Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կա՛մ անմեղսունակություն, կա՛մ նպատակադրված քաղաքականություն». ո՞րն է արժեզրկման միտումը

INTERVIEW

Տարածաշրջանային խնդիրները, ներքին ու արտաքին քաղաքականությունը, ըստ «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի, միմյանց հետ փոխկապակցված պետք է դիտարկել:

Սկսելով ներքին դաշտից ու անդրադառնալով արդեն պարբերական բնույթ ստացած որոշակի գնահատականներին, որոնք արժեհամակարգային առումով շատ հարցեր են առաջացնում, մեր զրուցակիցը նկատեց. 

«Իրականում հետաքրքիր իրավիճակ է այն առումով, որ իշխանության ներկայացուցիչները կամ իշխանության մոտ գտնվող շրջանակները շատ դեպքերում իրար հակասող հայտարարություններ են անում, որոնք վկայում են այն մասին, որ իշխանությունն ինքնին միատարր չէ: 

Այնտեղ կան տարբեր ուժեր, գործիչներ, որոնք իրականությունը տարբեր կերպ են տեսնում: 

Դրա հետ մեկտեղ, կա հստակ միտում՝ արժեզրկել թե՛ պատերազմը, թե՛ պատերազմում տարած հաղթանակը: Կա նաև ինչ-որ կեղծ խաղաղասիրական քարոզ իրականացնելու միտում:

 Այնուամենայնիվ, յուրաքանչյուր սթափ, ադեկվատ մարդ կարող է տեսնել, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում, ինչ հարևաններ ունենք, և իրենք ինչ նպատակներ են իրենց առջև դնում»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց քաղաքագետը:

Նա ընդգծեց՝ պետք է գիտակցել, որ Սիրիայի հյուսիսում այս օրերին տեղի ունեցողն անմիջական կապ ունի մեզ հետ:

«Քրդերն իրենց ոչ ադեկվատ քաղաքականության պատճառով վանեցին հնարավոր համակիրներին ու համախոհներին և «խաղադրույքը» դրեցին միայն ամերիկացիների վրա: 

Իրենցից վանեցին թե՛ Ասադի ռեժիմին, թե՛ Ռուսաստանին, որոնք կոչ էին անում ինչոր համագործակցության եզրեր գտնել:

 Այս ամենի հետևանքը եղավ այն, որ իրենք փաստացի հայտնվեցին ԱՄՆ-ի կողմից «քցված» լինելու իրավիճակում, ինչի արդյունքում թուրքական զորքն անմիջապես ներխուժեց Սիրիայի հյուսիսային տարածք, և այսօր արդեն այնտեղ լուրջ սպանդ է իրականացվում: 

Մեծ հաշվով, մենք մի տարածաշրջանում ենք, որտեղ ինչ-որ խաղաղասիրական տերմիններով խոսելը ոչ միայն սխալ է, այլև քաղաքական ինքնասպանություն է: 

Երբ այս պարագայում ասվում է պատերազմի դաշտում հերոսներ չփնտրեք, թե Վիտալի Բալասանյանը պատերամզի դաշտ է գնում սեփական PR-ի համար, կա՛մ անմեղսունակություն է, կա՛մ նպատակադրված քաղաքականություն, որն ուղղված է Հայաստանի ազգային պետական շահերի դեմ: 

Նման տեսակետ ունեցող մարդկանցով պետք է զբաղվեն մեր համապատասխան ծառայությունները, որովհետև իրենց ասածների մեջ լուրջ սպառնալիք կա: 

Այդուհանդերձ, մեր հասարակությունը ևս սրան պետք է արձագանքի. ցավալի է, որ նման հայտարարություններ լսում ենք նաև իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք ինչ-ինչ սեփական, ինչ-ինչ ներքին խնդիրներ կարգավորելու ճանապարհին, փաստորեն, պատրաստ են նաև պետության և մեր գոյության դեմ ուղղված հայտարարություններ անել»,-ասաց Բ. Մաթևոսյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ իշխանությունն է ձևավորում այն մթնոլորտը, որը կա նաև սոցցանցերում: Նրա խոսքով, մարդիկ զգում են այդ մթնոլորտը, մտածում, որ մինչ այս տեղի ունեցած որոշ անթույլատրելի գործողությունները ճիշտ են. 

«Եվ երբ կա նման մթնոլորտ, ու իշխանությունը ոչինչ չի անում այն առողջացնելու համար, այդ պատճառով ի հայտ են գալիս երևույթներ, երբ հայհոյում են հերոսներին, խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությունը: Իսկ իշխանությունն ունի այն ամբողջ ռեսուրսն ու հնարավորությունները, որոնց միջոցով կարող է թե՛ հասարակական, թե՛ քաղաքական դիսկուրսն ու բանավեճը տեղափոխել ավելի առողջ հարթություն: Եթե փոփոխություն չի լինում, և վիճակն ավելի է խորանում, ուրեմն, պատասխանատուներին պետք է փնտրել իշխանության վերին էշելոններում»:

Բենիամին Մաթևոսյանը շեշտեց՝ 21-րդ դարում շատ դժվար է ներքին քաղաքականությունը տարանջատել արտաքինից:

«Եվ այդ իմաստով պետք է հստակ հասկանալ, որ ներքին դաշտում ցանկացած լարվածություն ու խժդժություն կարող է անմիջական ազդեցություն ունենալ թե՛ մեր արտաքին քաղաքականության ոլորտի, թե՛ անմիջապես մեր անվտանգության համակարգի վրա: 

Սա պետք է հասկանալ՝ հաշվի առնելով հատկապես մեր տարածաշրջանի առանձնահատկությունը: 

Ես զրույցի սկզբում նշեցի, որ իշխանության մեջ կան տարբեր շերտեր, որոնք տարբեր կերպ են ընկալում իրականությունը: Այդ առումով կարելի է ընդգծել Սասուն Միքայելյանի՝ օրերս արված սթափության կոչը: Այն ներքաղաքական դաշտում եզակի դրական երևույթներից է:

Այսինքն, կա գիտակցում, որ ունենք լուրջ խնդիր, և մեր ներքին խնդիրներն առաջին հերթին ազդելու են մեր անվտանգության վրա»,-նշեց քաղաքագետը՝ շեշտելով, որ պատմության մեջ կան հստակ դեպքեր, որոնցից պետք է դասեր քաղել:

«Ցավոք, եզակի են կանգ առնելու կոչերը, և չեմ տեսնում նաև քաղաքական գործընթաց, որը չի սահմանափակվի միայն կոչերով կամ կսթափեցի իշխանություններին:

Այսօրվա իշխանությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ուղղություններում առաջ է շարժվում կեղծ օրակարգերով: 

Նիկոլ Փաշինյանը մի շարք դրական փոփոխություններ անելու աննախադեպ աջակցություն ու փայլուն հնարավորություն էր ստացել անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին: 

Ընդհանրապես, քաղաքագիտական կանոն կա, որ մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունները, ստանձնելով երկրի ղեկավարման ղեկը, այդ մեծ լեգիտիմությունն օգտագործում են երկրում փոփոխություններ իրականացնելու համար: 

Երբ կան ակնհայտ խնդիրներ տարբեր ոլորտներում, նման դեպքերում մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը, ստանձնելով երկրի ղեկը, փորձում է այդ խնդիրները կարգավորել թեկուզև ոչ այդքան պոպուլ յար որոշումներով: 

Մեր իշխանությունները գնացին ոչ թե ցավոտ, բայց անհրաժեշտ ռեֆորմներ իրականացնելու, այլ անցյալի հետ իրենց անձնական հաշիվները մաքրելու ճանապարհով: Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ դասեր չեն քաղում հարևանների պատմություններից, վերջին շրջանի քաղաքական իրադարձություններից: 

Այսօր մեր քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը, ցավոք, շարունակում են մնալ Մարտի 1-ի գործն ու այդ գործի շրջանակում տեղի ունեցող զարգացումները: 

Իշխանությունը փորձում է իր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներն օգտագործել՝ ապացուցելու, որ այսօրվա ղեկավարը և նրա քաղաքական գործընկերները՝ ի դեմս ՀԱԿ-ի և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, բացարձակապես որևէ մեղք չունեն Մարտի 1-ի դեպքերի առումով, և սպանությունների պատասխանատուները նախկին իշխանություններն են: 

Մեկ օրինակ եմ ուզում բերել. իշխանության գալուց հետո նույն ճանապարհով գնաց նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը փորձում էր Մայդանում տեղի ունեցած սպանությունների պատասխանատվությունը բարդել Վ. Յանուկովիչի վրա: 

Հիշեցնեմ՝ անգամ Եվրոպական դատարանի վերջնական որոշմամբ ոչ մի իրական ապացույց չի ներկայացվել, որ նախկին իշխանություններն են այդ գործողությունները կատարել»,-ասաց մեր զրուցակիցը:

 Նա շեշտեց, որ այս ճանապարհով գնալը ճիշտ չէ. «Մեր իշխանությունները շատ կենցաղային պատկերացումներ ունեն, և երբեմն փորձում են իշխանությունը զուտ անձնական շահերի համար օգտագործել, ինչի ճանապարհին անհեթեթ քայլեր են անում: 

Այդուհանդերձ, այդ ամենի հետևանքով տուժելու է մեր պետությունը: Այս վտանգը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները շարունակում են առաջնորդվել կեղծ օրակարգերով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023