Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հպարտ­նե­րի» շեր­տը սկսում է վա­նել մտա­ծող շեր­տին,կամ՝ իշ­խա­նու­թյան վեր­ջին հե­նա­րա­նը

POLITICS

Պետական մտածողության ու «չի կարելի»ների բացակայությունն այն խորքային պատճառներից են, որոնք, ըստ քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի, հասարակական ու քաղաքական կյանքում ստեղծել են այն պատկերը, որին այս փուլում ենք ականատես լինում: 

«Փաստի» հետ զրույցում նա շեշտեց՝ խնդիրը միայն ներկայի հարցը չէ: «Երկար ժամանակ ժողովուրդը պետություն չի ունեցել, ըստ որի՝ պետությունը չի դաստիարակել ժողովրդին, «չի կարելի»-ներ չի սովորեցրել, ու ժողովուրդը հիմա քաղաքակրթական ցածր մշակույթ ունի: 

Այսօր նկատվող չարությունը շատ վաղուց էր կուտակված, դարերի ընթացքում, օտարի դաժան լծի տակ գտնվելու պատճառով: Ես միշտ եմ պնդել, որ նման խնդիրների առկայության դեպքում հեղափոխությունն անթույլատրելի է: 

Ներքին կոշտ առճակատումներն անթույլատրելի են, որովհետև չարության ջինը դուրս կգա, և այն կառավարել հնարավոր չի լինի: Հեղափոխությունը հենց դա արեց: 

Բացի դա, հեղափոխություններն ակտիվացնում են հասարակության մշակութապես ստորին՝ օխլոս շերտին, նրանց դարձնում իշխանամերձ, իշխանապաշտ: 

Իրենք ակտիվանում են և ստանում իշխանության սատարումը, քանի որ սկսում են խոսել իշխանությունների շահերից»,-ասաց մեր զրուցակիցը:

Շեշտեց՝ իշխանությունները դժվարանում են տնտեսական հաջողություններ արձանագրել, ինչը խնդիր է՝ պայմանավորված նույն ժողովրդի մակարդակով:

«Այդ խնդրի պատճառով իշխանություններն ուղղակի հարկադրված են տոն տալ այդ կոշտ հակադրություններին, որպեսզի ժողովուրդը դրանցով զբաղվի: 

Կարելի է ասել՝ իշխանությունները հասարակության երկու շերտերին կռվեցնում են, որպեսզի կարողանան իրենց գոյատևումն ապահովել»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը՝ Ա. Պեպանյանը նկատում է. 

«Հարցն այն է, որ պետական մտածողություն մեզանում համատարած չկա: Այդ պետական մտածողությունն է, որը մարդկային խմբերի վարքի մեջ դնում է սահմաններ, որոնցից դուրս գալ չի կարելի: Այդ պետական մտածողությունը «չի կարելի»-ներն է ձևավորում: Բայց այն չկա, փոխարենը կա անձնական, տոհմային, թիմային շահը: 

Պետական մտածողության բացակայության պարագայում ամեն գնով թիմի շահը պահելու հանգամանքը կարող է պետություն կործանել: Սա շատ մեծ վտանգ է: 

Բացի այդ, ցավոք, ես էլիտար արտագաղթ եմ նկատում: 

Հեղափոխությունից հետո ասում էին՝ հիմա հայ ժողովուրդը աշխարհի բոլոր ծայրերից կգա, քանի որ այստեղ սեր և հանդուրժողականություն կլինի: 

Բայց, ընդհակառակը, կա ատելություն և անհանդուրժողականություն: 

Վերջերս համացանցով տեղեկացա, թե ինչպես էր մի ընտանիք տխրությամբ ասում, որ հարկադրված է հեռանալ Հայաստանից, որովհետև ցածր մշակութային շերտը բարձրացվել է, դարձել իշխանամերձ, ամեն տեղ հայհոյում է, և իրենց համար դա անտանելի վիճակ է: 

Մարդիկ այդ ընտանիքին արձագանքում էին, որ իրենք ևս չեն ուզում նույնացվել այդ «հպարտների» հետ: Խնդիրն այն է, որ ակտիվացած օխլոսը սկսում է վանել մտածող շերտին, ու եթե էլիտար արտագաղթը շարունակվի, ապա երկիրն աղետի կմատնվի»:

Արծրուն Պեպանյանն ընդգծեց, որ այս ամենը պետք է ահազանգ լինի իշխանություններին, թեև համոզված չէ, որ այդ ահազանգը տեղ կհասնի, քանի որ իշխանությունների կողմից այլ վարքագիծ է տեսնում. 

«Իրենք ինչ-որ ազարտի մեջ են, բայց և ուրիշ տարբերակ չունեն իրենց իշխանությունը պահելու համար»:

Իսկ թե ինչ խնդիր են լուծում այսօր, Ա. Պեպանյանը շեշտում է. «Ես ասացի, որ իշխանությունները ժողովրդի մասն են և իրենք ևս պետական մտածողություն չունեն: 

Վերոնշյալ սահմաններն իրենց պարագայում ևս չկան. իրենց համար կա առավելագույնը թիմի շահ: 

Թիմի շահը պահելով, թույլ տալով, որ ծայրահեղ վատ դրսևորումները ահագնանան, չեն հասկանում, որ դրանով նաև ժողովրդին են վարակում չարախոսությամբ: 

Հասարակ մարդիկ տեսնում են, թե դեմքի ինչ արտահայտությամբ է խոսում պետության ղեկավարը, նրա թիմում ինչեր են անում և ասում, ու մտածում են, որ նույնը կարելի է նաև իրենց: Կյանքի նորմն արդեն սա է դառնում: 

Առաջնորդի, մյուս երևացողների կերպարները շատ ավելի մեծ ազդեցություն ունեն, քան հազար տեսակի քարոզները: Մարդիկ նայում են նրանց, ընդօրինակում, ու դրա հետևանքով ամբողջ իրականությունը վայրենի մթնոլորտի մեջ է ընկնում, դառնում է ագրեսիվ: 

Իսկ ի՞նչ անի ընդդիմությունը նման վիճակում: Ի՞նչ անի, երբ իշխանությունն իրեն շրջապատում է օխլոսով և ագրեսիվ պահվածք դրսևորում: 

Իշխանությունները այդ կերպ ընդդիմությանը ստիպում են, որ նույն այդ ձևով խոսի, որովհետև եթե ընդդիմությունը քաղաքակիրթ ձևով խոսի, չեն հասկանա իրեն: 

Այսպես, հետզհետե ամբողջ հասարակությունն է իջնելու այդ ցածր մակարդակին, բայց պետությունը նման պայմաններում չի կարող գոյատևել»:

 

Նրա խոսքով, այս իշխանությունը չի կարող հաջողություններ գրանցել, ինչպես չեն կարողացել նախորդները, որոնցից (բոլորից) ժողովուրդը դժգոհել է, պայքարել, որ հեռացնի. 

«Այստեղ լուրջ խնդիր կա՝ ժողովրդին ճանաչելու, իրավիճակը գնահատելու և ելքեր առաջարկելու իմաստով: 

Բայց նշված առումներով իշխանությունները պատասխաններ չունեն, չունի նաև քաղաքական դաշտը:

Ով էլ գա իշխանության, դատապարտված է, քանի որ քաղաքական մտքի այս մակարդակի պայմաններում ինքն անհաջողության է մատնվելու: 

Մարդիկ եկել են իշխանության, հույսեր են տվել՝ չիմանալով, որ չեն կարող դրանք իրականացնել: 

Եվ չկարողանալով հույսերն արդարացնել՝ ստիպված են լինելու տոն տալ բացասական հույզերին ու գնալ դեպի անցյալ՝ շարունակ ասելով՝ սրանք կաշառակեր են եղել, այս են արել, այն են արել… 

Սա ժողովրդին զբաղեցնելու համար է, ինչպես նաև ցույց տալու, թե՝ տեսեք, ժողովո՛ւրդ, մենք կարևոր գործ ենք անում»,ասաց քաղաքական վերլուծաբանը՝ նկատելով, որ առաջին հայացքից այդ քայլերը նման են արդարության հաստատման, սակայն հարցն այն է, որ նման վիճակում չի կարելի կարգախոս դարձնել արդարության հաստատումը, քանի որ այն անխուսափելիորեն կհանգեցնի ներքին ատելության ահագնացման: 

Նրա խոսքով, այս փուլում նման քայլերը նման են կրակի վրա յուղ լցնելուն և բերելու են նոր ագրեսիվ փուլի: 

«Իշխանությունները հասել են մի վիճակի, երբ չեն կարողանում ժողովրդի հույսերն արդարացնել ու դարձել են օխլոսի գերին: 

Ես սրա մասին դեռ նախորդ տարվա ապրիլի կեսերին եմ զգուշացրել իրենց՝ ասելով, որ այն զանգվածը, որով հրապարակներ են լցվում և որոնցով դուք հպարտանում եք, իրենց ձեռքը գերի եք ընկնելու: 

Այդպես էլ եղել է: Այդ շերտը կարող է ասել՝ հեղափոխություն ենք արել, ուրեմն՝ այս մարդուն պիտի ունեզրկենք, ջարդենք: 

Իշխանությունները հարկադրված են բավարարել նրանց պահանջները, քանի որ եթե նրանց բոլորին սաստեն, կկորցնեն իրենց վերջին հենարանը: Իշխանությունները պետք է հասկանան, որ հայտնվել են մի իրավիճակում, որի շարունակվելու ամեն օրը մոտեցնում է իրենց տապալումը: Սա չպետք է վերագրել միայն Նիկոլ Փաշինյանին: 

Մեր իրականությունն այնպիսին է, որ եթե վաղը նա հեռանա, ու, ժողովրդի մակարդակը մնալով նույնը, գա մեկ ուրիշը, նույնն է լինելու: 1990 թվականից այս կողմ այդ նույն պատկերն է: Սա ցիկլ է, որի մեջ մենք անընդհատ ընկնում ենք։ 

Ելքը ժողովրդի մտածողությունը փոխելն է։ Սա դժվարին, բայց ոչ անհնարին գործ է»,-եզրափակեց Ա. Պեպանյանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023