Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բենգալյան կրակի պատմությունը՝ Հին Հնդկաստանից մեր օրեր

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բենգալյան կրակը (գերմ աներեն ՝ bengalisches feuer-բենգալ յան կեղծ կրակ), հրարվեստում կիրառվող այրվող միացություն է: Բենգալյան մոմերը կազմված են երկաթյա մետաղալարից, որի ծայրերից մեկին բենգալ յան նյութ է քսված: 

Բենգալյան մոմի առանձնահատկությունն այրման մեջ է. այն տեղի է ունենում պարուրաձև՝ մոմի առանցքի շուրջը, որովհետև մետաղալարի նյութը այրվող նյութից առավել բարձր ջերմահաղորդում ունի: Բենգալյան կրակի պատմության արմատները պետք է փնտրել 5-ից 6-րդ դարերի Հին Հնդկաստանում: Անվանումը ծագել է Հնդկաստանի Բենգալիա նահանգից, որտեղ այն կիրառվել է ազդանշան տալու նպատակով: 

Պատմաբանները նաև վկայում են, որ ժամանակին տաճարներում կրոնական արարողությունների անցկացման ժամանակ զոհասեղանների վրա արտակարգ պայծառության կրակ էր բռնկվում և արագ մարում: 

Բենգալյան կրակը հասել է Եվրոպա Հնդկաստանի և Եվրոպայի միջև առևտրային ուղի բացվելուն պես: 

Այն ժամանակ բենգալ յան կրակը վառում էին ջահերի տեսքով: 

Բենգալյան ջահերի առաջացումը եղել է Եվրոպայում, իսկ Վալենսիայում այդ կրակի ստեղծման բաղկացուցիչ տարրերի պահպանման համար տարածքներ են առանձնացվել: 

Բենգալյան ջահերից մեզ ծանոթ բենգալ յան մոմերին անցում կատարելու հայտնագործությունը եղել է 6-ից 7-րդ դարերում:

 Այն ժամանակ հայտնի է դարձել նաև, որ չոր բույսերի ցողունների խոռոչները լցոնելու միջոցով հնարավոր է երկարացնել կրակի այրման ժամանակը: 

Սրանք այն առաջին բենգալ յան մոմերն են, որոնց բոցը ոչ միայն պայծառ էր, այլ նաև այրման ժամանակ բնորոշ ճայթյուններ էր առաջացնում: 

Այս գունավոր (կանաչ, կապույտ, դեղին) կրակ առաջացնող նյութերի կազմը հայտնի է դարձել միայն 18-րդ դարի սկզբին: 

Կայծկլտացող կրակի էֆեկտ ստանալու համար հիմնական բաղադրիչին սկսել են ավելացնել երկաթի օքսիդի խարտուքներ կամ մանրացված չուգուն: 

Հետագայում սկսել են օգտագործել մագնեզիումի փոշի՝ որպես դյուրավառիչ: 

Նման կերպ բենգալ յան կրակի զարգացումը ընթացել է երկու ուղղությամբ` բոցավառվող կրակ և կայծկլտացող կրակ ստանալու ուղղություններ: 

Բոցավառվող կրակ ստանալու համար առավել հաճախ օգտագործում են թղթե պարկուճներ, իսկ կայծկլտացող կրակի համար վառվող նյութը մի քանի շերտերով քսվում է փայտե ձողերի կամ մետաղալարերի վրա: 

Ռուս պիրատեխնիկ, պրոֆեսոր Պետրովսկին բենգալ յան բոցավառվող մոմերի արտադրության համար առաջարկել է որպես պարկուճ օգտագործել գրելու թուղթը՝ այն երեք անգամ ծալելով: 

Նման մոմերը չի կարելի ձեռքին պահել, քանի որ դրանք այրվում են պարկուճի հետ միասին, և այդ իսկ պատճառով այն հագցվում է ձողի վրա: 

Արդյունքում այրվելիս նկատվում է հրաշալի «կրակային պատկեր» պայծառ բոցի տեսքով: 

Այս տեսակի բենգալ յան մոմը հասել է մեր օրեր գործնականում անփոփոխ տեսքով, և նման մոմեր հիմնականում արտադրվում են Չինաստանում, Ճապոնիայում և Հնդկաստանում: 

Իսկ դրանց ժամանակակից անունը «հաղթական մոմեր» է, և այն հաջողությամբ կարելի է վառել նույնիսկ փակ տարածքում, քանի որ դրանք գործնականում անծուխ են: 

Ժամանակակից կայծկլտուն բենգալյան կրակը պարունակում է բարիումի նիտրատ՝ որպես օքսիդացնող, ալյումինի փոշի կամ մագնեզիում՝ որպես դյուրավառ, դեքստրին կամ օսլա՝ որպես սոսինձ, ինչպես նաև օքսիդացված երկաթյա խարտուքներ՝ կայծեր առաջացնելու համար: 

1999 թվականին երկու նկարիչներ՝ Տոբիաս Քիպը և Թիմո Պիտկյամոն, մշակել են մի տեխնիկա, որի շնորհիվ դիմանկարները նկարում են այրվող բենգալ յան մոմերով, ինչը նրանք անվանել են հրարվեստ: 

Այդ ժամանակվանից ի վեր նրանք հրարվեստի միջոցով նկարել են ավելի քան 20 000 դիմանկար:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer