Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փաշինյանն իր վրա կզգա, թե ինչ է լավ ուղղորդվող դժգոհ «քաղաքացիական հասարակությունը». «ԿՊ»

ANALYSIS

Past.am

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հոդված է նվիրել Հայաստանում  եւ երկրի իշխանությունների վրա Սորոսի հիմնադրամի ազդեցությանը։  Ներկայացնում ենք Ալեքսանդր Գրիշինի «Դասեր Սորոսից» հոդվածը՝ որոշ կրճատումներով։

 

Հայաստանում բավական մեծ արձագանք ստացավ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Սասնա ծռեր» ծայրահեղ արմատական քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ։ Միջոցառումը հանրայնացնել նախապես չէր ծրագրվում, բայց, ինչպես ասում են, մախաթը պարկում չես պահի։

 

Հայկական քաղաքական կյանքի նրբություններին անտեղյակներին այս ռանդեվուն առավել եւս զարմանալի է թվում այն իմաստով, որ «Սասնա ծռերը» երկրում հայտնի է ոչ թե պարզապես որպես կուսակցություն, որը տեսականորեն զինված ապստամբությունը (ահաբեկչությունը) ընդունում է որպես քաղաքական պայքարի մեթոդ, այլ այն իրականացնում է գործնականում։

 

Հենց այս կուսակցության ակտիվիստներն էին 2016-ին իրականացրել հարձակումը ՊՊԾ գնդի վրա, սպանել երեք ոստիկանի, եւս մի քանիսին պատանդ վերցրել, հընթացս էլ թալանել բանկոմատ։ Եվ նրանց գործողությունները համակարգում էր ոչ այլ ոք, քան Չուգասզյանը, որը փախավ այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունները բացահայտեցին նրա դերը հարձակման մեջ, ու «ջրի երես ելավ» այն բանից հետո, երբ «հեղափոխությունն» իշխանության բերեց Փաշինյանին։ Ավելի տեղեկացված ընկերներն  արմատականների հետ Փաշինյանի հանդիպման մեջ ոչ մի ակնառու բան չտեսան, քանի որ նրանց համար գաղտնիք չէ, որ Գարեգին Չուգասզյանը շատ սերտորեն կապված է ոչ թե մի ինչ-որ մեկի, այլ հենց Ջորջ Սորոսի հետ։ Դրանով իսկ՝ Եվրասիայի եւ մյուս աշխարհամասերի համարյա թե կեսի անդորրը վրդովողի հետ, որին մի ինչ-որ անհեթեթությամբ շարունակում են անվանել ֆիլանտրոպ։ Եվ որի «Բաց հասարակություն» ինստիտուտի ֆոնդերը ջուր են պղտորում այդ երկրներում՝ հետապնդելով հստակ արտահայտված քաղաքական եւ գաղափարախոսական նպատակներ, քողարկվելով իբր բարերարությամբ եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ։

 

Ժամանակին «Սորոսի սանիկները» լավ էլ ժրել էին Ռուսաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Թուրքիայում եւ այլուր։ Բայց ինչ-որ տեղ այդ երկրներում նրանք ստիպված էին փակել կրպակը, որտեղ նրանց, ինչպես եւ բոլոր օտարերկրյա ՀԿ-ներին, վերցրին պետական վերահսկողության կոշտ շրջանակի մեջ։ Այժմ Ջորջ Սորոսի (ծնյալ հունգարական հրեա Դյորդ Շվարց) ֆոնդից ֆինանսավորվող կառույցներն աշխատում են աշխարհի ավելի քան 30 երկրում, ամեն աշխարհամասում։ Եվ շատ տեղերում են հաջողության հասնում։

 

Դրա հիանալի օրինակը ներկայիս Հայաստանն ու մի քանի այլ երկրներն են հետխորհրդային տարածքում։ Երեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Բաց հասարակություն-Հայաստան» ինստիտուտը, որը Սորոսի «Բաց հասարակություն» միջազգային ցանցի մասն է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո զբաղեցրել է կենտրոնական տեղ տեղի ՀԿ բլոկում եւ խիստ ամրապնդել է դիրքերը։ Ավելի քան 60 կազմակերպություն համագործակցում է Սորոսի կառույցների հետ, ստանում նրանցից դրամաշնորհներ, կատարում հետազոտություններ առաջադրված թեմաներով եւ ձեւավորում հանրային կարծիքն անհրաժեշտ ուղղությամբ։ Նրանց ուշադրության կենտրոնում գերազանցապես լրագրողներն են, երիտասարդությունը, արդեն ոչ հեռավոր ապագայում հեռանկարային քաղաքական գործիչները։ Ընդ որում՝ հենց Սորոսի ֆոնդերի հետ կապված կառույցներն են դարձել ամենաակտիվը իրենց տեսլականը հասարակությանը պարտադրելու հարցում։ Ինչպես ընդունված է, միայն նրանց մոտեցումն է ճիշտ, որովհետեւ դա «ճիշտ, մաքուր դեմք» ունեցող մարդկանց մոտեցումն է։ Ի դեպ, հենց «Սորոսի սաներն» են, եթե այդպես անվանենք «այդ բնի ճտերին», հանդես եկել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձոր» (ՀՔԱՎ) ՀԿ գլխավորությամբ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ահաբեկիչների։ Հազիվ թե որեւէ մեկի զարմանքն առաջացնի այն, որ Սորոսի հետ կապված կառույցների մի ամբողջ շարք ակտիվ մասնակիցներ եւ ղեկավարներ եղել կամ դարձել են հայկական պոլիտիկումի նշանավոր դեմքեր։ Բաց թողնենք անուն-ազգանունները, դրանք, միեւնույն է, ոչինչ չեն ասի ընթերցողներին, բայց անգամ նրանց զբաղեցրած պաշտոնների համառոտ թվարկումը կտպավորի ում ասես։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ (խորհրդարանի ղեկավար), Ազգային ժողովի փոխնախագահ, վարչապետի աշխատակազմի փոխղեկավար, Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար, փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, կրթության եւ գիտության նախարար եւ փոխնախարար, առողջապահության նախարար, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարար, սփյուռքի, մշակույթի, արդարադատության նախկին նախարարներ եւ այլք, որոնք այժմ էլ անպաշտոն չեն մնացել, խորհրդարանի պատգամավորներ, ընտրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, կադաստրի ծառայության ղեկավար... Եվ որպես ծաղիկ այս ծաղկաթմբում՝ երկրի Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյան, որը «Բաց հասարակություն-Հայաստան» ֆոնդի ղեկավար Դավիթ Խաչատրյանի եղբայրն է։ Անգամ պաշտոնների կեսն, անկեղծ ասած, դեռ չի նշվել, իսկ զգացողությունն այնպիսին է, որ չկա հանրապետությունում պետական որեւէ կառույց, որում ղեկավար պաշտոնում չլինի Սորոսի կառույցների հետ կապված ֆունկցիոներ։ Ու նաեւ տասնյակ նյուսմեյքերներ եւ ամեն տեսակ պատվիրակությունների անդամներ ու փարձագետներ։

 

Սորոսի բոլոր կառույցները այս կամ այն կերպ նպատակաուղղված են այն իշխանության տապալմանը, որը ձեռնտու չէ նրանց, որոնց կարելի է անվանել «գլոբալիստական Արեւմուտք»։ Միլիոնավոր դոլարներ են ծախսվում այդ կառույցների միջոցով, որպեսզի անհրաժեշտ պահին բռնկվի, թափ առնի ու պտտվի հերթական «գունավոր հեղափոխությունը»։ Եվ այն, որ այդ բոլոր բազմաթիվ ՀԿ-ները Սորոսի կառույցների հետ միասին աջակցեցին «խաղաղ հեղաշրջմանը» Երեւանում, որի արդյունքում Փաշինյանն իշխանության եկավ, չպետք է որեւէ մեկին հանգստացնի։

 

Նիկոլ Վովանովիչը, այժմ կարելի է միանգամայն բաց խոսել այդ մասին, չարդարացրեց այն հույսերը, որոնք դրվեցին նրա վրա «այն կողմից»։ Նա Հայաստանը Ռուսաստանից Արեւմուտք չշրջեց, չսկսեց վարել հակառուսական ոչ հռետորաբանություն, ոչ քաղաքականություն։ Իր բոլոր պլյուսներով ու մինուսներով հանդերձ՝ նա, պետության ղեկավար դառնալով, սկսեց առաջնորդվել ռեալ իրավիճակով, որում հայտնվեց երկիրը, ու նրա պահանջմունքներով։ Հավանաբար, նրանով նույնպես չարժե հիանալ, եւ եթե Արեւմուտքը կարողանար փոխարինել Ռուսաստանին Հայաստանում, Փաշինյանը կշրջվեր այն կողմը, որտեղից փչում են Սորոսի կառույցների արձակած քամիները։ Բայց նա պրագմատիկ է եւ չի ցանկանում իր երկիրը տանել ինքնասպանության։ Իսկ ահա «Սորոսի ճտերի» համար Հայաստանն ինքնին կարեւոր չէ։ Հայրենասիրական հռետորաբանությունը նրանց կատարմամբ լոկ քողարկում է գլխավոր խնդիրը՝ Երեւանը դարձնել հակառուսական ճակատի եւս մեկ ամրակետ։

 

Եվ հիմա արդեն Փաշինյանը, միանգամայն հնարավոր է, իր վրա կզգա, թե ինչ է լավ ուղղորդվող եւ հրահանգավորված դժգոհ «քաղաքացիական հասարակությունը»։ Համենայն դեպս, Սորոսի ֆոնդի հետ կապված հասարակական կազմակերպությունների ակտիվացումը եւ մի շարք այլ գործոններ կարող են վկայել այն մասին, որ ամբողջ Հայաստանի վրա չէ, որ «երկինքն անամպ է»։ Չէ՞ որ իզուր չէր, որ ինքը՝ «քեռի Ջորջը», այս տարեսկզբին Հայաստանին հատուկ ուշադրություն հատկացրեց՝ իր Թվիթերում գրելով. «Հզոր աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը կենսականորեն կարեւոր է երկրի դեմոկրատական ներկայի եւ ապագայի համար»։ Սորոսի խոսքերն ուղիղ հրահանգ են՝ պարտադիր կատարման համար։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal