Որքա՞ն են նվազել Բուլղարիայում ՀՀ դեսպանի դրամական միջոցները և ի՞նչ եկամուտ նա ունի
SOCIETYԲուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Դեսպանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների, փոխառությունների և եկամուտների վերաբերյալ:
Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանի փոխառությունների չափը 2018թ. հարկային տարվա վերջում կազմել են շուրջ 49 635 ԱՄՆ դոլար և 25 000 000 ՀՀ դրամ:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 18 000 000 ՀՀ դրամ, 1500 ԱՄՆ դոլար և 65 000 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները նվազել են՝ համապատասխանաբար կազմելով 12 000 000 ՀՀ դրամ, 1500 ԱՄՆ դոլար և 48 000 եվրո:
2018 թվականին Ա. Սարգսյանի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտը կազմել է 955 500 ՀՀ դրամ, որը գոյացել է կենսաթոշակից: Իսկ աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 27 010 եվրո: Ա. Սարգսյանը Բուլղարիայում ՀՀ դեսպանը է սկսած 2016 թվականից:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ