Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ան­կախ եկա­մուտ­նե­րի և ծախ­սե­րի թե­թև­ա­կի մե­ծա­ցու­մից, շատ խո­ցե­լի կող­մեր ունենք»

INTERVIEW

Կառավարությունն արդեն հավանություն է տվել «2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է աճ թե՛ բյուջեի եկամուտների, թե՛ նաև ծախսերի մասով:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նախ նկատում է. ««Հավակնոտ» «աննախադեպ», «համարձակ» անունները ստացած նախկին բյուջեներից և ոչ մեկը չի բնութագրել նույն բյուջեների ամբողջ էությունը: 2020թ. բյուջեն այդ առումով ևս բացառություն չէ: 

Խնդիրն այն է, որ մենք մուտքային և ելքային մեծ հնարավորություններ չունենք: Այսինքն, պետության եկամուտները մեծ չեն, որ պետական գործառույթները բարձր մակարդակով իրականացվեն: 

2020 թվականի բյուջեն ևս այդպիսին է: Եվ սա անկախ այն հանգամանքից, որ թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի առումով չնչին ավելացում կա: 

Ի դեպ՝ եկամուտների ու ծախսերի ավելացումը նոր երևույթ չէ: 

Առհասարակ, յուրաքանչյուր տարվա բյուջե որոշակի չափով մեծ է եղել նախորդներից թե՛ ծախսերի, թե՛ եկամուտների կտրվածքով: 

Իսկ բյուջեի մեծությունը որոշվում է այն հանգամանքով, թե հարկային եկամուտներն ինչ հարաբերակցության մեջ են գտնվում ընդհանուր համախառն ներքին արդյունքի հետ: Այդ տեսանկյունից ՀՀ-ում ունենք չափազանց ցածր մակարդակ»:

Տնտեսագետը «Փաստի» հետ զրույցում շեշտեց, որ մեզ մոտ այդ հարաբերակցությունը տատանվում է 21-22 տոկոսի շրջանակում, իսկ կանոնակարգված երկրներում այդ ցուցանիշը ավելի քան 40 տոկոս է:

«Անկախ եկամուտների և ծախսերի թեթևակի մեծացումից, մենք շատ խոցելի կողմեր ունենք տարբեր ուղղություններով: 

Բնականաբար, գործադիր իշխանությունը հակված է ներկայացնել, թե 2020թ. բյուջեն աննախադեպ է, լավն է, այդուհանդերձ, այն սովորական, իներցիոն բյուջե է: 

Փաստորեն, մենք գործ ունենք մի տնտեսության հետ, որը շատ բարդ ու իներցիոն համակարգ է, և որտեղ շուտափույթ ժամանակահատվածում հնարավոր չէ հաջողություն ֆիքսել: 

Դա հնարավոր չէ առավել ևս այն պայմաններում, որոնք կան այս պահին: Մենք այսօրվա դրությամբ ունենք բյուջետային ընթացիկ ծախսերի գրեթե տասը տոկոս թերակատարում, ինչպես նաև 74-76 տոկոսի չափով կապիտալ ծախսերի թերակատարում: 

Այդ իրավիճակը նշանակում է, որ մենք չպետք է բարձրագոչ անվանումներ տանք նաև 2020թ. բյուջեին»,շեշտեց տնտեսագետը:

Նա ընդգծեց, որ առհասարակ յուրաքանչյուր բյուջեի 40-45 տոկոսը սոցիալական բնույթի ծախսերի համար է նախատեսվում. 

«Կենսաթոշակ, կրթություն, առողջապահություն և այլն: Քանի որ մեզ մոտ հնարավորությունները ճոխ ու մեծ չեն, փաստորեն, հիմնական եկամուտներն ուղղում են սոցիալական խնդիրների լուծմանը: 

Այդուհանդերձ, մենք սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունենք: Մասնավորապես՝ աղքատության մակարդակը մեզ մոտ չի փոխվում: 

Պաշտոնական տվյալներով, 32-34 տոկոս աղքատություն կա: 

Սակայն ավելի ցածր եկամուտների, հանրապետությունում առկա սոցիալական բևեռվածության պայմաններում աղքատությունն ավելի բարձր է՝ գրեթե 70 տոկոսի է հասնում: 

Այս համատեքստում յուրաքանչյուր բյուջե, այդ թվում՝ թե՛ 2020 թվականի, թե՛ տեսանելի ապագայի բյուջեները հազիվ կկարողանան սոցիալական որոշ հարցեր լուծել»:

Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ, մեծ հաշվով, ցանկացած պարագայում տնտեսական համակարգի զարգացումը մեծապես և ուղղակիորեն կապված է ներդրումների հետ:

«Բայց մեզ մոտ գոյություն ունի ներդրումների քաղց: Մեզ մոտ գրեթե հինգ անգամ պակասել են զուտ կապիտալ հոսքերը: 

Այսինքն, եթե անգամ օտարերկրյա ներդրումներ են իրականացվել, դրանցից ստացած շահույթը նորից Հայաստանից դուրս են հանել: 

Ստացվում է՝ դրանք հանրապետության համար առոչինչ են: 

Ընդհանուր առմամբ, զուտ շահույթը պայմանավորված է ներդրումներով: Եթե այս պարագայում մենք ունենք խոցելիություն, մնացած հարցերի մասին խոսելն ավելորդ է»,-հավելեց տնտեսագետը:

Տնտեսագետի հետ զրույցում անդրադարձանք նաև 2019թ. հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերին, մասնավորապես՝ տնտեսական աճին և տնտեսության ակտիվության ինդեքսին, որը կազմել է 7 տոկոս: Վարդան Բոստանջյանի խոսքով, կարելի է ասել, որ սա վատ ցուցանիշ չէ, բայց խնդիրն այլ է:

«Փոքր շրջանառության պարագայում մենք կարող ենք ֆիքսել մեծ թվեր: Այնքան փոքր է մեր երկրում շրջանառությունը, որ այդ թվերը բարձրաձայնելն ու դրանք աննախադեպ անվանելը ճիշտ չէ: 

Այդ մեծ թվերը դեռ դրական ծանրաբեռնվածության չափանիշ չեն: Իրականում դրական ծանրաբեռնվածությունը ենթադրում է այն, որ հասարակությունը ներառական կտրվածքով, թեկուզ փոքր չափերով զգում է, որ իր կենսամակարդակը բարելավվել է: 

Բայց, ցավոք, նման միտում Հայաստանում առայժմ չենք կարողանում տեսնել»,-եզրափակեց տնտեսագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal