Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանություններին կոչ ենք անում դադարեցել այս հակասահմանադրական գործընթացը, զերծ մնալ հակապետական գործողություններից». հայտարարություն

POLITICS

Past.am

Քիչ առաջ տարածվել է հայտարարություն, որը ստորագրել են 36 հայտնի մտավորականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, տարբեր մասնագիտությունների տեր ճանաչված անձինք: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների և Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող բիրտ ճնշումները խորը մտահոգության տեղիք են տալիս:

Ցավով արձանագրում ենք, որ ՀՀ վարչապետը, իշխող քաղաքական ուժը, հայտարարելով ժողովրդավարական արժեքներին հավատարմության, դատաիրավական համակարգի անկախության ապահովման, երկրում քաղաքական հետապնդումները բացառելու մասին, իրականում առաջնորդվում են բոլորովին այլ շարժառիթներով։ Ազգային-պետական շահերը հակադրվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներին։

Ակնհայտ է՝ մարտի 1-ի դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար։ Սա մարտի 1-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք, ցանկացած գնով նրան անազատության մեջ պահելու սևեռում։ ՍԴ համապատասխան որոշման անտեսումը ընդհանուր իրավասության դատարանի կողմից, ինչը մեր պետության իրավակարգի կոպտագույն ոտնահարում էր, ոչ միայն անպատիժ մնաց, այլև ողջունվեց իշխանությունների կողմից։ Այս ամենը մեզ այլ բան չի թողնում, քան հստակ արձանագրել, որ նախագահ Քոչարյանը, ըստ էության, քաղբանտարկյալ է։ Ավելին․վերջին օրերի կալանավորումներն ազդակ դարձան առ այն, որ իշխանություններն իրենց տարատեսակ նպատակներին հասնելու համար կանգ չեն առնելու ոչ մի բանի առաջ և ունակ են դիմել ռեպրեսիաների դատապարտելի միջոցին։

Այս ոչ իրավական գործընթացը մեր պետության վարկի խնդիր չէ միայն․արդեն այսօր այն բախում է շատ-շատերի դուռը։ Մարտի 1-ի ուղղորդվող գործով արդեն իսկ փորձ է արվում վարկաբեկել նաև մեր երկրի բանակաշինության և անվտանգության ապահովման հարցում անգնահատելի ավանդ ունեցող զինվորականներին և հրամանատարներին։ Վստահ ենք՝ կատարվողը մի կողմից ՄԻԵԴ վճիռների, միջազգային կազմակերպությունների, բարեկամ երկրների դատապարտող գնահատականների առարկա է դառնալու, մյուս կողմից՝ շարունակելու է պառակտել մեր հասարակությանը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, իշխանություններին կոչ ենք անում դադարեցել այս հակասահմանադրական գործընթացը, զերծ մնալ հակապետական գործողություններից։

Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված՝ արդարադատություն իրականացնելու առաքելությանը, փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Հակառակ դեպքում պատասխանատվությունն անխուսափելի է լինելու:

Վստահ ենք՝ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա։ Հայաստանն այսօր ավելի, քան երբևէ կարիք ունի արդարության և ներքին համերաշխության։

Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին, անհատներին, հանրությանը կոչ ենք անում համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ: Եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու:

Հայտարարությունը ստորագրել են /այբբենական կարգով/՝

  1. Արա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երկակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր,
  2. Սարգիս ԱՎԵՏԻՍՅԱՆ – «Համերաշխություն» կուսակցության նախագահ,
  3. Մանվել ԲԱԴԱԼՅԱՆ – ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ, «Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպա-նության կենտրոն» ՀԿ նախագահ,
  4. Զորի ԲԱԼԱՅԱՆ – Արցախի Հերոս, գրող, հրապարակախոս,
  5. Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ - Արցախի Հերոս, գեներալ-լեյտենանտ,
  6. Ալվարդ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ - լրագրող,
  7. Երվանդ ԲՈԶՈՅԱՆ – քաղաքագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան,
  8. Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆ – տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
  9. Ժաննա ԳԱԼՍՏՅԱՆ – Արցախի Հերոս, ԱՀ ԱԺ պատգամավոր,
  10. Արայիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ – ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն,
  11. Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ – քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ,
  12. Ժիրայր ԴԱԴԱՍՅԱՆ – Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
  13. Անուշավան ԴԱՆԻԵԼՅԱՆ – ԼՂՀ նախկին վարչապետ,
  14. Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ – բանաստեղծ, հասարակական գործիչ,
  15. Արա ԴԵՂՏՐԻԿՅԱՆ – դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ,
  16. Լիլիթ ԹՈՒՄԱՆՅԱՆ – «Արմնյուզ FM» ռադիոընկերության տնօրեն,
  17. Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ - «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն,
  18. Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ – «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ,
  19. Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ – քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն,
  20. Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ,
  21. Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – «Լույս» հիմնադրամի տնօրեն, ՀՀ արդարադատության նախկին նախարար,
  22. Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Հայաստանի ՔԴՄ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ,
  23. Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – դերասան, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ,
  24. Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ – Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միություն Հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս,
  25. Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ – գիտնական-հոգեբան,
  26. Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
  27. Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ – «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ,
  28. Աշոտ ՄԻՆԱՍՅԱՆ – ազատամարտիկ, պետական գործիչ,
  29. Օգսեն ՄԻՐԶՈՅԱՆ – ծանրամարտիկ, Օլիմպիական չեմպիոն,
  30. Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ – Արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ․ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ․ՀՀ ԱԱԾ ղեկավար,
  31. Դավիթ ՍԱՀԱԿՅԱՆՑ – ռեժիսոր-մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,
  32. Ալվարդ ՊԵՏՐՈՍՅԱՆ – գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,
  33. Գեորգի ՊՈՂՈՍՅԱՆ – բժիշկ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ,
  34. Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ – քաղաքական գործիչ,
  35. Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ – գրող, հրապարակախոս,
  36. Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ – BlogNews կայքի գլխավոր խմբագիր։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal