Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ար­դյու­նա­վե­տու­թյան խնդիր­ներ, կամ՝ ին­չո՞ւ են կենտ­րո­նա­նում հենց եր­կա­րա­ժամ­կետ ծրագ­րե­րի վրա

INTERVIEW

Եթե պաշտոնյաները գիտակցում են, որ խոսքն իրենց հարկատուների գումարների մասին է, և իրենք հաշվետու են իրենց հարկատուների առաջ, ապա չպետք է մտածեն փողն ուղղակի ծախսելու մասին: Պետք է պատասխանատվություն ունենան՝ մտքում ունենալով այն հարցադրումը, թե ինչո՞ւ ծախսեցին այդ գումարները: Կարևոր է, որ կառավարության ներսում վերահսկեն, թե այդ ծախսերն արդյո՞ք արդյունավետ են կատարվել:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով պետական բյուջեի հաշվին կատարվող որոշ ծախսերին: Նշված տրամաբանության մեջ նա ընդգծեց, որ դեմ չէ գնումներին, կողմ է նաև պարգևատրմանը, բայց միայն մեկ պայմանով՝ եթե դա լավ աշխատանքի դիմաց է:

«Ուղղակի այստեղ մի հարց կա. կառավարության անդամները և գերատեսչություններն ինչպիսի՞ էֆեկտիվություն են ապահովում: Այդ առումով դեռ խնդիրներ կան: 

Ունենք բավականին մեծ թվով տեղակալներ, որոնց ակտիվությունը դեռ պետք է բարձրացվի: 

Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությունում բավականին տեղակալներ կան, բայց փայլուն արդյունքներ չկան: Կան տեղակալներ, որոնք գալիս են տարբեր քննարկումների, փիլիսոփայական, ոչինչ չտվող զրույց են վարում ու գնում: 

Այլ նախարարություններում ևս խնդիրներ ունենք: 

Ընդհանուր առմամբ, շատ կարևոր է, թե գնումները որ գերատեսչության համար են կատարվել, օրինակ՝ մեքենաները բոլորի՞, թե մի քանի նախարարության մի քանի պաշտոնյայի համար են գնվել: 

Հարցն այն է, որ խրախուսական մոդելը արդարացի պետք է լինի: 

Բոլոր հարցերի շեշտադրումը պետք է արվի պատասխանատվության ինստիտուտի տրամաբանությամբ: Նույն ծառայողական մեքենան պետք է որպես անհրաժեշտություն դիտարկվի, օրինակ՝ ավելի կարճ ժամանակում որևէ մարզ հասնելու համար: 

Չպետք է շքեղություն լինի, իսկ վարորդը՝ մշտապես կանգնած նախարարության պատի տակ: 

Անհրաժեշտ գործիքակազմը պետք է նպաստի աշխատանքի արագ ու որակյալ կատարմանը, պետությունը դրա համար է տրամադրում այդ ամենը, ոչ թե նրա համար, որ լինի սովետական մոտեցում, ըստ որի՝ եթե «մինիստր» է՝ անպայման պետք է տասը քարտուղար ու խորհրդական ունենա»,-ասաց մեր զրուցակիցը:

Գագիկ Մակարյանը շեշտեց, որ կառավարության որոշակի թևերի աշխատանքում դրական արդյունքներ է նկատել, բայց մյուս գերատեսչությունների մասով վերապահումներ ունի. 

«Նախարարությունները թույլ են մնում, բացակայում է պետական կառույցների միջև ներդաշնակ համագործակցությունը, որը կարևոր է նաև տնտեսական զարգացման համար: Հնարավոր է՝ որոշ երևույթներ չեն կարգավորվում ամբիցիաների պատճառով: 

Կարևոր է նաև այն, թե ովքեր ինչ խորհուրդներ են տալիս վարչապետին՝ սկսած նախարարներից, վերջացրած խորհրդականներով: 

Օրինակ, երբ կրթական համակարգում խնդիրներ ենք տեսնում, հարց է ծագում՝ ո՞վ է վարչապետին խորհուրդ տալիս, թե ում պետք է նշանակեն այս կամ այն բուհի ժ/պ: 

Այդ նշանակումներին հաջորդում են ինտրիգներ, որոնց հիմա ևս ականատես ենք լինում: Մեծ հաշվով՝ կան կադրեր առաջադրելու վրիպումներ»:

Գ. Մակարյանի հետ զրույցում անդրադարձանք երկարաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերին, մասնավորապես՝ 2050 թվականի վերաբերյալ հնչող կանխատեսումներին: Մեր զրուցակիցը շեշտեց, որ իրականում առաջին հերթին կարճաժամկետ ծրագրերի կարիք ունենք:

«Շատ կարևոր է ճիշտ պլանավորումը հենց կարճաժամկետ հատվածում, որովհետև եթե մենք կարճաժամկետ հատվածում չկարողանանք հաջողություններ գրանցել, ապա երկարաժամկետ հատվածում դրանք արձանագրելը դժվար կլինի: Ինչո՞ւ են երկարաժամկետ գաղափարներով առաջ գնում: 

Պատճառը պարզ է. որովհետև երկարաժամկետ հատվածում ռազմավարություններ սահմանելն ավելի հեշտ է: Այդպես կարող ես ավելի ճոխ թվերի մասին գրել, որոնք ապացուցելի չեն: Կամ էլ զուտ ոգեշնչելու համար են ասում, թե այսպիսի երկիր ենք ուզում ունենալ: Իսկ կարճաժամկետն ավելի իրական է:

 Եթե դրանք չիրականացվեն, ապա տնտեսական, սոցիալական ու այլ հարցերի լուծման տեսանկյունից մենք խնդիրներ կունենանք: 

Իսկ կարճաժամկետ ու միջնաժամկետ հատվածներում չսխալվելու, իրավիճակը ճիշտ գնահատելու համար ավելի խորը վերլուծություն է պետք»,-ասաց Գ. Մակարյանը:

Վերջինս նշված համատեքստում կարևորում է հատկապես մարզերի ու համայնքների դերը, որոնց մասով որոշակի խնդիրներ է նկատում:

«Համայնքներում չեմ նկատում պատասխանատվությունը: Համայնքների զարգացումը խնդիր է, մյուս կողմից կարևոր է մարզպետների, համայնքների ղեկավարների գիտելիքը, փորձն ու մասնակցությունը:

Կարևոր չէ, որ նրանք հիմա էկրաններին երևում են, որ «Իմ քայլը հանուն մարզերի զարգացման» միջոցառումներին այնտեղ են… 

Համայնքապետների իրական մասնակցությունն է կարևոր: Բայց անընդհատ տարբեր մարզպետների հետ պատմություններ, կոնֆլիկտներ են լինում: 

Այս ամենը պետք է բացառվի՝ հենց իրենց պահվածքով ու աշխատանքով: Ես միշտ եմ ասել՝ մեր տնտեսության կեսը համայնքներում է, բայց այնտեղ աշխուժացումներ այդքան էլ չկան: Այդուհանդերձ՝ ստեղծված հնարավորությունները պետք է համակարգել, էֆեկտիվ ծախսեր իրականացնել, իսկ պետական բյուջեին պետք է վերաբերվել խնամքով ու պատասխանատվությամբ: 

Համապատասխան նախարարությունները պետք է բծախնդիր լինեն ու պարզեն՝ համայնքներում ծախսերն օպտիմա՞լ են, թե՞ ոչ, հետագա զարգացման նպատակները դրվա՞ծ են, թե՞ ոչ»,-հավելեց Գ. Մակարյանը:

Նրա դիտարկմամբ, այսօր, մեծ հաշվով, հինգ ոլորտ ունենք, որոնցում կայուն զարգացող գործընթացներ կան:

«Խոսքը զբոսաշրջության, վերամշակող արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեքստիլի, հանքարդյունաբերության ոլորտների մասին է: Խնդիր ունենք գյուղատնտեսության ոլորտում, որը պետք է հիմքից վերակենդանացվի, իսկ գյուղատնտեսության զարգացումը գլոբալ առումով կբերի զբաղվածության խթանման, եկամուտների ավելացման, կնպաստի, որ երիտասարդների ընտանիքները չհեռանան իրենց բնակավայրերից»,-ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ շեշտելով համաչափ զարգացման կարևորության մասին:

«Չպետք է մտածեն, որ, օրինակ՝ կրթության թեման պատկանում է միայն համապատասխան նախարարությանը: Նույն հարցը նաև էկոնոմիկայի, զբաղվածության, միգրացիայի ծառայության և այլ գերատեսչությունների խնդիրն է: 

Ընդհանուր առմամբ, ցավոք, պետական մարմիններն այդ առումով դեռ ձեռքները լվացած են մնում. չեն մասնակցում բոլոր գործընթացներին, չեն խորանում մյուս գերատեսչությունների կողմից շրջանառության մեջ դրվող նախագծերի մեջ, իրենց կարծիքը չեն տալիս: 

Օրինակ՝ եթե ֆինանսների նախարարությունը պետական շատ գնումներ չի կազմակերպել, ապա էկոնոմիկայի նախարարությունը չպետք է լռի ու մտածի, որ անպայման վարչապետը պետք է ասի նախարարին՝ ինչո՞ւ չեք իրականացրել: 

Հարյուրավոր ընկերություններ, մասնակցելով այդ գնումներին, իրենց գործունեությունն են զարգացնում, եկամուտ ապահովում: Պետք է հնչեն հարցադրումներ: 

Օրինակ՝ ինչո՞ւ են այդ գնումները պլանավորվել, մտել բյուջե: Եթե որոշել ենք, որ այդ գնումները պետք չեն, ուրեմն, սխա՞լ ենք պլանավորել բյուջեն: 

Չէ՞ որ նոր թիմն է կազմել նախորդ տարվա բյուջեն, ինչո՞ւմ ենք թերացել: Գնումները կատարվում են ծառայությունների որակը բարձրացնելու համար, եթե պետությունը գնումներ չի իրականացրել, ապա ինչ-որ բան չի կատարել: 

Նախարարությունը, փոխվարչապետները պետք է արձագանքեին ու ասեին, որ սա տնտեսության մեջ գլոբալ խնդիրներ է առաջացնում: 

Խուսափելը, լռելը՝ պայմանավորված քաղաքական հանգամանքներով, մեզ ձեռնտու չէ»,-եզրափակեց Գ. Մակարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal