Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հան­գեց­նե­լու է նրան, որ պե­տա­կան հա­մա­կար­գի շար­քա­յին աշ­խա­տող­ներն ուղ­ղա­կի սա­բո­տաժ են անե­լու»

INTERVIEW

Ինչպես նախորդ, այնպես էլ այս կառավարությունը կառավարման արդյունավետությունը պատկերացնում է միայն ծախսերի կրճատման եղանակով: Բայց արդյունավետությունն առաջին հերթին ենթադրում է արդյունքի աճ: 

Այս կարծիքին է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որի հետ զրուցել ենք օպտիմալացման ու այն իրականության մասին, որտեղ որպես խնդիր առանձնացվում է պարգևատրման ինստիտուտը, բարձրացվում են փոխնախարարների ու նախարարների աշխատավարձերը, իսկ 2020թ. նախատեսվում է հաստիքային միավորների ավելացում:

«Եթե այդ ծախսերը կրճատելով՝ արդյունքը նույնն ես թողնում, ապա կրճատումը հանրության համար որևէ էական նշանակություն չի ունենում: 

Եթե կրթության ու առողջապահության ծախսերն ենք կրճատում, ու այդ համակարգերում արդյունքներ չեն ստեղծվում կամ ավելանում, ապա դա որևէ նշանակություն չունի թե՛ տնտեսության, թե՛ հանրության համար: 

Արդյո՞ք մեր կրթական, առողջապահական և կառավարման բոլոր համակարգերում արդյունքներն ավելացել են:

 Միանշանակ է, որ արդյունքների էական աճ չունենք: Երբ կառավարությունը նախաձեռնեց պետական համակարգի օպտիմալացումը, հրապարակային փաստարկի հիմքում դրեց այն պնդումը, թե առանձին նախարարությունների, գերատեսչությունների, ԾԻԳ-երի գործառույթները կրկնվում են: 

Բայց երբ նախարարությունները միավորվեցին, այն գործառույթները, որոնք կատարում էին նախարարությունների վարչությունները, անփոփոխ մնացին: 

Այսինքն, միավորված նախարարությունների կազմի մեջ մտան, բայց այդ վարչությունները չվերացան: 

Ընդամենը նախարարի ու մի քանի փոխնախարարի կրճատում եղավ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ նշելով, որ վերոնշյալ փաստարկը, թե տարբեր նախարարություններում գործառույթների կրկնություն կա, կյանքի չկոչվեց:

«Իսկ հիմա 2020թ. բյուջեի նախագծով նախատեսում են պետական աշխատողների թիվը ավելացնել 534-ով: 

Նախատեսվում է ավելացնել հիմնականում վարչապետի աշխատակազմի հաստիքների թվաքանակը: 

Նպատակի հիմքում աշխատուժի կարիք ունենալն է, բայց ցույց չեն տալիս, թե այդ աշխատուժը, գալով պետական համակարգ, ի՞նչ արդյունք պետք է ստեղծի պետության համար:

 Ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2020թ.-ին նախատեսվում է 4,9 տոկոսի չափով տնտեսական աճ ապահովել: 

Ստացվում է՝ աշխատավարձի ծախսերն ավելացնում ենք, սակայն տնտեսական աճի, զարգացման նույն նպատակն ենք դնում: Սա ծախսերի ինքնանպատակ աճ է: 

Կառավարությունը պետք է հիմնավորի, թե 534-ն ի՞նչ արդյունք ենք ապահովելու մեր երկրի համար: 

Բայց նման հիմնավորում չկա, փոխարենը զուտ մեխանիկական, տեխնիկական գործընթաց է տեղի ունեցել, որի պարագայում պարզ է դառնում, որ իշխանություններն, օգտագործելով իրենց մենաշնորհ դիրքը, ցանկանում են իրենց համակիրներին, ծանոթներին ներգրավել պետական համակարգում: 

Որևէ տնտեսական ու սոցիալական խնդիր չի լուծվում դրանով»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Տնտեսագետը սխալ մոտեցում է համարում պարգևատրումների ֆոնդի ավելացումը. «Լինի փոխնախարար, թե նախարար կամ մեկ այլ աշխատակից, նրանք չեն կարող ամեն ամիս պարգևատրում ստանալ: 

Սա անտրամաբանական է: Եթե ֆինանսական հարց կա, օրենքը փոխեք, բոլորի աշխատավարձը բարձրացրեք համապատասխան չափով, բայց ամեն ամիս պարգևատրում տալը չի նպաստում պետական համակարգի արդյունավետության աճին ու կառավարմանը: 

Այն, որ փոխնախարարների ու նախարարների աշխատավարձը երկու անգամ ավելացավ, ևս սխալ մոտեցում է: 

Նրանք տարբեր արդյունավետությամբ են գործում, ու բոլորը չեն կարող ստանալ պարգևատրում: Սա սխալ մենեջմենթ է, սխալ կառավարում»:

Սուրեն Պարսյանի խոսքով, պարգևատրումը բաշխվում է սխալ ու անարդար ձևով, ինչը խնդիր է դառնալու. 

«Այս մոտեցումը հանգեցնելու է նրան, որ պետական համակարգի շարքային աշխատողներն ուղղակի սաբոտաժ են անելու: 

Ստացվում է՝ իրենց կատարած աշխատանքի արդյունքը չի գնահատվում, ավելին՝ այդ արդյունքի դիմաց մեկ ուրիշն է գումար ստանում. փոխնախարարը կամ նախարարը շատ դեպքերում անգամ այդ գրությունն աչքի տակով չեն էլ անցկացնում, մինչդեռ ամբողջ փաստաթուղթը պատրաստում է շարքային աշխատողը: 

Սա տանում է պետական համակարգի դեգրադացմանը, բոլոր ինստիտուտների քանդմանը: Այս ուղղությամբ նոր ու արդյունավետ աշխատավարձային քաղաքականություն պետք է վարվի»:

Տնտեսագետը հավելեց, որ այս կառավարությունը հաջորդ տարվա բյուջեի ավելացման հիմքում դնում է ոչ միայն խնայողությունները, ավել հավաքագրումները, այլև իրենց կողմից հաստատված և չկատարված ծրագրերի գումարները. 

«Իրենք 20182019թթ. ընթացքում նախատեսել էին X, Y ծրագրեր իրականացնել: Այդ ծրագրերը ձախողել են, բայց այդ ծրագրերի գումարները կան, ու դրանք տեղափոխում են հաջորդ տարի: 

Ու սա ներկայացնում են այնպես, թե տեսեք՝ 2020թ. բյուջեն 2017թ. համեմատ մեկ միլիարդով ավելի է: Սա, ըստ էության, ճիշտ մոտեցում չէ, անարդար է. այդ թվերի տակ փորձում են թաքցնել իրենց չկատարած աշխատանքը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer