Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անձ­նա­կան ազա­տու­թյան և ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան խախ­տում­ներ, կամ՝ գոր­ծոն­ներ, որոնք խո­րաց­նե­լու են բա­ցա­սա­կան ըն­կա­լում­նե­րը

INTERVIEW

Անձնական ազատության և անձեռնմխելիության խախտումներ, կալանքներ և արդարադատության համակարգ, որն ի տարբերություն մյուս համակարգերի, շատ ավելի փխրուն է: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրույցում շոշափել ենք վերոնշյալ խնդիրներն ու անդրադարձել դատաիրավական համակարգին: 

Սկսելով կալանքի խնդրից՝ Ս. Սահակյանը նշեց, որ ընդհանրապես քննության փուլում չարաշահվում է խափանման միջոց կալանքի կիրառումը, և այդ պրակտիկան միայն Հայաստանում չէ. «Բազմաթիվ դեպքեր կան, երբ քննություն իրականացնող մարմինը սպառնում է կալանքով, առաջարկում է մեղադրյալին տալ իրենց համար ցանկալի ցուցմունքները, որ նրա նկատմամբ կալանք չկիրառվի: 

Ընդ որում, և՛ վարույթ իրականացնող մարմնի, և՛ մեղադրյալի համար ակնհայտ է, որ կալանավորման հիմքերը բացակայում են. այսինքն, քննությունից խուսափելու նախադրյալներ չկան, արարքը չունի այնպիսի ծանրություն կամ հանգամանքներ, որ կրկնահանցագործության վտանգներ ստեղծի: 

Եվ մենք Հայաստանի պարագայում նման դեպքերի արդեն ականատես ենք եղել: 

Հեռախոսային արդարադատության առանձին բացահայտված դրվագները վկայում են, որ քննություն իրականացնող մարմինը կալանքն օգտագործում է որպես ցուցմունք կորզելու ճանապարհ: 

Այստեղ շատ մեծ դերակատարում պետք է ստանձնի դատարանը, որը հետևողականություն և աչալրջություն պետք է դրսևորի՝ գնահատելու համար կալանավորման հիմքերը: 

Եթե մենք պրակտիկայում ունենում ենք դեպքեր, երբ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է գրավը, անձը խափանման միջոցի պայմանները չի խախտում, բայց դրան զուգահեռ իրականացնում է քաղաքական գործունեություն ու առանց իրավիճակի փոփոխության խափանման միջոցը դառնում է կալանավորումը, կարող ենք հետևություններ անել, որ կալանքի նպատակը այլ է: 

Այսինքն, դարձյալ դառնում է պատժիչ միջոցառում, որի հիմքում անցանկալի քաղաքական գործունեությունն է: 

Այս դրվագներն իրենց մեջ բացահայտում են անձնական ազատության և անձեռնմխելիության խախտումներ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սահակյանը:

 

Վերջինս նկատում է՝ դատական իշխանությունն ավելի շատ վավերացնող դեր է ստանձնել. 

«Հիմքերի բացակայության դեպքում ոչ թե անկախ և սկզբունքային կերպով կարողանում են մերժել դատախազության միջնորդությունները, ոչ թե մարդու իրավունքների տեսանկյունից են քննում դրանք, այլ ավելի ածանցյալ դեր են վերցնում. դատարանն իր դերը տեսնում է այդ միջնորդությունները նույն դատախազության ներկայացրած պատճառաբանություններով հաստատելու կամ վավերացնելու մեջ: 

Սա մեծ խնդիր է, որը Եվրոպական դատարանի կողմից հետագայում Հայաստանի պատասխանատվության խնդիրներ է առաջ բերելու: 

Բազմաթիվ գործերով արձանագրվելու են, որ անձնական ազատության իրավունքի պաշտպանությունը պատշաճ կերպով տեղի չի ունեցել: Մի կարևոր խնդիր էլ կա. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա գերծանրաբեռնվածություն, ինչը ենթադրում է, որ պետությունը պետք է խրախուսի այն խափանման միջոցները, որոնց դեպքում անձը ազատությունից չի զրկվում: 

Դա կնպաստի ՔԿՀ-ների բեռնաթափմանը, այսպիսով պետությունը կխուսափի նաև ազատությունից զրկվածների վերաինտեգրման և նմանատիպ այլ խնդիրներից: 

Բայց պետությունն այս առումով դեռևս պասիվ դերում է. այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը խրախուսելու ճանապարհով չի գնում՝ չձերբազատվելով ազատությունից զրկելու խափանման միջոցների կիրառման վատ պրակտիկայից: 

Եվ ամենացավալին այն է, որ այդ խափանման միջոցները շատ դեպքերում պատժիչ նպատակներով կիրառվում են առողջական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ: 

Իսկ այստեղ միջազգային ստանդարտներն ավելի խիստ են. եթե անձը ունի ազատությունից զրկվելու հետ անհամատեղելի հիվանդություններ, և այդ փակ ռեժիմը վատթարացնում է առողջությունը, ստեղծում մահվան վտանգներ, մենք այդ պարագայում ունենում ենք անմարդկային վերաբերմունքի, խոշտանգման դեպքեր: 

Եթե այդ անձինք առողջական վիճակի վատթարացման պարագայում նաև զրկվեն կյանքից, ապա կարող ենք հստակ ասել, որ այդ դեպքերի համար պատասխանատու է լինելու պետությունը»:

Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգի ներկայիս իրավիճակին ու խնդիրներին, Ս. Սահակյանը շեշտեց. 

«Կարևոր է ոչ թե դատական համակարգը ցնցումների, իրավիճակային գաղափարների միջոցով փոփոխությունների տանելը, այլ երկարաժամկետ ռազմավարական քայլերի միջոցով համակարգը կայունացնելը: Այս պահին շրջանառվող գաղափարների ճնշող մեծամասնությունն անհեթեթ է և միջազգային հանձնարարականներին ոչ համահունչ: 

Այդուհանդերձ, ինչ-որ մի փուլի հրաժարվում են այդ գաղափարներից՝ նկատի ունենալով, որ կա միջազգային գործընկերների ճնշումն ու հակադրությունը: 

Մեծ հաշվով, հստակ, նախանշված հիմնավոր քաղաքականություն արդարադատության ոլորտում չկա: 

Այն ռազմավարական փաստաթուղթը, որը շրջանառվեց և խիստ կարճ ժամանակահատվածում ընդունվեց առանց լուրջ հանրային քննարկումների, տարաբնույթ միջոցառումների կույտ է, որտեղ չկան ռազմավարական նպատակներ, միջոցներ, կապեր, չափորոշիչներ, ֆինանսներ: 

Այնուամենայնիվ, արդարադատության համակարգի կայացման և դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման առաջին գործոնը ընտրողական արդարադատության բացառումն է: 

Եթե նույնանման դեպքերը ստանում են տարբերակված արձագանք, ապա այդ երևույթը չի նպաստում հանրության շրջանում արդարադատության նկատմամբ վստահության բարձրացմանը: 

Այսօր մենք տեսնում ենք ընտրողական արդարադատության ցայտուն օրինակներ: 

Տեսնում ենք բազմաթիվ քաղաքական անպատասխանատու գործիչներ, որոնք չեն հարգում դատարանի հեղինակությունը, որը պաշտպանության տակ գտնվող արժեք է: 

Դատավորների հանդեպ ընդհուպ մինչև անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ են հնչեցնում, որոնք մնում են անարձագանք, որովհետև արտահայտությունների հեղինակները քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչներ են: 

Հետո տեսնում ենք խոսքի ազատության իրավունքի չարաշահման դեպքեր, որոնք իրականում պարունակում են ծաղրանքի տարրեր, բայց այդ դեպքերի առնչությամբ խիստ և կոշտ արձագանք է լինում: 

Այս ամենը խաթարում է ստանդարտները և ստեղծում տպավորություն, որ նպատակը ոչ թե դատական իշխանությանը պաշտպանելն է, այլ զուտ պաշտպանելն է այն անձանցից, որոնք տվյալ քաղաքական թիմի ներկայացուցիչներ չեն»:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ արդարադատության համակարգը փխրուն է:

«Ի տարբերություն գործադիր, օրենսդիր համակարգերի, որոնք ակտիվ PR արշավներ են իրականացնում, դատական իշխանությունն օբյեկտիվորեն ունի սահմանափակվածություն. 

օրինակ՝ փորձում է շատ չերկխոսել հասարակության հետ, կենտրոնանալ արդարադատության իրականացման վրա: 

Երբ վարկաբեկում ենք դատական իշխանությանը, ճնշումներ գործադրում, ստիպում, որ ընտրողական լինեն, ապա այդ գործոնները չեն նպաստելու համակարգի կայունացմանը: 

Ճիշտ հակառակը՝ խորացնելու են բացասական ընկալումները: Եթե դրական միջավայր չստեղծենք, դատական համակարգը չի կայանա: Որքան էլ ճիշտ ռեֆորմներ իրականացնենք, հասարակությունը ևս պետք է այդ ռեֆորմներին աջակցի: 

Բայց երբ մենք հասարակության մեջ թույն ենք ներարկում, որի միջոցով դատավորի հանդեպ վերաբերմունք է ձևավորվում, այդ միջավայրը չի նպաստելու, որ պրոֆեսիոնալ և անկախ դատավորը սկսի իր գործունեությունն անաչառ իրականացնել: 

Նման գործողությունների վտանգավորությունը խիստ բարձր է՝ հաշվի առնելով արդարադատության համակարգի փխրունությունը, ինչի մասին ես արդեն նշեցի»,-եզրափակեց Ս. Սահակյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer