Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դատական գործը առաջ է գնում թուրքական դատարաններում

INTERNATIONAL NEWS

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության (Լիբանան, Անթիլիաս) ներկայացրած հայցադիմումը՝ Թուրքիայի Սիս քաղաքում գտնվող իր նախկին նստավայրի վերականգնման համար, հասարակական լայն հնչեղություն էր ստացել, մինչդեռ նույնքան կարեւոր մեկ այլ դատական ​​հայց ընդդեմ Թուրքիայի հազիվ թե հայտնի է հայ եւ միջազգային հանրությանը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս համեմատաբար անհայտ դատավարությունը հարուցվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից յոթ տարի առաջ: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ստամբուլում հայկական թերթի հրապարակած միակ լուրը վերաբերում էր Երուսաղեմի պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի Թուրքիա կատարած տարատեսակ այցերին՝ այդ երկրում պատրիարքարանի կալվածքների վերաբերյալ հայցերի առնչությամբ: Երուսաղեմի պատրիարքարանի կողմից հայտարարություններ չեն եղել, եւ հայկական մամուլում ոչ մի հարցազրույց  չի հրապարակվել այս կարեւոր դատական ​​գործի մասին:

Թուրքիայում Երուսաղեմի պատրիարքարանի դատական գործի վերաբերյալ առաջին գլխավոր նորությունը հրապարակվեց թուրքական «Հյուրիեթ» թերթում 2019 թ․ հոկտեմբերի 2-ին: «Հյուրիեթը» հաղորդեց, որ Սահմանադրական դատարանը (Թուրքիայի բարձրագույն դատարանը) 2019 թ․ սեպտեմբերի 12-ին որոշում կայացրեց, որ Թուրքիայի ստորին ատյանի դատարանը խախտել է Հայոց պատրիարքարանի իրավունքները՝ մերժելով պատշաճ մուտք դատարան հայցադիմումի ներկայացման համար (Սահմանադրության 36-րդ հոդված)։ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ ստորին ատյանի դատարանը բավարար չափով չի հետաքննել հայկական հայցադիմումի պահանջները։

Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց Հայ Առաքելական Աթոռը (Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը) 2016 թ․ օգոստոսի 26-ին հայց էր ներկայացրել Անկարայի դատարան՝ ձգտելով վերականգնել իր կալվածքները Թուրքիայում։ Թուրքական փաստաթղթերում հղում է արվում Երուսաղեմի պատրիարքարանի Սուրբ Հակոբյանց միաբանությանը որպես Մար Յակուբի, որը Սուրբ Հակոբյանցի թուրքերեն թարգմանությունն է։ Երկու տարբեր անունները խառնաշփոթ էին առաջացրել դատարանում այս կալվածքների սեփականատիրոջ իսկական ինքնության մասին:

Սահմանադրական դատարանը հայցը վերադարձրեց Անկարայի դատարան՝ պահանջելով, որ ստորին ատյանի դատարանը վերանայի այդ հարցը՝ անցկացնելով հետագա քննություններ։ Եթե ​​ստորին ատյանի դատարանը վերանայի իր ավելի վաղ մերժումը, ապա այն դուռ կբացի դատական հետապնդման համար Թուրքիայի դատական համակարգի միջոցով։

Անցյալ շաբաթ ես պատիվ ունեցա հեռախոսազրույց ունենալՆուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ դատական գործի կարգավիճակի վերաբերյալ։ Որքան ինձ հայտնի է, սա առաջին հարցազրույցն էր, որ Նորին գերազանցությունը շնորհել էր լրատվամիջոցի ներկայացուցչին այս հարցի առնչությամբ։ Նա ինձ տեղեկացրեց, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը միայն Ստամբուլում ուներ շուրջ 1200 կալվածք: Պատրիարքարանը ուներ նաեւ տասնյակ այլ կալվածքներ ամբողջ Թուրքիայում, որոնք կառավարության կողմից բռնագրավվել էին 1915 թ․ Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում: Պատրիարք Մանուկյանը նշեց, որ Թուրքիայի Յալովա քաղաքում Երուսաղեմի պատրիարքարանի սեփականություն հանդիսացող շատ մեծ եւ արժեքավոր մի կալվածք 1950 թ․ մի թուրքահայի կողմից վաճառվել է մի թուրքի, որից հետո նա փախչել Միացյալ Նահանգներ։ Պատրիարքն ասաց, որ ինքը շահագրգռված է դատական ​​հայց հարուցելու այդ թուրքահայի ժառանգների դեմ:

1973 թ․ օգոստոսի 7-ին Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը ի սկզբանե Երուսաղեմի կալվածքները ընդգրկել էր իր ցանկում։ Երբ որոշում կայացվեց դրանք Հիմնադրամի գլխավոր վարչության ենթակայությունից հանելու մասին, Երուսաղեմի պատրիարքարանը 2012 թ. հուլիսի 19-ին դատական ​​հայց ներկայացրեց, սակայն թուրքական դատարանը մերժեց հայցադիմումը: Չնայած Պատրիարքարանը շահեց բողոքարկումը, սակայն դատարանը մերժեց այդ որոշումը․․․

Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ այս պահին կարիք չկա քննել Երուսաղեմի  Հայոց պատրիարքարանի կողմից պահանջվող կալվածքների սեփականության իրավունքը:

Սահմանադրական դատարանն այնուհետեւ որոշում կայացրեց, որ «նախքան փաստաթղթերը եւ գրառումները, մասնավորապես դատական գործի վարչական քննությունները դատարան ներկայացնելը, պետք է հնարավոր լիներ պարզել, թե արդյոք եղե՞լ է երկրորդ  Հիմնադրամ, թե՞ ոչ։ Առանց այդ բոլոր հարցերի պարզաբանման եւ առանց այդ բոլոր անհրաժեշտ քննությունների իրականացման դատական հայցադիմումը մերժելը մեծ անհարմարություն է առաջացրել դիմումատուի [Պատրիարքարան] համար, եւ դատարան դիմելու նրա իրավունքին միջամտելը եղել է անհամաչափ։ Այս մերժմամբ խախտվում է Սահմանադրական դատարանի 36-րդ հոդվածը՝ դատական կարգով մարդու իրավունքների պաշտպանությունը»: 

Սա կարեւոր դատավարություն է ոչ միայն Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, այլեւ ողջ հայ ժողովրդի համար: Հայցադիմումով պահանջվող հսկայական թվով ՝ 1200 կալվածքները, այն դարձնում են խիստ արժեքավոր, հատկապես հաշվի առնելով դրանց գտնվելու վայրը Ստամբուլում ՝ Թուրքիայի ամենանշանավոր քաղաքում:

Թեեւ դեռ շատ վաղ է խոսել այս դատական գործընթացի վերջնական արդյունքների մասին, հավանական է, որ Պատրիարքարանը վերականգնի 1200 կալվածքների մի մասը, եթե ոչ բոլորը, ապա Թուրքիայի կառավարությունը կարող է թույլ չտալ այդ գույքի վաճառքը եւ եկամուտների դուրս բերումը Թուրքիայից, թույլ տալով միայն գույքի օգտագործումը կամ դրա վարձակալությունը ուրիշների կողմից: Ստացված եկամուտը այնուհետեւ կարող է օգտագործվել Թուրքիայի հայկական դպրոցների եւ եկեղեցիների աջակցության համար:

Այնուամենայնիվ, եթե ստորին ատյանի դատարանը եւ Սահմանադրական դատարանը որոշում կայացնեն ընդդեմ հայկական Պատրիարքարանի, ապա այն կարող է հետո դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Կիլիկիո կաթողիկոսարանը նույն սխեմային հետեւելու գործընթացի մեջ է, այն բանից հետո, երբ նրա հայցադիմումը մերժվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, քանի որ այն ուղղակիորեն ներկայացվել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ շրջանցելով Թուրքիայի ստորին ատյանի դատարանը: Կաթողիկոսարանն այժմ իր հայցը վերաներկայացնում է Թուրքիայի ստորին ատյանի դատարան։

Այս երկու դատավարությունների վերաբերյալ թուրքական դատարանների, անհրաժեշտության դեպքում, նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը վերաձեւակերպելու է Թուրքիայից հայկական պահանջների օրինական հետապնդման օրակարգը՝ Հայոց ցեղասպանության պարզ ճանաչումից ավելի հեռուն գնալով:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal