Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը

ECONOMICS

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և չինական UnionPay International-ի համագործակցության արդյունքում Հայաստանում մեկնարկեց UnionPay քարտերի սպասարկումը:

Համագործակցության շրջանակում UnionPay քարտապանները հնարավորություն կստանան իրենց քարտերով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի POS տերմինալների միջոցով վճարումներ կատարել Հայաստանի ամբողջ տարածքում, ինչպես նաև գումար կանխիկացնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բոլոր բանկոմատներից:

«Այսօր մեզ համար շատ նշանավոր օր է. կնքեցինք պայմանագիր, որով հնարավորություն կունենանք Հայաստանում սպասարկել ամենադինամիկ զարգացող վճարային համակարգերից մեկի՝ UnionPay-ի քարտերը և այս շրջանակում Հայաստանը զբոսաշրջիկների համար կդառնա ավելի հարմարավետ, քանի որ բոլոր
կանխատեսումներով Հայաստանում զբոսաշրջության ծավալները տարեցտարի աճելու են և այս տարի արդեն իսկ գրանցել ենք բավականին լուրջ աճ՝ մասնավորապես Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից: ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սպասարկում է Հայաստանում ամենամեծ թվով վճարային համակարգերի կողմից
թողարկված քարտերը և մենք հուսով ենք, որ շատ արագ կկարողանանք մեր սպասարկման բոլոր կետերում սպասարկել UnionPay քարտերը։ Պայմանագիրը մեզ համար նաև ռազմավարական նշանակություն ունի: Մեծ պատիվ է լինել UnionPay-ի գործընկերը Հայաստանում և վստահ ենք, որ շատ շուտով կարձանագրենք նշանակալի
արդյունքներ։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս իրադարձության առթիվ և վստահություն եմ հայտնում, որ մեր համագործակցությունը կլինի բեղմնավոր և մենք պատիվ կունենանք մեկ տարի անց այդ մասին խոսելու»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Ուրախ եմ Հայաստանում գտնվելու առթիվ: Հայաստանի մասին շատ եմ լսել: Այսօր UnionPay-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի համագործակության մեկնարկն ենք ազդարարում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս օրվա կայացմանը: UnionPay-ը արագ զարգացող միջազգային վճարային ընկերություն է և մենք ցանկանում ենք մեր տարիների կուտակած փորձը փոխանցել և ներդնել
Հայաստանում: Ուրախ ենք մեր գործունեությունը նաև Հայաստան հասցնելու կապակցությամբ: Մեր գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում ունի մեծ թվով բանկոմատներ, սպասարկում է ամենամեծ թվով վճարային համակարգերը, ինչը UnionPay-ի քարտապաններին թույլ կտա Հայաստանում լիարժեք օգտագործել
իրենց քարտերը: Ուրախ եմ նշել նաև, որ ապագայում UnionPay-ի բջջային վճարումները ևս հասանելի կլինեն Հայաստանում: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս համագործակցության կապակցությամբ»,- նշել է China UnionPay-ի տնօրենների խորհրդի նախագահ Շաո Ֆուջունը:

«Կենտրոնական բանկի անունից շնորհավորում եմ հերթական ձեռքբերման համար: UnionPay-ի մուտքը հայաստանյան շուկա շատ կարևոր իրադարձություն է և պետք է արձանագրենք, որ ըստ էության սա սկիզբն է այն երկարատև և փոխշահավետ համագործակցության, որ մենք ունենալու ենք: Հույս ունենք, մեր գործընկերների շնորհիվ մենք նաև նոր տեխնոլոգիաների մուտք կունենանք Հայաստանի Հանրապետություն: Վստահ եմ, որ դա կնպաստի ֆինանսական ծառայությունների բազմազանությանը, որի արդյունքում կշահի սպառողը: Ես վստահ եմ նաև, որ սա կնպաստի նաև շուկայում առողջ մրցակցությանը և նման միջազգային խոշոր խաղացողների առկայությունը հնարավորություն է տալիս մեզ վստահ լինելու, որ միջազգային լավագույն փորձը ևս ներկա կլինի մեր երկրում»,- իր խոսքում նշել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

«Ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին և UnionPay-ին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան անունից: Վստահ եմ, որ UnionPay-ի մուտքը Հայաստան կբարձրացնի զբոսաշրջության արդյունքներն ու ակնհայտորեն կբարելավի դեպի Ասիա և Չինաստանից Հայաստան ճանապարհորդելու ընթացքում վճարումներ կատարելու պայմանները: Կարծում եմ, որ UnionPay-ի մուտքը Հայաստան նաև էական պայմաններ կստեղծի երկու երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցության զարգացման համար»,- նշել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն պարոն Թիան Էրլունը:

UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է:
UnionPay International-ի քարտերով վճարումներ են կատարվում աշխարհի շուրջ 177 երկրներում, որոնցից 55-ում նաև թողարկվում է UnionPay-ի քարտեր:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal