ռուս-պարսկական պատերազմի ժամանակ հայկական զորքերը Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավել են Երևանի բերդը: Ընկել է պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում: Գերի են վերցվել բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը, առգրավվել է 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

1866– ծնվել է նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը:

1878 –ծնվել է հեղափոխական, քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանը:

1883– վախճանվել է նշանավոր երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը:

1905 – վախճանվել է գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս Արշակ Ագապյանը:

1924- ծնվել է գրող Շահեն Թաթիկյանը:

1992- ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող փորձեր են կատարել Լաչինի միջանցքը զավթելու ուղղությամբ. մարտերը տևել են 19 օր:

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահրեյնի հետ:

2010- հարյուրավոր թուրք ազգայնականներ նամազ են արել միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիի Մայր տաճարում: 

-Թուրքիայի տարածքում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վերջապես տեղադրվել է խաչը:

2011- Երևանի Ազատության հրապարակում տեղադրվել է շուրջ երկու տասնյակ վրան. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ազդարարել էր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին:

2013-փակ գաղտնի քվեարկությամբ` 103 կողմ և 3 դեմ ձայներով Ազգային ժողովը Գևորգ Կոստանյանին հաստատել է գլխավոր դատախազի պաշտոնում:

2018 - հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին։

2018 –վախճանվել է ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

ԱՇԽԱՐՀ

Մ.թ.ա. 331– տեղի է ունեցել Գավգամելայի ճակատամարտը, որը վճռորոշ էր Ալեքսանդր Մակեդոնացու բանակի և պարսկական թագավոր Դարեհ 3-րդի բանակների միջև պատերազմում: Մարտից հետո Աքեմենյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալ:

208 -ծնվել է Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսը:

1684 -վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կորնելը, որը համարվում է «ֆրանսիական ողբերգագրության հայրը»: 1795 - Ֆրանսիան նվաճել է Բելգիան:

1847 -Վերներ ֆոն Սիմենսը և նրա եղբայրները Իոհան Գալսկիի հետ ստեղծել են «Telegraphenbauanstalt Siemens & Halske» ընկերությունը, որը ներկայումս հայտնի է որպես «Siemens AG»: Ընկերության գործունեության հետ են կապված այնպիսի նորարարություններ, ինչպես դինամո-մեքենան, տրանսատլանտյան հեռագրային կապը, տրամվայը, տրոլեյբուսը, էլեկտրաքարշը, լսողական սարքը, կարդիոստիմուլ յատորը և այլն:

1871 -ամերիկյան մորմոնների առաջնորդ Բրիգամ Յանգը ձերբակալվել է 16 կանանց հետ կենակցելու մեղադրանքով: 1880 - Թոմաս Էդիսոնը բացել է էլեկտրալամպերի առաջին գործարանը:

1881 -Ֆրանսիայում ստեղծվել է «Բորդո» ֆուտբոլային ակումբը:

1911- վախճանվել է գերմանացի փիլիսոփա Վիլհելմ Դիլթայը:

1912-ծնվել է ռուս գիտնական, պատմաբան-ազգագրագետ, պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտոր Լև Գումիլ յովը:

1924- ծնվել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը:

1927 –ծնվել է ռուս խորհրդային դերասան և ռեժիսոր Օլեգ Եֆրեմովը:

1930 - Կրեմլում բոլշևիկների կողմից պայթեցվել է 1365 թվականին կառուցված Չուդով եկեղեցին:

1949 – հայտարարվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին:

1958 –վախճանվել է ռուս նկարիչ Ռոբերտ Ֆալկը:

1960 -ԽՍՀՄ-ում հոսքագծից իջել է առաջին «Զապորոժեցը», որը ժողովրդի մոտ ստացել է «սապատավոր» մականունը:

1964 -Ճապոնիայում շահագործման է հանձնվել առաջին արագընթաց մայրուղին՝ Տոկայդո-Սինկենսենը:

1969– բացվել է Պեկինի մետրոպոլիտենը, որը ներկայումս մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ:

1971 -ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բացվել է աշխարհում ամենամեծ զվարճավայրը՝ «Դիսնեյ ուորլդը»:

1992-Լիտվայում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամը՝ լիտը:

-Ռուսաստանում սկսել են տրամադրել սեփականաշնորհման սերտիֆիկատներ՝ վաուչերներ:

1996 -ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանել է 1992 թվականից գործող պատժամիջոցները Հարավսլավիայի վրայից:

2009– վախճանվել է վրացի բանաստեղծ Օթար Ճիլաձեն:

2017-իսպանական Կատալոնիայում կայացել է անկախության հանրաքվե:

Կամո Խաչիկյան

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023