Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մինչեւ տարեվերջ խոսվելու է մեր երկրում Սերբիայի դեսպանություն բացելու մասին. ՀՀ նախագահի ելույթը՝ Սերբիայում (ֆոտո)

SOCIETY

 

Մոտ օրերս Սերբիայի Հանրապետության պետքարտուղարն այցելելու է Հայաստան, եւ խոսվելու է մինչեւ տարեվերջ Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպանություն բացելու մասին. սրանք պատահական քայլեր չեն, սրանք քայլեր են՝ ուղղված երկու կողմերի համագործակցությանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Սերբիայի Հանրապետությունում ելույթ ունեցավ ՀՀ

նախագահ Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Նախ եւ առաջ կցանկանայի Հայաստանի պատվիրակության եւ անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեր հրաշալի երկիր այցելելու հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար:

Մեր ժողովուրդներն ունեն դարավոր պատմական եւ մշակութային կապեր, որոնք այսօր՝ 21-րդ դարում վերաճում են դինամիկ միջպետական հարաբերությունների՝ հիմնված մեր երկրների ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականի վրա։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ իմ գործընկերոջ հետ կառուցողական ու արդյունավետ քննարկումներ ունեցանք, որոնք մեր մյունխենյան հանդիպման շարունակությունն էին։ Բանակցությունների օրակարգը բավականին հագեցած էր եւ լայն։ Երկուստեք վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը եւ նոր էջ բացելու ցանկությունը։

Հայաստանի եւ Սերբիայի միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը մեր այսօրվա քննարկումների արդյունքում համագործակցության հնարավոր նոր ճանապարհներ է բացում գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ու նորարարության, լեռնամետալուրգիայի եւ շատ այլ ոլորտներում: Պետք է աշխատենք նոր նախաձեռնություններն իրականություն դարձնելու համար։

Հավատացած եմ, որ մեր համագործակցության շարժիչ ուժերից են նորարարությունը եւ բարձր տեխնոլոգիաները: Այդ իսկ տրամաբանությամբ մեր պատվիրակության կազմում ընդգրկել եմ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների: Մենք նպատակ ունենք երկու երկրների այդ ոլորտները բերել սերտ համագործակցության:

Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ ցանկանում եմ կարեւորել նաեւ ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները։ Լիահույս ենք, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին ԵԱՏՄ եւ Սերբիայի միջեւ կստորագրվի ազատ առեւտրի մասին համաձայնագիրը։ Ուրախ եմ, որ դա տեղի կունենա այն շրջանում, երբ Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ԵԱՏՄ-ում։

Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ 2017 թվականին Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է բացում հայ-սերբական համագործակցության համար։

Տիկնայք եւ պարոնայք,

Պարոն Նախագահի հետ քննարկեցինք նաեւ տարածաշրջանային եւ միջազգային կարեւորություն ունեցող տարբեր հարցեր։ Երկուստեք ընդգծեցինք միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման եւ կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտությունը։

Առանձնակի կարեւորեցինք մշակութային կապերը։ Այս շրջանակում, կարծում եմ, շատ էական է, որ ես կրկին շնորհակալություն հայտնեմ Սերբիայի կառավարությանը, անձնապես պարոն նախագահին․այսօր հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն առանց արտոնագրի կարող են այցելել Սերբիա: Սա կարեւոր նշան է մեր համագործակցության համար:

Միաժամանակ, այսօր ինձ տեղեկացրին, որ մոտ օրերս պետքարտուղարն այցելելու է Հայաստան, եւ խոսվելու է մինչեւ տարեվերջ մեր երկրում Սերբիայի Հանրապետության դեսպանություն բացելու մասին: Սրանք պատահական քայլեր չեն, սրանք քայլեր են՝ ուղղված երկու կողմերի համագործակցությանը:

Խոսելով մարդկային շփումների կարեւորության մասին՝ կցանկանայի նշել, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա մեզ օգնության ձեռք մեկնած եղբայրական սերբ ժողովրդի անգնահատելի աջակցությունը, որը ցուցաբերվեց 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետեւանքները վերացնելու ժամանակ։ Վաղն այցելելու եմ Ավալա՝ մեր երախտագիտությունը հայտնելու այն օդաչուներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո հայ ժողովրդին օգնություն ցուցաբերելիս: Հայաստանը եւ հայ ժողովուրդը երախտապարտ են բարեկամ սերբ ժողովրդին։

Մեծարգո պարոն նախագահ,

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ ընդունելության եւ հայ-սերբական հարաբերությունների զարգացման նկատմամբ Ձեր ուշադրության եւ քայլերի համար: Հույս ունեմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք պաշտոնական այցով հյուրընկալելու Ձեզ Հայաստանում»:

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal