Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս մե­թոդ­նե­րով ար­դա­րա­դա­տու­թյան ու ժո­ղովր­դա­վա­րու­թյան եր­բևէ չենք հաս­նե­լու».

POLITICS

«Ի՞նչ ունեինք, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից առաջ և ի՞նչ ունենք այսօր»:

 Այս հարցադրումն է անում քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նկարագրելու մի խնդիր, որը վերջին շրջանում ավելի ակնհայտ է դարձել:

 

«Այսպես կոչված, թավշյա հեղափոխության պատճառներից մեկն այն էր, որ նախորդ իշխանությունների օրոք սեփական թիմակիցների ամենաթողությունն ու անպատժելիությունը հասել էին աննկարագրելի մակարդակի: 

Այդուհանդերձ, նախորդ իշխանություններն, ի տարբերություն այս իշխանությունների, հասարակությանը սևերի և սպիտակների չէին բաժանում, բացահայտ չէին ահաբեկում իրենց քննադատողներին, բայց փոխարենը հակաօրինական բազմաթիվ որոշումներ էին կայացնում՝ հովանավորելով սեփական թիմակիցների անօրինականությունները:

Իսկ ի՞նչ ստացանք հեղափոխությունից հետո: 

Հիմա ավելի այլանդակ ու ավելի լկտի իրավիճակ է ստեղծվել. այս քաղաքական թիմը շարունակում է հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանել՝ այդպես էլ չհրաժարվելով այդ թեզից: Կա՛մ մեզ հետ ես, կա՛մ եթե մեզ հետ չես, ուրեմն, մեր թշնամին ես:

Ավելին՝ տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններն ապացուցեցին, որ պարոն Փաշինյանն առաջնորդվում է նախորդ իշխանությունների գործելաոճով, և եթե նախորդները դա փորձում էին ինչ-որ կերպ քողարկել, ապա այս իշխանությունն այդ ամենը բացահայատ է անում: 

Օրինակ բերենք վերջին իրադարձությունները՝ կապված դատավորների հետ: 

Ստացվում է, որ եթե իշխանության ներկայացուցիչ ես կամ պարոն Փաշինյանի հետ լուսանկար ունես, ուրեմն, իրավունք ունես մոտենալ դատավորին, քաշքշել, գցել նրան, և որևիցե մեկը քեզ դրա համար պատասխանատվության չի ենթարկի: 

Եթե դու այս իշխանությունների կողմնակիցն ես, իրավունք ունես բացահայտ վիրավորանքներ հասցնել այն դատավորներին, որոնք ընդունում են այս իշխանություններին ոչ ձեռնտու որոշումներ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ կան նաև ակնհայտ օրինակներ, երբ դատավորների նկատմամբ բացահայտ հետապնդումներ են իրականացվել: 

«Իսկ այս ամենի վերջնարդյունքում տեսնում ենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի կողքով քայլող և վարչապետի խոսքերը մեջբերած անձանց սպառնում են 1-5 տարի ազատազրկման ենթարկել: 

Ես չեմ արդարացնում դեպքը, դեմ եմ այն ոճին, երբ կարող են փողոցում մոտենալ մարդուն ու առանց իր համաձայնության հարցեր տալ, բայց խնդիրն այլ է. ո՞ր դատավորներն են թույլ տվել կամ համաձայնել, որ իշխանության կողմնակիցներն իրենց քաշքշեն, գցեն գետնին:

Օրինակ՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանը կամ մյուսները թո՞ւյլ էին տվել, որ գործող իշխանության ներկայացուցիչներն ու կողմնակիցներն իրենց ամենավերջին վիրավորանքները հասցնեին: 

Խնդիրն իրականում ավելի լայն համատեքստում է. եթե պայքարում ենք անարդարության դեմ, ուրեմն, օրենքի գերակայությունը պետք է վերաբերի բոլորին:

 

Իսկ եթե ընտրովի է, ապա այս ամենը հանգեցնում է երկակի ստանդարտների կիրառման, ինչի հետևանքները ծայրահեղ ծանր են լինելու: Որքան հասկանում եմ, պարոն Փաշինյանը Հայաստանում իր քաղաքական թիմի տեռորն է հաստատում. այսինքն, կա՛մ իրենց հետ ես, կա՛մ իրենց հետ չես: 

Իսկ եթե իրենց հետ չես, կենթարկվես ամեն տեսակի հալածանքի: Ամենամեղմը հանրաճանաչ ՊՈԱԿ-ի կողմից ստեղծված ֆեյքերի ֆաբրիկայի ներկայացուցիչների հարձակումները կլինեն, ինչպես նաև չեն բացառվի քրեական գործերը»,-նկատեց մեր զրուցակիցը:

Գ. Համբարյանը մի հարցադրում արեց. 

«Ինչո՞ւ է արդարադատությունը վերաբերում միայն այն անձանց, որոնք քննադատում են այս իշխանություններին կամ ընդդիմություն են: Ինչո՞ւ նույն արդարադատությունը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք նույն իշխանությունների թողտվությամբ կամ նրանց կոչերի հիման վրա կարող են աշխատանքի ժամին քաշքշել դատավորին՝ խոչընդոտելով նրա աշխատանքը: 

Պատճառն այն է, որ այդ անձինք վարչապետի հետ քեֆուրախությունների լուսանկարնե՞ր են հրապարակում: 

Մենք այս մեթոդներով երբևէ արդարադատության ու ժողովրդավարության չենք հասնելու: Մենք գործ ունենք տոտալիտար քաղաքական համակարգի հիմնադրմանն ուղղված կոնկրետ քայլերի հետ:

Պարոն Փաշինյանի վարչակազմի և անձամբ իր քայլերն ապացուցում են, որ իրենց համար չկա ընդդիմություն, չկա ժողովուրդ, այլ կան յուրայիններ, կա սևերի և սպիտակների բաժանում»:

Գագիկ Համբարյանը շեշտեց նաև շղթայական մյուս խնդրի՝ թշնամանքի մթնոլորտի և դրա վտանգների մասին:

«Իշխանությունների այս գործելաոճը հանգեցնում է նրան, որ թշնամանքի մթնոլորտը ոչ միայն հասարակության տարբեր անդամների միջև է տարածվում, այլև ներխուժում է ավելի լոկալ հատվածներ, կյանքի բոլոր բնագավառներ: 

Այս մթնոլորտը երկիրը կործանման է տանելու: 

Սա նորմալ չէ: 

Բոլոր բնագավառներում թշնամական մթնոլորտի տարածումը մի օր պայթելու է և ունենալու է իր բոլոր աղետալի հետևանքները թե՛ իշխանությունների, թե՛ մեր պետականության համար»: 

Քաղաքագետը մյուս կողմից դիտարկում է այն անընդունելի բառապաշարը, որոնցով օժտված են մարդիկ, որոնք պատասխանատու բնագավառներում են: 

Օրինակը կրթության ոլորտն է, երբ խոսվում է բարեվարքության, բարձր ու վեհ գաղափարների մասին, բայց նույն կրթական պատասխանատու օղակներում այլ որակներ կրող անձինք են: 

«Նախ՝ ուզում եմ շեշտել հետևյալը. իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե ի տարբերություն նախորդների, չեն քաղաքականացնում բուհերի կառավարման խորհուրդները: 

Դա սուտ է: 

Շիրակի պետական համալսարանի օրինակով կարող եմ ասել, որ կառավարման խորհուրդներն առավել քան քաղաքականացված են: 

Կրթության ոլորտն իրականում աղետալի վիճակում է: 

Գործող իշխանությունները տրամաբանական քայլ չեն կատարել այդ ոլորտում: Իսկ որոշ մարդկանց բառապաշարը ոչ ոքի համար նորություն չէ՝ նրանք այդ բառապաշարով խոսել են մինչև հեղափոխությունը, հեղափոխության ընթացքում և հեղափոխությունից հետո: 

Իրականում ես որևէ արտառոց բան չեմ տեսնում այդ երևույթի մեջ:

Այդ մարդիկ իրենց լեքսիկոնով շատ մոտ են պարոն Փաշինյանի բառապաշարին: Իհարկե, նա հայհոյանքների չի անցնում, բայց հինգ պակաս է. հիշեցնեմ, որ «փռել ասֆալտին», «պատեպատ տալ», «վնգստացող» և նման այլ որակումները հենց վարչապետն է կիրառում: 

Եվ ես բացարձակ չեմ զարմանում, որ նման լեքսիկոնով մարդիկ հայտնվում են իշխանության վերնախավում, ինչպես նաև տարբեր ոլորտներում»,-շեշտեց քաղաքագետն՝ ընդգծելով, որ այս ամենի հետևանքը տարբեր ոլորտներում հետընթաց արձանագրելն է լինելու:

«Եվ շատ դեպքերում այդ անձանց նման բառապաշարը կիրառվում է հասարակության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելու համար: 

Մեկուկես տարվա ընթացքում այս իշխանությունների ամենակարևոր ձեռքբերումներից մեկը կեղծ օրակարգերի տարածումն է հասարակության մեջ, որտեղ անընդունելի լեքսիկոնի տեր մարդիկ բավականին մեծ դերակատարություն ունեն»,-եզրափակեց Գ. Համբարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker