Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տոնային քսուկ. ինչպե՞ս է առաջացել այն ստեղծելու միտքը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հին ժամանակներում եգիպտացի կանայք փորձում էին իրենց մաշկը գունատ դարձնել, քանի որ դա գեղեցիկ էր համարվում: 

Այդ նպատակով նրանք տարբեր միջոցներ էին օգտագործում, որոնք, ըստ էության, կարող են համարվել առաջին տոնային (երանգային) քսուկները: 

Այդ նպատակով ամենաշատը օգտագործվում էր ալ յուրի, կարագի և կավիճի խառնուրդը: Առաջին ժամանակակից տոնային քսուկն ստեղծվել է 1936 թվականին այդ տարիների թիվ մեկ դիմահարդար-կոսմետոլոգ Մաքս Ֆակտորի կողմից: 

Այդ ժամանակ կանայք արդեն իսկ ակտիվորեն օգտագործում էին շրթներկ, կարմրաներկ (ռումյանա) և տուշ, իսկ տոնային քսուկները օգտագործում էին միայն դերասանները: 

Դիմափոշին (պուդրա) մեծ դեֆիցիտ էր, և այն արտադրում էին միայն մի քանի ընկերություններ: 

Մաքս Ֆակտորը կոսմետիկայի արտադրության սեփական ընկերությունն ուներ և հանդիսանում էր կինոարտադրության համար պահանջվող կոսմետիկայի մատակարար: 

Այն ժամանակ կոսմետոլոգը նկատել էր, որ խիտ դիմահարդարումը և դիմափոշին դերասանի դեմքին տալիս են դիմակի նմանություն, և դեմքը դառնում է անբնական։ 

Բանն այն է, որ սկզբից դերասանների դեմքին յուղերի ու մոմի խառնուրդ էին քսում, որից հետո ակտիվորեն դիմափոշի ցանում: 

Այս ամենը պահանջում էր դիմահարդարի ճշգրիտ աշխատանք, իսկ առաջացած անբնական դիմագծերի էֆեկտը վերացվում էր գրագետ կերպով լուսավորելու շնորհիվ: 

Եվ Մաքս Ֆակտորը որոշեց միավորել յուղը, մոմը և փոշին՝ նպատակ ունենալով ստեղծել դիմահարդարման նյութի այնպիսի նոր տեսակ, որը կլինի հեղուկ քսուկի տեսքով: 

Ստեղծված նոր նյութը հեշտությամբ էր քսվում դեմքին սպունգի օգնությամբ, և ամեն ինչ ստացվում էր շատ բնական: 

Մաքս Ֆակտորի գյուտը իսկապես կարելի է հեղափոխական համարել, քանի որ տոնային քսուկը նաև հնարավորություն էր տալիս կանանց այն օգտագործել առօրյա կյանքում: 

Նախկինում օգտագործվող դիմափոշին չափազանց չոր էր, անհավասարաչափ էր նստում դեմքին և հաճախ անգամ ընդգծում էր մաշկի թերություններն ու կնճիռները: 

Մաքս Ֆակտորի նոր քսուկը հավասարապես էր ծածկում մաշկը և բաց տեղեր չէր թողնում:

 Այդ իսկ պատճառով, այս կոսմետիկ արտադրանքը կարելի է անվանել անցյալ դարի կոսմետիկայի ոլորտի ամենահաջողված գյուտերից մեկը: 

Տոնային քսուկի շնորհիվ դերասանները ստացան արագ և բարձրորակ դիմահարդարման հնարավորություն: 

Անգամ Չարլի Չապլինը նկարահանվելուց առաջ օգտագործում էր Մաքս Ֆակտորի գյուտը: Ժամանակակից արտադրողները այսօր առաջարկում են տարբեր երանգների և տարբեր հիմքերով քսուկների հսկայական ընտրանի: 

Ներկայումս բոլոր տոնային քսուկները տարբերակվում են խտության աստիճանով: Ամենաթեթևները անվանվում են տոնային խոնավացուցիչներ: 

Դրանք կարող են օգտագործել մաքուր մաշկով աղջիկները ցերեկային քսուկի փոխարեն, եթե կարիք չունեն թաքցնել դեմքի թերությունները: 

Այդ քսուկները միայն մի քիչ հավասարեցնում են տոնայնությունը, խոնավեցնում և սնուցում են մաշկը: 

Միջին խտության տոնուսային քսուկները կարող են կատարյալ կերպով հավասարեցնել մաշկի գույնը և թաքցնել որոշ թերություններ, ինչպես թեփոտությունը և կարմրությունը: 

Եվ վերջապես, բարձր խտությամբ քսուկները մասնագիտական խնամքի միջոցներ են և օգտագործվում են լուրջ թերությունները թաքցնելու համար, ինչպես պզուկները, սպիները և այլն: 

Առաջարկվող տոնային քսուկների շրջանակը շատ լայն է, ուստի ժամանակակից կանայք հեշտությամբ կարող են ընտրել իրենց տոնային քսուկը` կախված մաշկի տեսակից և գույնից:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal