Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հե­տա­գա­յում կա­րո­ղա­նա­լո՞ւ են դուրս գալ իրենց ներ­կա­յիս գոր­ծո­ղու­թյուն­նե­րի տա­կից. «Փաստ»

ANALYSIS

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները նոր դրսևորումներ են ստանում։ Բարձր դատարանը նույնպես «գրավելը» դարձել է իշխանությունների նպատակների բարձրակետը:

 

Իշխանությունը մտադիր է տարբեր մեթոդներով ճնշումներ բանեցնել, որպեսզի վերակազմավորի ՍԴ-ն և դատարանի անդամներ նշանակի իր կողմնակիցներին, որոնք կամակատարի գործառույթ կստանձնեն։

 

 Եվ այս նպատակին հասնելու համար առաջինը հարվածի տակ է հայտնվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Իշխանությունը փորձում է տարբեր մեթոդներով ճնշում գործադրել նրա վրա, որ ստիպված լինի հրաժարական տալ։

 

Սկզբից ձերբակալվում են նրա սանիկները, ապա գործի է դրվում իշխանության կողմից հիմնական ճնշման գործիքը՝ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում, փորձ է կատարվում Թովմասյանին ներկայացնել ինչ-որ չարաշահումների լույսի ներքո, ուսումնասիրում են հայրական տան տանիքը: 

 

Սակայն քրեական գործերի հարուցումը դեռևս չի նշանակում, որ իսկապես այդ չարաշահումներն ապացուցված են, քանի որ բոլորս էլ այս ընթացքում բազմաթիվ քրեական գործերի ենք ականատես եղել, որոնք ի վերջո անհիմն են դուրս եկել և ընթացք չեն ստացել։ Առավել ևս՝ ՀՔԾ-ի կողմից հարուցված գործերը:

 

Եվ երբ այս պայմաններում Թովմասյանը շարունակեց դիմադրել, հրաժարական չներկայացրեց, արդեն հարցաքննության կանչվեցին նրա ընտանիքի անդամները՝ հայրը և դուստրերը։ 

 

Բայց սրանով ՍԴ նախագահի նկատմամբ ճնշումները չդադարեցին, ավելին՝ Թովմասյանի և իր հարազատների նկատմամբ ճնշումները նոր փուլ են թևակոխում։

 

Մինչ հանրությունը ականատես է լինում Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների սաստկացմանը, իշխանության տարբեր խոսափողներ մեղադրանքներ են հասցեագրում ՍԴ անդամներին և իրականացվող գործողությունները համարում են օրինաչափ։ 

 

Իսկ որոշ դեպքերում էլ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները կանաչ լույսի դեր են կատարում նոր քրեական գործերի հարուցման և ձերբակալությունների համար։

 

Այսպես, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նախօրեին հարցազրույց է տվել ու նշել, թե ՍԴ նախագահի նկատմամբ իրականացվող գործողությունների հետ կապված խնդիր չի տեսնում։ 

 

Ըստ Կարապետյանի, «շուտով փոփոխությունները գալու են նաև ՍԴ՝ ամբողջությամբ մերկացնելու են այն ժամանակաշրջանի խախտումները, որոնք բազմաթիվ են եղել և որոնց միջոցով նախկին իշխանության մնացորդներն ուզում են պահպանել իրենց փոքր ազդեցությունը, որը դեռևս կա»։

 

Այս հայտարարությունից ժամեր անց ձերբակալվում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Պատահականությո՞ւն է: Հազիվ թե:

 

Ըստ ՀՔԾ-ի, քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

 

Բազմաթիվ իրավաբաններ արդեն իսկ շեշտել են, որ գործ ունենք քաղաքական ասպեկտի հետ: Ուշագրավ է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, ուր մասնավորաբար այսպիսի դիտարկում կա. 

 

«...վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ցույց տալ, որ անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը նրան պատժելու կամ զրկանքների ենթարկելու նպատակ չի հետապնդում»: Իսկապես խոսուն ձևակերպում է:

 

Իսկ ինչո՞ւ ՀՔԾ-ի «ընտրությունը» այս անգամ կանգ առավ հենց Արսեն Բաբայանի վրա: 

 

Պատասխանն ակնհայտ է. նա Հրայր Թովմասյանի ընկերն է։ Այն, որ գործ ունենք իրավական անգրագիտության ու փնթիության հետ, արդեն բարձրաձայնել են մասնագետները:

 

 Պարզապես ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է տարբեր կողմերից ականապատել Հրայր Թովմասյանին, իսկ թե ինչ ճանապարհներով, դա այլևս նրանց բացարձակ չի հետաքրքրում, կարևորը արդյունք ստանան ու արդյունքի մասին զեկուցեն «շեֆին»:

 

Այդուամենայնիվ, մի շատ կարևոր հարց մնում է անպատասխան՝ օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները հետագայում կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure