ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մարդատար գնացքի շոգեքարշը, չկարողանալով արգելակել, ճեղքել է երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց
SOCIETYՈՐՈՇ ՏՈՆԵՐ
Կակազողների համաշխարհային օր, Ավստրալիա՝ Վոմբատի օր (Վոմբատ- փոքրիկ արջի նմանվող խոտակեր մանր պարկավոր կաթնասուն), Մարշալ յան կղզիներ՝ Համաձայնության օր, Սոմալի՝ Հեղափոխության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1844 –ծնվել է մանկավարժ, դերասան Սեդրակ Մանդինյանը:
1927 –ծնվել է կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը:
1933 – ծնվել է դաշնակահար Յուրի Հայրապետյանը:
1935-վախճանվել է Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան):
1975- ԱՍԱԼԱ-ի երեք մարտիկներ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մտել են թուրքական դեսպանատուն, սպանել դեսպան Թունալիջիլին և նրա վարորդին, ապա թաքնվել:
1975– վախճանվել է անգլիացի պատմաբան և սոցիոլոգ Առնոլդ Թոյնբին, որը Հայոց ցեղասպանությանը վերաբերող մի շարք հոդվածների հեղինակ է:
2001- «Արարատցեմենտ» գործարանի մրցույթի հաղթող ճանաչված շվեյցարական «Holsim» ընկերությունը հրաժարվել է գործարքից:
2008- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բացվել է Ռուսաստանի հրապարակը:
2010- երկարատև վերանորոգումից հետո պաշտոնապես բացվել է Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճը:
2013- «Էյր Արմենիա» ավիաընկերությունը իրականացրել է իր առաջին չարտերային թռիչքը Երևան-Ռոստով-Երևան ուղղությամբ։
2013- վախճանվել է դերասան Երվանդ Ենգիբարյանը:
2015- դատարանը աննախադեպ որոշում է կայացրել՝ Հայաստանում առաջին անգամ ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը՝ անբուժելի հիվանդության հիմքով
ԱՇԽԱՐՀ
1618 —Անգլիայի թագավորական դատարանը փիլիսոփա, զորահրամանատար և գիտնական Ուոլտեր Ռեյլիին դատապարտել է մահվան ազատամտության համար:
1725-վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ալեսանդրո Սկարլատին:
1797– ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներինը կատարել է պարաշյուտով առաջին թռիչքը:
1811 –ծնվել է հունգարացի կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար Ֆերենց Լիստը:
1835- վախճանվել է Ուկրաինայի գյուղացիների շարժման ղեկավար Ուստիմ Կարմել յուկը:
1842 – զարդագործ Գուստավ Ֆաբերժեն Սանկտ Պետերբուրգում բացել է իր զարդագործական արհեստանոցը:
1870– ծնվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Իվան Բունինը:
1878- Անգլիայում առաջին անգամ անցկացվել է ռեգբիի հանդիպում արհեստական լուսավորվածության պայմաններում:
1883– Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերան:
– վախճանվել է անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ Թոմաս Մայն Ռիդը, որը առավել հայտնի է իր «Անգլուխ ձիավորը» վեպով:
1895– տեղի է ունեցել Մոնպառնաս կայարանի վթարը. մարդատար գնացքի շոգեքարշը, չկարողանալով արգելակել, ճեղքել է երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց:
1906– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, հետիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետներից մեկը՝ Պոլ Սեզանը:
1909 -ֆրանսուհի Էլիզա Դորեշը միայնակ թռիչք է իրականացրել օդանավով, որը հանդիսանում է աշխարհում կնոջ կողմից իրականացված առաջին միայնակ թռիչքը:
1919 –ծնվել է անգլիացի կին գրող, բանաստեղծ է Դորիս Լեսինգը:
-Պետրոգրադի մոտ թվային գերակշռություն ունեցող բոլշևիկյան ուժերը հաղթել են գեներալ Յուդենիչի ղեկավարած՝ Հարավարևմտյան սպիտակգվարդիական բանակին:
1926 –ծնվել է թատրոնի և կինոյի ռուս դերասան Սպարտակ Միշուլինը:
1938 -ամերիկացի գյուտարար Չեսթեր Կարլսոնը ցուցադրել է իր հայտնագործած թղթե փաստաթղթերի պատճենահանման սարքը:
1943 –ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Կատրին Դենյովը:
1949 – ծնվել է ֆրանսիացի ֆուտբոլիստ և մարզիչ Արսեն Վենգերը:
1975– «Վեներա-9» միջտիեզերական կայանը առաջին անգամ երկիր է ուղարկել Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարները:
1978- տեղի է ունեցել Հովհաննես Պողոս 2-րդ պապի գահակալության արարողությունը:
1980 -Հռոմի պապը չեղյալ է հայտարարել 1633 թվականին ընդունված Գալիլեյին դատապարտող վճիռը:
1982 -ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է «Առաջին արյունը» կինոնկարը, որտեղ վիետնամական պատերազմի վետերան Ռեմբոյի դերում հանդես էր գալիս Սիլվեստեր Ստալոնեն:
2001-վախճանվել է խորհրդային դերասան Գեորգի Վիցինը:
2009– պաշտոնապես թողարկվել է Windows 7 օպերացիոն համակարգը:
Կամո Խաչիկյան