Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ա­յի վա­վե­րաց­ման հար­ցում ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը քա­ղա­քա­կան առև­տուր են առա­ջար­կում եվ­րո­պա­ցի­նե­րին

ANALYSIS

Այս տարվա սկզբներից ներկայիս իշխանությունների կողմից բուռն շրջանառության մեջ դրվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը։ 

Ամռանն արդեն տեղեկություններ կային, որ ԱԺ աշնանային նստաշրջանում այս կոնվենցիան արդեն քննարկման է դրվելու պառլամենտում։

 

Ստամբուլ յան կոնվենցիայի հնարավոր վավերացման մասին լուրերը մեծ արձագանք ստացան հանրության շրջանում, քանի որ կոնվենցիայում ամփոփված են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելության խնդիրներին վերաբերող դրույթներ, որոնք հակասում են ընտանիքի մասին մեր ավանդական պատկերացումներին և արժեհամակարգին։ 

Ակնհայտ դարձավ այն իրողությունը, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է կոնվենցիայի վավերացմանը։ Եվ պատահական չէ, որ մեծ թվով քաղաքացիներ միացան ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքին։

Բացի այդ, իշխանական պատգամավորներից շատերն արտահայտեցին այնպիսի դիրքորոշում, որ իրենք ևս դեմ են կոնվենցիայի վավերացմանը։ 

Իսկ որոշ իրավաբանների կողմից առաջ քաշվեց այն տեսակետը, թե Ստամբուլյան կոնվենցիայում տեղ գտած որոշակի դրույթներ հակասում են ՀՀ սահմանադրությանը։ 

Նմանատիպ նախադեպ կա, երբ կոնվենցիան մերժվել է Սահմանադրությանը չհամապատասխանելու հիմնավորմամբ, օրինակ՝ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը այն ճանաչել է Սահմանադրությանը հակասող:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ուղղված հուժկու ալիքից հետո միայն իշխանությունները որոշեցին, որ այս տարի կոնվենցիայի վավերացման հարց խորհրդարանում չի դրվի, և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտարարեց այդ մասին, բայց սա դեռևս չէր նշանակում, թե իշխանությունները 

վերջնականապես հրաժարվում են այն վավերացնելու իրենց մտադրությունից։ 

Պարզապես նրանք ժամանակ են շահում:

Եվ չի կարելի պատահական համարել այս օրերին տեղեկությունների շրջանառումը, թե Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր է խորհրդարանում քննարկման դրվի արդեն 2020-ի հունվար-փետրվարին, նախ՝ հանձնաժողովներում, ապա արագացված կարգով նաև ԱԺ լիագումար նիստում։

Այս պարագայում հանրության համար հարցական է մնում այն, թե ինչո՞ւ են ներկայիս իշխանություններն այդքան շահագրգռված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ, որին հասարակությունը դեմ է։ 

Ըստ երևույթին, իշխանության շահագրգռվածությունը առաջին հերթին պայմանավորված է ֆինանսական գործոնով. վավերացման միջոցով նրանք մտադիր են եվրոպական կառույցներից դրամաշնորհներ ստանալ, և մամուլում էլ գրվեց, որ միայն Ստամբուլյան կոնվենցիայի քարոզչության համար տրամադրվել է 600.000 եվրո դրամաշնորհ։

Իշխանությունների մյուս շահագրգռվածությունը քաղաքական դիվիդենտներով է պայմանավորված։ 

Այսինքն՝ կոնվենցիայի վավերացման դիմաց իշխանությունները հույս ունեն, որ եվրոպական կառույցները աչք կփակեն ժողովրդավարությանը հակասող իրենց գործողությունների վրա, ինչպես, օրինակ՝ դատարանների նկատմամբ ճնշումներն ու քաղաքական հետապնդումներն են։

Մամուլում տեղեկություններ կան, որ օրերս Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ. հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ 

Եվ Արարատ Միրզոյանը նշել է, որ եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ գործող կազմն ու հեռացնել Հրայր Թովմասյանին, կկարողանան հեշտությամբ վավերացնել Ստամբուլ յան կոնվենցիան: 

Ըստ Միրզոյանի՝ այս փուլում վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են։

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները, միտումնավոր փորձելով շրջանցել այն թեման, որ բնակչության գերակշռող մասը թույլ չի տա, որ կոնվենցիան վավերացվի, քաղաքական առևտուր են առաջարկում եվրոպացիներին։ Եթե եվրոպացիները լուռ աջակցեն իրենց ՍԴ-ի նկատմամբ ճնշումների հարցում, ապա իրենք էլ իրենց հերթին Ստամբուլյան կոնվենցիան կմտցնեն խորհրդարանի օրակարգ։

Հ.Գ.-Ի դեպ, «Փաստ» օրաթերթն առաջիկայում սկսում է մեծ շարք, որի շրջանակներում չարաբաստիկ այս կոնվենցիայի մասին իրենց մասնագիտական տեսակետները կներկայացնեն իրավաբանները, հոգևորականները, ժողովրդագրագետները, սոցիոլոգները, հոգեբանները և այլն:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal