Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ օգտագործում են իմ կերպարն՝ առանց իմ համաձայնության, հատկապես՝ կոմերցիոն նպատակներով» (տեսանյութ)

INTERVIEW

Vnews-ը հարցազրույ է ունեցել ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն, ՖԻՖԱ հիմնադրամի գլխավոր տնօրեն, հայկական Softconstruct ընկերության և VBET բրենդի համաշխարհային դեսպան Յուրի Ջորկաեֆի հետ:

 

Հ: Շնորհակալ ենք հարցազրույցի հրավերը ընդունելու համար և շնորհավորում ենք FIFA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կկիսվե՞ք զգացողություններով:

 

ՅՋ: Այո, վերջերս ես դարձա FIFA հիմնադրամի գլխավոր տնօրեն: Եվ սա ևս մեկ առիթ է խորհելու, թե ինչպես զարգացնել ֆուտբոլը այն տեղերում, որտեղ դա բարդ է անելը կամ, որտեղ ընդհանրապես չկա ֆուտբոլ: Հիմնադրամի ծրագրերը կուղղվեն այն համայնքներին, մարդկանց և երեխաներին, որոնք, ցավոք, չունեն ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն, չունեն կրթություն  և իրենց կյանքում հաճելի պահեր ունենալու հնարավորություն: Մենք ծրագրում ենք մեծամասշտաբ միջոցառումներ ամենուր: Եվ քանի որ ՖԻՖԱ-ն հնչեղ անուն է և հզոր կազմակերպություն, հիմնադրամն էլ պետք է լինի այդ բարձունքին: Այսպիսով, ներկայումս իմ գործն է՝ գնալ այնտեղ, որտեղ մարդիկ պահանջում են, ինչպես նաև այնտեղ, որտեղ կարծում ենք, որ մեր ներգրավվածությունն ու միջամտությունն անհրաժեշտ են:

 

 

Հ: Կպատմե՞ք է որն է այս անգամ Հայաստան այցի Ձեր առաքելությունը:

ՅՋ: Ինչպես գիտեք, արդեն մեկ տարի է, ինչ ես Softonstruct կոչվող հայկական ընկերության դեսպան եմ: Այն պահից ի վեր ինչ ես ծանոթացա այս ընկերության սեփականատիրոջ ՝ Վիգենի հետ, մենք շատ մտերմացանք և բարեկամացանք և ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում գալ Հայաստան, ես առիթը բաց չեմ թողնում՝ գալու և լինելու իր կողքին, ներկայացնելու այս հոյակապ ձեռնարկատիրոջը և մարդուն և այն ամենը ինչ  նա անում է երկրի համար, Ինձ համար դա շատ կարևոր է:

Այսօր ես Softconstruct-ի անունից հրավիրված եմ WCIT-ին: Անհավատալի բան է: Եվ այն, որ WCIT Հայաստանում է, դա ուղղակի արտակարգ է: Ես տեսնում եմ մարդկանց ոգևորությունն ու հուզմունքը: Կան շատ մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս Հայաստան, սա շատ կարևոր է, քանի որ տեխնոլոգիան է, թերևս, Հայաստանի ապագան: Հունիսին, երբ ես Հայաստանում էի, առիթ ունեցա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ ճամփորդության գնալու: Գնացինք Վանաձոր՝ մրցանակներ պարգևելու երիտասարդ ստեղծարարներին և ձեռներեցներին:

Երևանից Վանաձոր ճանապարհը մեքենայով տևեց երկուսուկես ժամ, և նախարարն ինձ բացատրեց, թե տեխնոլոգիան ինչ կարող է տալ Հայաստանին, և թե ինչքան լավ կողմնորոշում և տաղանդ ունեն հայերը  այս ոլորտում: Նա ինձ բացատրեց ամեն ինչ, և ես ինքս էլ տեսնում եմ ու ինչով հիանում: Կա ապագա և կան լավ նախադրյալներ և ծրագրեր երկրի համար, երիտասարդության, Softconstruct-ի նման ընկերությունների համար, որոնք աշխատում ու զարգանում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: 

Այսպիսով, վերադառնամ WCIT- ին, և ասեմ, որ չնայած որ ես այս ոլորտից չեմ, բայց ես հասարակական գործիչ եմ, և կարևորում եմ իմ՝ այստեղ ներկա գտնվելն ու ՀՀ կառավարության այսպիսի

նախաձեռնություններին աջակցելը:

Հ: Ունե՞ք արդյոք Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կամ գուցե կառավարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու պլաններ:

ՅՋ: Ես հիմա ՖԻՖԱ-ում եմ և ՖԻՖԱ-ն շատ է աջակցում  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Վերջերս ՖԻՖԱ-ն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքեց զարգացման պայմանագիր:

Հաջորդ 5 տարիների ընթացքում կիրականացվի ավելի քան 50 փոքր ֆուտբոլային դաշտերի ստեղծում և բարեկարգում, նպատակն այն է, որ բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր Երևանում չեն բնակվում, ամբողջ հայ բնակչությանը՝ հնարավորություն տրվի ֆուտբոլային դաշտ ունենալու: Այս ծրագիրը շատ հավակնոտ է, այն 90%-ով ֆինանսավորվում է ՖԻՖԱ-ի կողմից, և դա մի բան է, որը ստորագրվել է նախքան իմ ժամանումը, բայց, ես ներկա եմ, որպեսզի այն իրագործվի և հենց այն բանի համար, որ Հայաստանը զարգանա նաև սպորտով, քանի որ ես հավատում եմ, որ սպորտը դարձել է զարգացումն ապահովող բավականին անհավատալի գործիք, և Հայաստանում անհրաժեշտ է ունենալ ավելի շատ ենթակառուցվածքներ և ավելի շատ միջոցներ՝ հայ երիտասարդներին, բոլոր երիտասարդ աղջիկներին և տղաներին, միշտ շատ կարևոր է նշել աղջիկներին և տղաներին համախմբվելու սպորտի շուրջ: Սպորտի, որն, ինչպես ասացի, համախմբում է,  կրթում է և կապում մարդուն հասարակության հետ: Ֆուտբոլը շատ կարևոր է: Դրա համար էլ այն ամենը, ինչ տեղի է ունենալու Հայաստանում ֆուտբոլի ոլորտում՝ անկախ նրանից, ես ներգրավված կլինեմ, թե ոչ, միշտ ուշադիր կլինեմ:



Հ: Վերջերս հրատարակվել է Ձեր մասին պատմող գրքի հայերեն տարբերակը, տեղյա՞կ եք արդյոք և ի՞նչ եք մտածում այդ մասին: 

ՅՋ: Շատ պատվաբեր է և անհավատալի, երբ նայում եմ այս գրքին, որը ես տեսա խանութի ցուցափեղկին, որը գրված է հայերենով և ունի հայկական հոտ, այն ինձ հիշեցրեց, տատիկիս, ով գիտեր հայկական այբուբենը և ով կարդում էր հայկական գրքեր: Այսօր հայերենով գրված իմ պատմությունը տեսնելը ինձ շատ է հուզում և շոյում: Այս գիրքը շատ խորհրդանշական է և շատ հզոր է ինձ համար, այն ինձ է ներկայացնում: Բայց ես գիտեմ, որ այն նաև ասոցացվում է այլ բաների հետ, որոնք կոմերցիոն են, և որոնք ինձ համար անընդունելի են և դուրս են էթիկայի նորմերից: Գրքի առաջին երկու էջերում ես տեսա գովազդ, որն օգտագործում է իմ կերպարը, այն ոչ թե հորդորում էր կարդալ և սովորել, այլ հորդորում էր այլ բան, ինչը ինձ բնավ դուր չեկավ: 

Ես հասարակական գործիչ եմ, և գիտեմ, որ Հայաստանում բոլորն ինձ սիրում են, և ես սիրում եմ բոլորին, բայց երբեմն ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ օգտագործում են իմ կերպարն՝ առանց իմ համաձայնության, հատկապես՝ կոմերցիոն նպատակներով:

Այսօր գիրքը վաճառվում է և դա լավ է, բայց պարզապես ես ուզում եմ, որ այն չօգտագործվի գովազդային նպատակներով: Գիրքը մի բան է, որ երիտասարդները պետք է կարդան և ներշնչվեն: Այն չպետք է  օգտագործվի որևէ ընկերություն գովազդելու համար: Այնպես որ, պետք է շատ զգույշ լինել, քանի, որ դա նախ իմ պատկերն է, բայց սա նաև ամբողջ Հայաստանի պատկերն է: Պետք է գիտալցել, որ ամեն ինչ չէ, որ կարելի է անել:

Այնպես որ, ես չեմ ուզում կասկածել որևէ մեկի ողջախոհությանը, այլ ուշադիր կլինեմ տրված խոստմանը, որին՝ ըստ ինձ,  յուրաքանչյուր մարդ պետք է հավատարիմ մնա: 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer