Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մին­չև ՍԴ կազ­մը չփոխ­վի, «ներդ­րում­ներ չեն լի­նե­լո՞ւ».

Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները շարունակվում են։ ՍԴ անդամները որոշում են կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Սրանով ՍԴ անդամները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ չնայած առկա ճնշումներին՝ կաշկանդված չեն անկախ որոշումներ կայացնելուց։

Իսկ իշխանությունը տարբեր մեթոդներ է գործի դնում, որպեսզի ՍԴ-ն դարձնի իր կողմից վերահսկելի և փոխի դատավորների կազմը։ 

Սա դարձել է իշխանությունների համար կյանքի ու մահու խնդիր, կարծես հենց դրանից է կախված մեր երկրի վաղվա օրը, տնտեսության զարգացումը, մի խոսքով, կարծես հիմա էլ՝ մինչև Հրայր Թովմասյանը հրաժարական չտա, «ներդրումներ չեն լինելու»: 

Այս նպատակին հասնելու համար կառավարությունը նույնիսկ հանդես եկավ «օրինական կաշառքի» առաջարկով՝ Դատական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով, որով նախատեսվում է, որ 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ՍԴ դատավորները կարող են հեռանալ ՍԴ-ից, բայց շարունակել ստանալ աշխատավարձ, հավելավճար մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը։

Ըստ էության, հրաժարականի դիմաց դատավորներին կառավարությունն առաջարկում է երկարաժամկետ բարձր աշխատավարձ՝ չաշխատելու դիմաց։ Եվ այս համատեքստում հասկանալի է ՍԴ դատավորների վրդովմունքը, թե իրենք չեն պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ։

Երբ կառավարության կողմից առաջարկված այս գործարքը չաշխատեց, իշխանություններն անցան քրեական գործերի հարուցման գործելակերպին, և առաջին հերթին նշանառության տակ է հայտնվել ՍԴ նախագահը։ Այդպիսով փորձ է կատարվում ճնշում գործադրել դատավորների վրա, որպեսզի հրաժարական տան։ Սակայն քրեական գործերի հարուցման գործելակերպը դեռևս չի նշանակում, թե իշխանության համար ՍԴ-ի հետ կապված հաջող սցենարն արդեն իրականություն է։

Դատավորներին փոխելու այլ տարբերակներ ևս քննարկում են, և անգամ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ իրենց նպատակին հասնելու համար կվերակազմավորեն ՍԴ-ն՝ ընդհուպ սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի անցկացման միջոցով։

Եվ ահա, որպեսզի իշխանության այս գործողությունները և դատաիրավական բարեփոխումները կոշտ գնահատականի չարժանանան եվրոպական տարբեր կառույցների կողմից, իշխանական պատվիրակությունը դեսանտ էր իջեցրել Վենետիկի հանձնաժողով, որը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինն է և սահմանադրական, դատաիրավական օրենքների դեպքում կարծիք է ներկայացնում տվյալ կարգավորման սահմանադրականության, միջազգային իրավունքի հետ համապատասխանության վերաբերյալ։ 

Չնայած այդ կարծիքը խորհրդատվական է, սակայն Հայաստանը չի կարող հաշվի չնստել դրա հետ։

 

Ուշագրավ է, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Հայաստանի պատվիրակությունը փորձել է քաղաքական առևտրի մեջ մտնել Վենետիկի հանձնաժողովի հետ, որի էությունը հետևյալն է՝ Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տալիս ՍԴում իշխանության նախաձեռնած փոփոխություններին, իսկ դրա դիմաց Հայաստանը վավերացնում է Ստամբուլ յան կոնվենցիան։ 

Սակայն երբ համացանցում տարածվեց Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական եզրակացության՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հատվածի թարգմանությունը, պարզ դարձավ, որ հանձնաժողովն այն կարծիքին է, որ պաշտոնից հրաժարումը պետք է տեղի ունենա ՍԴ դատավորների կամավոր որոշման վրա, իսկ դատավորների նկատմամբ անհիմն (քաղաքական եւ անձնական) ճնշումները պետք է բացառվեն։ Այսինքն՝ ստացվում է, որ Վենետիկի հանձնաժողովը կանաչ լույս չի վառում իշխանության՝ ՍԴ-ն վերակազմավորելու գործողությունների առաջ։

Իսկ ինչ վերաբերում է Ստամբուլ յան կոնվենցիային, ապա արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, թե իշխանությունները մտադիր են այն խորհրդարանում քննարկման դնել 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։

 Հասկանալի է, որ հասարակության գերակշռող մասը դեմ է կոնվենցիայի վավերացմանը, և դժվար թե խորհրդարանում հնարավոր լինի այն վավերացնել, քանի որ պատգամավորները չեն կարող հաշվի չնստել հանրային կարծիքի հետ։ Թեպետ, ինչպես ասում են, երբեք մի ասա երբեք:

Ուղղակի հարցն այն է, թե ինչո՞ւ են իշխանությունները մտադիր այդպես համառորեն քննարկման դնել Ստամբուլ յան կոնվենցիան։ Բայց սա, ինչպես ասում են, այլ «դասի» թեմա է:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal