Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԶՈՒ գեներալները ուշագրավ տվյալներ են հայտնել Խաչատուրովի՝ Ապրիլյան պատերազմին մասնակցության վերաբերյալ

SOCIETY

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ–մայոր Արտակ Դավթյանը և ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանը ուշագրավ տվյալներ են տրամադրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններին ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության վերաբերյալ։ Հիշյալ փաստաթղթերն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով նախնական դատական նիստում դատարանին ներկայացրեց Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանը։

Նշենք, որ Խաչատուրովի ներկայացուցիչը դեռևս նախորդ տարի հարցում էր ուղարկել Արտակ Դավթյանին՝ հետաքրքրվելով, թե Յուրի Խաչատուրովը 2016թ. ապրիլի 2–ին հակառակորդի գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո որքա՞ն ժամանակ անց է եղել իր աշխատանքի վայրում և անցել իր պարտականությունների կատարմանը։

Ի պատասխան փաստաբանի հարցման՝ Արտակ Դավթյանը հայտնել է, որ 2016թ. ապրիլի 2–ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում է եղել Յուրի Խաչատուրովը, ով, ստանալով տեղեկատվություն հակառակորդի՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ ժամը 03:10–03:15–ի սահմաններում ներկայացել է ծառայության վայր և զինված ուժերի կառավարումն իրականացրել անմիջապես իր կառավարման կետից։

Գլխավոր շտաբի պետը միաժամանակ հայտնել է, որ իր պատասխանը հիմնավորող փաստաթղթերի պատճենները չի կարող տրամադրել, քանի որ դրանք պարունակում են գաղտնի տեղեկություններ։

Փաստաբանական հարցման է ենթարկվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանը, ով ևս տիրապետում է 2016թ. ապրիլյան պատերազմի մասին անհրաժեշտ տեղեկությունների։

Ի պատասպան հարցման՝ Արիս Բրուտյանը նույնպես հաստատել է, որ Յուրի Խաչատուրովը հակառակորդի գործողությունների մասին տեղեկանալուց հետո՝ ապրիլի 2–ին ժամը 03:15–ի հատվածում  եղել է իր աշխատավայրում։

 Հարցին, արդյոք եղե՞լ է դեպք, երբ Յուրի Խաչատուրովը ապրիլի 2-5–ը ընկած ժամանակահատվածում անհարգելի բացակայի իր ծառայության վայրից և խուսափի իր պարտականությունների կատարումից, Բրուտյանը բացասական պատասխան է տվել.

«Խաչատուրովը շուրջօրյա եղել է հրամանատարական կետում»։

 Փաստաբանը հետաքրքրվել է նաև, թե Խաչատուրովի կամ այլ բարձրաստիճան սպաների գործողությունները հնարավորություն տվե՞լ են ենթադրելու, որ վերջիններս հակված են նրան, որ Ապրիլյան պատերազմի օրերին հայկական զինված ուժերը տարածքներ զիջեն, իսկ արդեն գրավվածները հետ չվերադարձնեն։

Ի պատասխան՝ բարձրաստիճան զինվորականը հայտարարել է, որ նման խոսակցություն չի եղել և վերադասի կողմից նման հրամաններ չեն ստացել։ «Եղել է կարգադրություն՝ պլանավորել և հետ վերցնել հակառակորդի կողմից գրավված դիրքերը, ընդ որում, հնարավորինս շտապ»,–ասել է Արիս Բրուտյանը։

Խաչատուրովն ընդդեմ Գրիգորյանի գործով այսօրվա նախնական նիստում Խաչատուրովի ներկայացուցիչը հայտարարեց, որ բարձրաստիճան զինվորականների կողմից ներկայացված պատասխանները ևս մեկ անգամ հերքում են Գրիգորյանի կողմից՝ Խաչատուրովին հասցեագրված մեղադրանքները։

Նշենք, որ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը դեռևս նախորդ տարի տված իր մամլո ասուլիսներից մեկում անդրադարձել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև՝ մեղադրանքներ էր հնչեցրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից: Այս հրապարակումներից հետո Յուրի Խաչատուրովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝  Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին։ Նա մեղադրվում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա և ևս երեք բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal