Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հնա­րա­վոր չէ հան­րու­թյա­նը անընդ­հատ կե­րակ­րել ին­ֆոր­մա­ցի­ոն հոս­քե­րով

ANALYSIS

Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բնակչության շրջանում մեծ հույսեր արթնացան, թե նոր իշխանություններին հաջողվելու է ապահովել երկրի սրընթաց զարգացումը, սակայն նույնիսկ մեկուկես տարի անց էլ նշված զարգացումը տեսանելի չէ։

Քաղաքացիների մոտ հույսերն արթնացրել էր Փաշինյանը իր հայտարարություններով, թե իր պաշտոնավարման արդյունքում պետբյուջե մուտք են արվելու պետությունից գողացված միլիարդավոր դոլարները, արդյունքում բարելավվելու է բնակչության սոցիալական դրությունը և այլն։ Վերջինս նաև խոստացել էր ներդրումային բում ապահովել ու վերացնել մենաշնորհները։ Ավելին, ասել էր, թե կախարդական փայտիկ ունի:

Եթե Փաշինյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում քաղաքացիները մեծ եռանդով էին հետևում կառավարության գործունեությանը, ապա վերջին շրջանում իրավիճակի փոփոխություն է նկատվում։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ կառավարությունը փորձում է գունավոր ակնոցներով ներկայացնել երկրում առկա իրադրությունը։

Այս նպատակի համար իշխանության կողմից բնակչությանը հրամցվում է ինֆորմացիոն փուչիկ, որի նպատակը քաղաքացիների ուշադրությունը իրական և կարևոր նշանակություն ունեցող խնդիրներից շեղելն է։ 

Թերևս սրանով է պայմանավորված, որ հանրային լայն քննարկման առարկա են դառնում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տարբեր աղմկահարույց քրեական գործերի հարուցումը, օրհներգի կամ զինանշանի փոփոխության թեման, Փաշինյանի արած սելֆիները, փոքր նշանակություն ունեցող տարբեր հանդիպումները, փառատոնները և այլն։

Ցանկացած փոքր ու միջին ձեռքբերում, որին հասնելու համար կառավարության կողմից հատուկ ջանքերի գործադրում պետք չէ, Փաշինյանը գունազարդված ձևով, 100 փաստերի կամ այլ ձևաչափով հրամցնում է հանրությանը։ 

Այնինչ նախկինում էլ են եղել այդպիսի հարյուրավոր, գուցե նաև հազարավոր ձեռքբերումներ, ուղղակի դրանց մասին շատ չի խոսվել։

 

Իսկ ինչ վերաբերում է ձախողումներին, ապա իշխանությունները նախ և առաջ փորձում են դրանցում մեղադրել նախկիններին՝ նշելով, թե այդ խնդիրները գալիս են նախորդ կառավարություններից, և իրենք ամեն ինչ անելու են իրավիճակը շտկելու ուղղությամբ և այլն։ 

Շարունակվում է կիրառվել նաև այն հնարքը, թե ռևանշիստները դավադրություն են նախաձեռնել և չեն թողնում, որ կառավարությունը զարգացնի երկրի տնտեսությունը։

Լուրջ խնդիր է նաև այն, որ չնայած հանրության ուշադրությունը շեղելու կառավարության ջանքերին, մարդիկ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել կառավարության կողմից պետբյուջեի գումարների վատնման թեմաներին, որոնցից են, օրինակ՝ կառավարության ներկայացուցիչների և պատգամավորների գործուղումների և այցելությունների համար ճոխ և անհիմն ծախսերի կատարումը, 2 միլիոն դոլարով կառավարական առանձնատան հիմնանորոգումը, վերջերս 48 մլն 900 հազար դրամի հատկացումը Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը, հատուկ չվերթվ ԱՄՆ մեկնելը և այլն։ 

Այնինչ, երբ Փաշինյանը և իր գլխավորած ուժը ընդդիմադիր էին, այն ժամանակվա իշխանություններին էին մեղադրում վատնումների մեջ։

Կառավարության կողմից կիրառվող հնարքներից մեկն էլ խնդրահարույց հարցերից խուսափելն է, կամ դրա մասին ցուցանիշներ չտրամադրելը։ 

Ստացվում է, որ Փաշինյանը մի կողմից՝ սելֆիների և ուղիղ եթերների միջոցով փորձում է ցույց տալ, թե կառավարությունը թափանցիկ է հասարակության համար, սակայն մյուս կողմից՝ հասարակությունից գաղտնի են պահվում այն ցուցանիշները, որոնք կառավարության օգտին չեն։ 

Օրինակ՝ Փաշինյանը կարող է կառավարության նիստում և ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալ թանգարաններ այցելությունների աճի ցուցանիշին, սակայն կառավարությունը չի հրապարակում ներդրումների, արտագաղթի, համադրելի գներով արտահանման, երկրից կապիտալի արտահանման թվերը։ 

Իրականում հնարավոր չէ բնակչությանն անընդհատ կերակրել միևնույն ինֆորմացիոն հոսքերով և առկա խնդիրները պահել թաքնված վիճակում, քանի որ այդ պրոբլեմները ժամանակին լուծում չստանալու արդյունքում պայթելու են՝ իրենց բացասական հետևանքներով։ 

Օրինակ՝ երբ թաքցնում են արտագաղթի ցուցանիշները և քայլեր չեն ձեռնարկում, որ այն դադարի, դրանով նպաստում են արտագաղթի ավելացմանը, և մի օր ստիպված են լինելու ընդունել, որ այդ խնդիրը կա։ 

Այս հարցում տեղին է բերել ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի խոսքերը, թե «հնարավոր է մշտապես խաբել ժողովրդի մի մասին, բոլորին` որոշ ժամանակ, սակայն հնարավոր չէ մշտապես խաբել բոլորին»:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal