Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Էլեկտրակիթառ. մետաղյա թավայից մինչև ծիծեռնակի պոչ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կիթառները կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ ակուստիկ և էլեկտրո։ Էլեկտրական կիթառների հայտնվելը շատ մեծ դեր է խաղացել երաժշտության մեջ, քանի որ առանց դրա շատ երաժշտական ուղղություններ պարզապես չէին ծնվի: Էլեկտրական կիթառի ստեղծման պատմությունը սկսվել է 192030 ական թվականներին: 

Այն ժամանակ սովորական ակուստիկ կիթառն օգտագործվում էր բազմաթիվ ամերիկյան բլ յուզային և ջազային նվագախմբերի կողմից, բայց քանի որ այն գործնականում լսելի չէր, նրան տրվել էր միայն ռիթմային գործիքի «պաշտոն»: Այսինքն՝ պահանջ կար կիթառի ձայնը բարձրացնել: 

1923 թվականին սկսել են էլեկտրականության միջոցով կիթառի ձայնը բարձրացնելու առաջին փորձերը կատարել: Այդ տարիներին քիչ հայտնի ինժեներ և գյուտարար Լլոյդ Լորը կարողացել է ստեղծել լարային գործիքների էլեկտրաստատիկ ձայնի ուժեղացուցիչ, որը ֆիքսում էր ռեզոնատորային տուփի թրթռումները և ուժեղացնում այն: 

Այնուամենայնիվ, նրա գյուտը շուկայում ամբողջովին ձախողվել է: Էլեկտրական կիթառի ստեղծման պատմության մեջ կարևոր ամսաթվերից մեկը 1931 թվականն է, երբ Ժորժ Բոշամը և Ադոլֆ Ռիգբենկերը հորինել են էլեկտրամագնիսական ձայնի ուժեղացուցիչը: 

Դրա մեջ էլեկտրական ազդակը անցնում է մագնիսի փաթույթով, ստեղծում էլեկտրական դաշտ, և թրթռացող լարից եկող ազդանշանն ուժեղանում է: Հենց հայտնվեց նրանց հորինած էլեկտրակիթառը, այն անմիջապես կոչվեց «թավա»: 

Եվ դա այն պատճառով, որ նրա մարմինն ամբողջությամբ մետաղական էր, իսկ տեսքով իսկապես նման էր թավայի, որին կցված էր անհամաչափ երկար «բռնակ»՝ գրիֆը: 

Այնուամենայնիվ, պարզվեց, որ այս առաջին էլեկտրական կիթառը ամենակենսունակն է: 

Բազմաթիվ փորձարարներ 1930-ականների վերջին փորձել են ձայնի ուժեղացուցիչը տեղադրել իսպանական կիթառների մեջ, որոնք ավելի ավանդական են և ունեն դատարկ կորպուսներ, կամ էլ կիթառին տալ այլ տեսք: 

Բայց առանց այնպիսի խնդիրների, ինչպես ռեզոնանսային երևույթները (feedback), աղավաղումները և այլ արտառոց աղմուկների հայտնվելը, ոչինչ չէր ստացվում: Միայն կիրառելով կրկնակի հանդիպակաց փաթույթ, որը ունակ է «խլացնել» ավելորդ ազդանշանները, հնարավոր եղավ հաղթահարել բոլոր այդ թերությունները: 

Ժամանակին Լեո Ֆենդերը հիմնել է մի ընկերություն, որը մինչև 1950 թվականը դրոշմում էր էլեկտրակիթառների պատճեններ, որոնք կոչվում էին «Esquire» (թարգմանվում է որպես զինակիր): Հետագայում «Esquire»-ին հաջորդել են «Broadcaster»- ը և «Telecaster»- ը, իսկ 1954 թվականին արտադրվել է «Stratocaster» անվանված գործիքը: 

Այդ ժամանակվանից ի վեր էլեկտրակիթառների այս մոդելը չի ենթարկվել որևէ փոփոխության, քանի որ նրա արտաքին ձևը առանձնապես չէր խանգարում կիթառի ձայնի որակին: 

Այնուամենայնիվ, դիզայներները փորձել են հնարավորինս իրականություն դարձնել իրենց ֆանտազիաները: Օրինակ՝ «ABBA» խմբի կիթառահարի գործիքը իր տեսքով նման էր աստղի, իսկ «Scorpions» խմբի կիթառահարը ուներ ծիծեռնակի պոչի տեսքով էլեկտրակիթառ:

 Էլեկտրակիթառ արտադրող ընկերություններից ամենահայտնին թերևս «B.C. Rich and Gibson» ընկերությունն է իր ծայրահեղական գործիքների ուրվագծերով ու արտաքին տեսքով: Հենց այդ ընկերության դիզայներներն են ստեղծել «ծիծեռնակի պոչը»: 

Իսկ ո՞վ է առաջին անգամ նվագել էլեկտրակիթառով։ Դա առաջին անգամ արել է Լես Պոլը, որը դաշնակահար է եղել։

 Ռոքի ծննդից սկսած՝ էլեկտրակիթառը եղել է ռոքի անբաժան մաս։ Երբ առաջին անգամ էլեկտրակիթառով նվագել են, այն մարդկանց վրա թողել է անմոռանալի տպավորություն, և մարդիկ սկսել են ավելի հաճախ գնալ այն համերգներին, որտեղ կա էլեկտրակիթառ։ 

Հենց այսպես էլ այն դարձել է հայտնի։

 Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal