Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հսկա օրենսգիրք. ի՞նչ բովանդակություն ունի աշխարհի ամենամեծ գիրքը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

սկա օրենսգիրքը (լատիներեն Codex Gigas) մոլորակի` չափերի առումով ամենամեծ գիրքն է: 

Այն ունի 91,5 սմ երկարություն, 50 սմ լայնություն և 22 սմ հաստություն, իսկ քաշը 75 կիլոգրամի է հասնում: Այնուամենայնիվ, ոչ թե գրքի չափերն են նրա ամենակարևոր առավելությունը, այլ բովանդակությունը: Գրքի մեջ կենտրոնացված են Սուրբ Բենեդիկտի՝ կաթոլիկ ամենահին օրդենի վանականների այն ամենակարևոր գիտելիքները, որոնք նրանք ունեցել են 13-րդ դարի սկզբներին: 

Այնպես որ, գիրքը ոչ միայն մեծ է, այլ նաև բավականին հին: Հսկա օրենսգրքի տարեթիվ ընդունված է համարել 1230 թվականը, քանի որ այդ թվին վանականներն ավարտել են նրա կազմումը, իսկ գիրքը գրելու ստույգ ընթացքը անհայտ է, և ենթադրաբար դա եղել է 12-րդ դարի վերջին, կամ էլ 13-րդ դարի առաջին տասնամյակում: 

Չնայած այն բանին, որ Հսկա օրենսգիրքը շատ հին է, այն մեզ է հասել բավականին լավ վիճակում: Ժամանակի ընթացքում նրա 640 էջերից միայն 16-ն են կորել: 

Գիրքը գրելու համար օգտագործվել են մագաղաթներ, որոնք պատրաստվել են 160 ավանակների կաշվից: 

Հսկա օրենսգիրքը շատ գունեղ է, որոշ էջերում որպես գլխագիր առկա է միայն մեկ մեծատառ, որը գրված է շատ գեղեցիկ ոճային ձևավորմամբ: 

Գրքի ձևավորման համար օգտագործվել են բազմագույն ներկեր և ոսկու փոշի: Գրքի հեղինակի անվան վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ չեն հասել մեր օրեր, բայց հստակ հայտնի է, որ դա եղել է մեկ անձ: 

Ձեռագրի, գրելու ոճի և այլ առանձնահատկությունների վերլուծությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ գիրքը գրվել է մեկ անձի կողմից: 

Կա վարկած, որ Հսկա օրենսգրքի հեղինակը Բենեդիկտյանների օրդենի վանական Հերման Մենակյացն է, որը իր ամբողջ կյանքն է նվիրել այդ գիրքը գրելուն: Հերման Մենակյացը մասնագիտությամբ գրքերի պատճենահանող էր և մուտք ուներ վանքի գրադարան, որը և օգտագործել է այս մեծագույն ստեղծագործությունը գրելիս: 

Հսկա օրենսգիրքը ունի Աստվածաշնչյան տեքստեր, որոնք զբաղեցնում են գրքի գրեթե կեսը: Բացի այդ, այն պարունակում է այնպիսի հին փիլիսոփաների և գիտնականների գործեր, ինչպիսիք են Հիպոկրատը, Հովհաննես Ֆլավիոսը, Թեոֆիլոսը և այլն, ինչպես նաև կան այլ հին ձեռագրեր, որոնք գրվել են մինչև Քրիստոսի ծնունդը: 

Նշենք, որ Գիրքը գրվել է Պրահայից արևելք գտնվող Պոդլաժիցե քաղաքի տարածքում գտնվող վանքում: 

Հսկա օրենսգրքում ներկայացված են նաև տարաբնույթ միջոցառումների ժամանակացույցներ, վանականների և հավատացյալների նկարագրություններ: 

Գրքում առկա են անգամ շատ անսովոր տեղեկություններ` այդ հեռավոր ժամանակներում օգտագործվող կախարդական հմայություններ և բանաձևեր:

 Հսկա օրենսգիրքը գրված է լատիներենով, այնուամենայնիվ, հանդիպում են եբրայերեն, հին հունարեն և նույնիսկ երկու տարբերակով եկեղեցական սլավոներեն (կիրիլական և գլագոլիտիկ) գրություններ: 

Այս փաստերը ցույց են տալիս, որ գրքի հեղինակը շատ լավ կրթություն է ունեցել և տիրապետել է բազմաթիվ լեզուների: Երկար ժամանակ Հսկա օրենսգիրքը պահվում էր Չեխիայում՝ այն վանքում, որտեղ գրվել էր: Սակայն 15-րդ դարում վանքը քանդվելուց հետո այն տեղափոխվել է Պրահա, որտեղ այն պահվել է երկու դար՝ մինչև 1648 թվականը, երբ Տասներեքամյա պատերազմի ժամանակ Պրահան գրավվել է շվեդների կողմից: 

Շվեդները արժանի կերպով են գնահատել այդ ռազմավարը և այն պահպանման են հանձնել Շվեդիայի Արքայական պալատ, որտեղ այն հազիվ է փրկվել այրվելուց 17-րդ դարի վերջերին տեղի ունեցած հրդեհներից մեկի ժամանակ: 

Հսկա օրենսգրքի ներկայիս գտնվելու վայրը Շվեդիայի Թագավորական գրադարանն է: 

Այնուամենայնիվ, չեխերը այդ աշխատանքը համարում են իրենց ազգային գանձ և սեփականության իրավունք ունեն գրքի նկատմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal