N1 ԻԴԵԱԼական Սյունիք. Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է
SOCIETYԼինելով բացարձակ առաջատար շինանյութի ոլորտում եւ գիտակցելով այն, որ սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է, ԻԴԵԱԼ համակարգը տարածում է հարմարավետ առեւտրի չափանիշները ողջ Հայաստանով՝ ստեղծելով հարմարավետություն սեփական հայրենակիցների համար:
ԻԴԵԱԼ-ը մեկ տարի առաջ բացեց իր առաջին մասնաճյուղը Կապան քաղաքում՝ հնարավորություն ընձեռելով նաեւ սյունեցիներին առանց երկար ժամանակ կորցնելու օգտվել իր հսկայական տեսականուց եւ ներմուծելով ժամանակակից առեւտրի սկզբունքները Կապանում:
Եւ ահա, մեկ տարի անց, ԻԴԵԱԼիստները նորից Կապանում են, եկել են մեծ շուքով նշելու խանութ-սրահի 1 ամյակը, բերել են բազում անակնկալներ ու նվերներ սյունեցիների համար:
Հոկտեմբերի 19-ին, Կապանի քաղաքապետարանի հարակից այգում, ԻԴԵԱԼ համակարգը անցկացրեց հատուկ խաղարկություն սյունեցիների համար՝ պարգեւելով հաղթանակի աննկարագրելի զգացողություններ:
Խաղարկվեց Mercedes մակնիշի ավտոմեքենա եւ բազում այլ նվերներ հատուկ սյունեցիների համար: Խաղարկությանը մասնակցելու համար կարիք չկար գնումներ կատարել խանութ-սրահից, կտրոնը պարզապես նվիրում էին ԻԴԵԱԼիստները:
Այգում սպասողական մթնոլորտ էր, բազում երջանիկ դեմքեր սպասում էին լսել իրենց անունը, սպասում էին հաղթանակի, անհամբեր էին:
Վերջապես եկավ երկար սպասված պահը, հաղորդավար Անահիտ Կիրակոսյանը հնչեցրեց երջանիկ հաղթողի անունը, Սեյրան Աբգարյանն էր այդ երջանիկը, հուզված էր, էմոցիոնալ:
Այսպիսի անակնկալները լինելու են շարունակական, որովհետեւ սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է,- ժպիտով ասում է ԻԴԵԱԼիստներից մեկը: